Անշահախնդիր սիրո արահետով (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անշահախնդիր սիրո արահետով
Լուսան-ֆիլմ.jpg
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱղասի Բաբայան
ԴերակատարներԴմիտրի Օռլովսկի, Արկադի Տոլբուզին, Բորիս Սիչկին և Վլադիմիր Կովալ
ԵրաժշտությունՄերաբ Պարցխալաձե
ԿինոընկերությունՑենտրնաուչֆիլմ
Տևողություն74 րոպե
ՀաջորդQ13156637?

«Անշահախնդիր սիրո արահետով» (ռուս.՝ Тропой бескорыстной любви), խորհրդային մանկական ֆիլմ՝ նկարահանված 1971 թվականին: Ֆիլմի ռեժիսորն է Աղասի Բաբայանը: Առաջին եռապատում ֆիլմն է ձեռնասուն լուսանի մասին, որի անունն էր Կունակ: Սյուժեի հիմքում ընկած է Վիտալի Բիանկիի պատմվածքը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգ լուսանը փորձելով պաշտպանել իր ձագերին հարձակվող արջից, մահանում է անհավասար պայքարից: Փոքրիկ անհասկացող լուսանի ձագին իր մոտ է վերցնում անտառապահ Միխալիչը: Վերջինս ձագին բերում է իր տուն, կերակրում է ու անվանում «Կունակ»: Ձագուկը սկսում է հետազոտել անտառապահի տունը, իսկ հետո նաև շրջակայքն ու անտառը: Նա ծանոթանում և ընկերանում է տիրոջ շան հետ: Անցնում է մեկ տարի: Լուրը, որ անտառապահի տանը ապրում է լուսան, տարածվում է ամբողջ տարածաշրջանում: Միխալիչին առաջարկում են մեծ գումարներ, սական «բարեկամներին չեն վաճառում»:

Օրերից մի օր Միխալիչին հաջողվում է անտառում բռնել որսագողերի վտանգավոր մի խմբավորման: Նրանցից մեկին տեղափոխում են մեկ տարով բանտախուց: Վերջինս որոշում է կայացնում, որ բանտից ազատվելուց հետո, պետք է վրեժ լուծի սկզբունքային անտառապահից: Հանցագործներին հաջողվում է մուտք գործել անտառապահի մոտ և առևանգել Կունակին: Այդ որսագողերի խումբը հազվագյուտ կենդանիներին վաճառում էր կրկեսին: Միխալիչին, ով կարոտում էր իր սիրելի լուսանին, ընկերները հայտնում են, որ Կունակին տեսել են քաղաքում:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Աղասի Բաբայան
  • Սցենարիստ՝ Լեոնիդ Բելոկուռով
  • Օպերատոր՝ Անատոլի Կազնին
  • Կոմպոզիտոր՝ Մերաբ Պարցխալաձե
  • Խորհրդատու՝ Ա. Ն. Զախլեբնի
  • Խմբագիր՝ Վ. Ռուսսո
  • Ձայնի օպերատոր՝ Ն. Կուզնեցով
  • Մոնտաժ՝ Վ. Բլիզգարևա
  • Նկարիչներ՝ Յա. Բենին, Օ. Անտիպով
  • Գրիմ՝ Վ. Ռումյանցևա
  • Լուսավորության վարպետ՝ Ի. Շիդակով
  • Ֆիլմի տնօրեն՝ Լ. Օսնոս

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեխաների համար ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ — Հնդկաստան, 1974 թվական:

Լրացուցիչ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մյուս սերիաներն են՝

Բոլոր ֆիլմերը նվիրված են Վիտալի Բիանկիի հիշատակին:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]