Լուռ տեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լուռ տեղ
A Quiet Place
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1], թրիլեր[1] և ֆանտաստիկ ֆիլմ
Թվականապրիլի 6, 2018, ապրիլի 12, 2018 և հունիսի 20, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Կրասինսկի
ՊրոդյուսերՄայքլ Բեյ
Սցենարի հեղինակBryan Woods?, Scott Beck? և Ջոն Կրասինսկի[2]
ԴերակատարներԷմիլի Բլանտ, Ջոն Կրասինսկի, Millicent Simmonds?, Noah Jupe? և Լեոն Ռասոմ[2]
ՕպերատորՇառլոտա Բրուուս Քրիստենսեն
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՔրիստոֆեր Թելեֆսեն
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունPlatinum Dunes
Տևողություն90 րոպե[1]
Բյուջե17 000 000 ԱՄՆ դոլար[3]
Շահույթ340 939 361 ԱՄՆ դոլար[3]
ՀաջորդA Quiet Place: Part II?
Պաշտոնական կայքէջ
A Quiet Place (film) Վիքիպահեստում

Լուռ տեղը, (անգլ.՝ A Quiet Place) - ամերիկական սարսափ ֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորը Ջոն Կրասինսկն է, ով նաև ֆիլմի սցենարիստն էր և խաղացել է ֆիլմում գլխավոր դերով։ Մնաած դերերը խաղում էին Էմիլի Բլանտը, Նոա Ջուպը և Միլլի Սիմմոնդսը[4]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 9-ին South by Southwest փառատոնում[5]։ Ֆիլմի պաստառը ԱՄՆ-ում հրատարակվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, Ռուսաստանում՝ ապրիլի 12-ին[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը տեղի է ունենում 2020 թվականում, հետապոկալիպսյան աշխարհում, որտեղ մարդիկ ոչնչացվում են մարդանման արյունախում հրեշների կողմից։ Այս հրեշները ամբբողջովին կույր են, սակայն ունեն սուր լսողություն, որի շնորհիվ արագորեն կարողանում են բռնել և սպանել զոհին։

Ֆերմերների ամուսնական զույգը՝ Էվելինը և Լի Էբբոտտը, փորձում է ամեն կերպ գոյատևել նոր միջավայրում։ Ձայն չհանելու համար նրանք քայլում էին բոբիկ ոտքերով, տանը քայլում էին միայն չճռռաող հատակի տախտակների վրայով, իսկ իրար հետ շփվում էին ժեստերի լեզվով։ Ընտանիքն ունի 3 երեխաներ։ Նրանց դուստրը Ռիգան էր, ով ծված օրվանի խուլ էր, իսկ որդիները Մարկուսն ու Բոն էին։ Երեխաները միշտ չէ որ հասկանում էին թե ինչ կարևոր է լուռ մնալը։ ՄԻ անգամ մի կիսավեր քաղաք այելության ժամանակ, որտեղ ընտանիքը եկել էր ուտելիք և անհրաժեշտ բաներ վերցնելու, Բոն անկանում է իր հետ վերնել մի մարտկոցով խաղալիք տիեզերանավ։ Հայրը արգելում նրան վերցնել խաղալիքը որը կարող էի բարձր ձայներ արձակել, սակայն հետո Ռիգան խաղալիքը տալիս է Բոյին, ով զգուշորեն նորից տեղ է դնում իր հոր հանաշ մարտկոցները։ Տնից անտառ ճանապարհին, կամրջի մոտ խաղալիքը Բոյի ձեռքերի մեջ սկսում է ձայներ արձակել ինչը միանգամից գրավում է հրեշի ուշադրությունը, ով սպանում և տանում է տղային։

