Լուռ տեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լուռ տեղըից)
Լուռ տեղ
անգլ.՝ A Quiet Place
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1], թրիլեր[1], ֆանտաստիկ ֆիլմ, ապոկալիպտիկ ֆիլմ և հետապոկալիպսիսյան ֆիլմ
Թեմաաշխարհի վերջ[2], գիշատիչ[2], լռություն[2], այլմոլորակայինների ներխուժում[2], կենդանի մնալը[2], շփում[2] և երեխայի մահ[2]
Թվականապրիլի 6, 2018[3], ապրիլի 12, 2018, հունիսի 20, 2018[1], ապրիլի 5, 2018[4] և 2018
Լեզուանգլերեն և ամերիկյան ժեստերի լեզու
ՌեժիսորՋոն Կրասինսկի
ՊրոդյուսերՄայքլ Բեյ
Սցենարի հեղինակԲրայան Վուդս, Սքոթ Բեք և Ջոն Կրասինսկի[5]
ԴերակատարներԷմիլի Բլանտ, Ջոն Կրասինսկի, Միլլիսենթ Սիմոնդս, Նոա Ջուփ և Լեոն Ռասոմ[5]
ՕպերատորՇառլոտա Բրուուս Քրիստենսեն
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՔրիստոֆեր Թելեֆսեն
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունPlatinum Dunes
Տևողություն90 րոպե[1]
Բյուջե17 000 000 $[6]
Շահույթ340 952 971 $[7] և 188 024 361 $[7]
ՀաջորդA Quiet Place: Part II?
Պաշտոնական կայքէջ
 A Quiet Place (film) Վիքիպահեստում

Լուռ տեղ (անգլ.՝ A Quiet Place), ամերիկյան սարսափ ֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորը Ջոն Կրասինսկն է, որը նաև ֆիլմի սցենարիստն էր և խաղացել է ֆիլմում գլխավոր դերով։ Մնաած դերերը խաղում էին Էմիլի Բլանտը, Նոա Ջուպը և Միլլի Սիմմոնդսը[8]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 9-ին South by Southwest փառատոնում[9]։ Ֆիլմի պաստառը ԱՄՆ-ում հրատարակվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, Ռուսաստանում՝ ապրիլի 12-ին[10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը տեղի է ունենում 2020 թվականում, հետապոկալիպսյան աշխարհում, որտեղ մարդիկ ոչնչացվում են մարդանման արյունախում հրեշների կողմից։ Այս հրեշները ամբբողջովին կույր են, սակայն ունեն սուր լսողություն, որի շնորհիվ արագորեն կարողանում են բռնել և սպանել զոհին։

Ֆերմերների ամուսնական զույգը՝ Էվելինը և Լի Էբբոտտը, փորձում է ամեն կերպ գոյատևել նոր միջավայրում։ Ձայն չհանելու համար նրանք քայլում էին բոբիկ ոտքերով, տանը քայլում էին միայն չճռռաող հատակի տախտակների վրայով, իսկ իրար հետ շփվում էին ժեստերի լեզվով։ Ընտանիքն ունի 3 երեխաներ։ Նրանց դուստրը Ռիգան էր, ով ծված օրվանի խուլ էր, իսկ որդիները Մարկուսն ու Բոն էին։ Երեխաները միշտ չէ որ հասկանում էին թե ինչ կարևոր է լուռ մնալը։ ՄԻ անգամ մի կիսավեր քաղաք այելության ժամանակ, որտեղ ընտանիքը եկել էր ուտելիք և անհրաժեշտ բաներ վերցնելու, Բոն անկանում է իր հետ վերնել մի մարտկոցով խաղալիք տիեզերանավ։ Հայրը արգելում նրան վերցնել խաղալիքը որը կարող էի բարձր ձայներ արձակել, սակայն հետո Ռիգան խաղալիքը տալիս է Բոյին, ով զգուշորեն նորից տեղ է դնում իր հոր հանաշ մարտկոցները։ Տնից անտառ ճանապարհին, կամրջի մոտ խաղալիքը Բոյի ձեռքերի մեջ սկսում է ձայներ արձակել ինչը միանգամից գրավում է հրեշի ուշադրությունը, ով սպանում և տանում է տղային։

Անցնում է ավելի քան մեկ տարի։ Էվելինը հղի է և շուտով պետք է ծննդաբերի։ Ռիգան դեռ մեղադրում էր իրեն եղբոր մահվան համար և մտածում էր որ հայրը սառն է իր հետ։ Միևնույն ժամանակ Լին տանը կառուցում է ձայնամեկուսիչ նկուղ, որտեղ նրանք կարող էին խոսել և հրեշները չէին կարող լսել երեխայի լացը։ Նա նաև անընդհատ աշխատում է լսողական իմպլանտի վրա որի շնորհիվ Ռիգանը նորից կլսի, սակայն դեռ նրան դա չի հաջողվում։ Մի օր Լին Մարկուսի հետ գնում է ձկնորսության, իսկ Էվիլինը մնում է Ռիգանի հետ։ Ռիգանը ցանկանում է գնալ տնից, հավաքում է իր իրերը և գնում է կամրջի մոտի Բոյի գերեզմանի մոտ։ Այդ ժամանակ Էվելինը գտնվում էր լվաքատնում, իսկ տուն վերադարնալոց սկսվում են նրա ցավերը։ Նկուղ իջնելուց, նրա ոտքը մեղ է մտնում։ Ցավից նա ձեռքով հարվածում և գցում է ընտանեկան լուսանկարը։ Հարվածի ձայնը գրավում է հրեշի ուշադրությունը և նա մտնում է տուն։

Լի և Մարկուսը ձկնորսության էին և այդ ժամանակ հայրը սովորեցնում է որդուն որ պետք չէ վախենալ խոսել, երբ մոտակայքում կա ուրիշ, ավելի բարձր ձայն արձակող բաներ, օրինակ՝ ջրվեժը։ Ճանապարհին նրանք հանդիպում են մի ծերունու, ում կնոջը սպանել էր հրեշը։ Ծերունին հուսահատությունից գոռում է ինչը և գրավում է հրեշին, որը սպանում է նրան։ Դա որոշ ժամանակ է խլում Լիից և Մարկուսից։ Նրանք տուն են հասնում երբ արդեն մութն ընկել էր, և տեսնում որ Էվելինը միացրել է տան շուրջը գտնվող կարմիր լամպերը, ինչը նախազգուշանում էր տագնապի մասին։ Լին Մարկուսին ուղարկում է հրավառություն արձակելու՝ հրեշին շեղելու համար, իսկ ինքը մտնում է տուն, որտեղ գտնում է հրաշքով փրկված Էվելինին և նորածին որդուն։ Հրավառությունը տեսնելով Ռիգան եգիպտացորենի դաշտի միջով վերադառնում է տուն և ճանապարհին հանդիպում է Մարկուսին։ Սակայն շրջակայքում կային հրեշներ երեխաները բարձրանում են սիլոսային աշտարակ, որտեղ Լին սովորաբար վառում էր տագնապային կրակ, որպեսզի իմանար շրջակայքում կան փրկված մարդիկ։ Սակայն կրակ էլ չէր երևում։ Մարկուսը մտնում է աշտարակի մեջ և քիչ է մնում ընկնի հացահատիկի մեջ։ Ռիգան գնում է նրա հետից որպեսզի փրկի նրան, և շուտով այնտեղ է հասնում հրեշը։ Հրեշին մոտենալու հետ Ռիգանը զգում է որ իր լսողական սարքի մեջ ինչ որ ձայներ են լսվում, որոն նա հազիվ է դիմանում։ Հանկարծ հրեշը անհետանում է։

Այդ ժամանակ Լին գնում է որոնելու երեխաներին։ Էվելինը որոշ ժամանակ քնում է, սակայն հանկարծ հիշում, որ նկուղը ջուր է լցվում հրեշի վնասված խողովակի, և բացի այդ իր հետ նկուղում կար ևս մեկ հրեշ։ Նա դժվարությամբ դուրս է գալիս նկուղից, որբ հրեշը փախչում է սիլոսային աշտարակի ձայնից։ Հաահատիկի և աշտարակի միջի դուրս գալու հետո երեխաները վազում են տուն, չանապարհին հանդիպում են Լիին, սակայն նրան վրա հրեշ է հարձակվում։ Երեխաները մտնում են մեքենայի մեջ, իսկ վիրավոր Լին գոռում է, գրավելով հրեշի ուշադրությունը, ինչը սպանում է նրան։ Երեխաները հասնում են տուն և Էվելինի ու նորածնի հետ փակվում են Լիի աշխատասենյակում։ Երբ հրեշը լսում է երեխայի լացի ձայնը, մտնում է այնտեղ։ Ռիգանը հասկանում է որ ձայնը որը լսվում է իր լսողական սարքի մեջ բացասաբար է ազդում հրեշների վրա։ Նա սարքը մոտեցնում է բարձրախոսին և հրեշը՝ չկարողանալով դիմանալ ձայնին ընկնում է, իսկ Էվիլինը զենքով սպանում է նրան։ Էկրանին երևում է որ տանը մոտենում են ևս մի քանի հրեշներ, իսկ Էվիլինը և Ռիգանը պատրաստվում են նրանցից էլ ազատվել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջոն Կրասինսկի Լի Էբբոտ Լի Էբբոտ
Էմիլի Բլանտ Էվիլին Էբբոտ Էվիլին Էբբոտ
Նոա Ջուփ Մարկուս Էբբոտ Մարկուս Էբբոտ
Միլլիսենթ Սայմոնթս Ռիգան Էբբոտ Ռիգան Էբբոտ
Քեյդ Վուդվորդ Բո Էբբոտ Բո Էբբոտ
Լեոն Ռասսոմ անտառի ծերունին անտառի ծերունին

Կարծիքներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Rotten Tomatoes կայքում, ֆիլմը ունի 95% դրական կարծիքներ, հիմնված 330 դիտման վրա, միջին գնահատականը 10-ից 8.2 է[11]։ Metacritic- ի վրա `100-ից 82 միավոր` 55 դիտումից հետո[12]։ Metacritic կայքում` 100-ից 82 միավոր (55 դիտումից)։ Megacritic կայքում` 10-ից 7.7 միավոր (47 դիտումից)[13]։

2018 թվականի դեկտեմբերին «Լուռ տեղը» ֆիլմի նկարը հայտնվեց Ամերիկյան կինոինստիտուտի (AFI) 2018 թվականի լավագույն ֆիլմերի ցանկում[14]։ Իսկ 2019 թվականի հունվարին ընդգրկվեց ԱՄՆ-ի կինոքննադատների միջազգային խորհրդի 2018 թվականի 10 լավագույն ֆիլմերի ցանկում[15]։

Ըստ The Rotten Pomidor, «Լուռ տեղը» ֆիլմը գլխավորում է 2018 թվականի լավագույն սարսափ ֆիլմերի ցանկը (երկրորդ տեղում `« Ռեինկառնացիա »)[16]։ Ըստ Metacritic-ի` ֆիլմը երկրորդ տեղն է զբաղեցնում (առաջին տեղը` «Ռեինկառնացիա») 2018 թվականի լավագույն սարսափ ֆիլմերի ցանկում[17]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլին «Paramount Pictures» կինոստուդիայի նախագահ Ջիմ Ջանոպուլոսն ասել է, որ ֆիլմի շարունակությունը գտնվում է մշակման փուլում[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 A Quiet Place — 2018.
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. 5,0 5,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Box Office Mojo — 1999.
  7. 7,0 7,1 Box Office Mojo — 1999.
  8. «"Тихое место": трейлер потенциально интересного фильма ужасов» (ռուսերեն). pre-party.com.ua. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. Rubin, Rebecca (2018 թ․ ապրիլի 3). «'A Quiet Place' Looks to Make Noise at Weekend Box Office». Variety. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  10. «ТИХОЕ МЕСТО - A Quiet Place: кассовые сборы, о фильме» (ռուսերեն). Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. «A Quiet Place» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  12. «A Quiet Place» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «Тихое место» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  14. «AFI Awards». www.afi.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. «National Board of Review Announces 2018 Award Winners». www.nationalboardofreview.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  16. «Best-Reviewed Horror Movies 2018» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  17. «The Best Movies of 2018» (անգլերեն). Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  18. D'Alessandro, Anthony (2018 թ․ ապրիլի 25). «'A Quiet Place 2' Is "In The Works", Paramount Boss Says – CinemaCon». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուռ տեղ» հոդվածին։