Անցնում է ավելի քան մեկ տարի։ Էվելինը հղի է և շուտով պետք է ծննդաբերի։ Ռիգան դեռ մեղադրում էր իրեն եղբոր մահվան համար և մտածում էր որ հայրը սառն է իր հետ։ Միևնույն ժամանակ Լին տանը կառուցում է ձայնամեկուսիչ նկուղ, որտեղ նրանք կարող էին խոսել և հրեշները չէին կարող լսել երեխայի լացը։ Նա նաև անընդհատ աշխատում է լսողական իմպլանտի վրա որի շնորհիվ Ռիգանը նորից կլսի, սակայն դեռ նրան դա չի հաջողվում։ Մի օր Լին Մարկուսի հետ գնում է ձկնորսության, իսկ Էվիլինը մնում է Ռիգանի հետ։ Ռիգանը ցանկանում է գնալ տնից, հավաքում է իր իրերը և գնում է կամրջի մոտի Բոյի գերեզմանի մոտ։ Այդ ժամանակ Էվելինը գտնվում էր լվաքատնում, իսկ տուն վերադարնալոց սկսվում են նրա ցավերը։ Նկուղ իջնելուց, նրա ոտքը մեղ է մտնում։ Ցավից նա ձեռքով հարվածում և գցում է ընտանեկան լուսանկարը։ Հարվածի ձայնը գրավում է հրեշի ուշադրությունը և նա մտնում է տուն։

Լի և Մարկուսը ձկնորսության էին և այդ ժամանակ հայրը սովորեցնում է որդուն որ պետք չէ վախենալ խոսել, երբ մոտակայքում կա ուրիշ, ավելի բարձր ձայն արձակող բաներ, օրինակ՝ ջրվեժը։ Ճանապարհին նրանք հանդիպում են մի ծերունու, ում կնոջը սպանել էր հրեշը։ Ծերունին հուսահատությունից գոռում է ինչը և գրավում է հրեշին, որը սպանում է նրան։ Դա որոշ ժամանակ է խլում Լիից և Մարկուսից։ Նրանք տուն են հասնում երբ արդեն մութն ընկել էր, և տեսնում որ Էվելինը միացրել է տան շուրջը գտնվող կարմիր լամպերը, ինչը նախազգուշանում էր տագնապի մասին։ Լին Մարկուսին ուղարկում է հրավառություն արձակելու՝ հրեշին շեղելու համար, իսկ ինքը մտնում է տուն, որտեղ գտնում է հրաշքով փրկված Էվելինին և նորածին որդուն։ Հրավառությունը տեսնելով Ռիգան եգիպտաորենի դաշտի միջով վերադառնում է տուն և ճանապարհին հանդիպում է Մարկուսին։ Սակայն շրջակայքում կային հրեշներ երեխաները բարձրանում են սիլոսային աշտարակ, որտեղ Լին սովորաբար վառում էր տագնապային կրակ, որպեսզի իմանար շրջակայքում կան փրկված մարդիկ։ Սակայն կրակ էլ չէր երևում։ Մարկուսը մտնում է աշտարակի մեջ և քիչ է մնում ընկնի հացահատիկի մեջ։ Ռիգան գնում է նրա հետից որպեսզի փրկի նրան, և շուտով այնտեղ է հասնում հրեշը։ Հրեշին մոտենալու հետ Ռիգանը զգում է որ իր լսողական սարքի մեջ ինչ որ ձայներ են լսվում, որոն նա հազիվ է դիմանում։ Հանկարծ հրեշը անհետանում է։

Այդ ժամանակ Լին գնում է որոնելու երեխաներին։ Էվելինը որոշ ժամանակ քնում է, սակայն հանկարծ հիշում, որ նկուղը ջուր է լցվում հրեշի վնասված խողովակի, և բացի այդ իր հետ նկուղում կար ևս մեկ հրեշ։ Նա դժվարությամբ դուրս է գալիս նկուղից, որբ հրեշը փախչում է սիլոսային աշտարակի ձայնից։ Հաահատիկի և աշտարակի միջի դուրս գալու հետո երեխաները վազում են տուն, չանապարհին հանդիպում են Լիին, սակայն նրան վրա հրեշ է հարձակվում։ Երեխաները մտնում են մեքենայի մեջ, իսկ վիրավոր Լին գոռում է, գրավելով հրեշի ուշադրությունը, ինչը սպանում է նրան։ Երեխաները հասնում են տուն և Էվելինի ու նորածնի հետ փակվում են Լիի աշխատասենյակում։ Երբ հրեշը լսում է երեխայի լացի ձայնը, մտնում է այնտեղ։ Ռիգանը հասկանում է որ ձայնը որը լսվում է իր լսողական սարքի մեջ բացասաբար է ազդում հրեշների վրա։ Նա սարքը մոտեցնում է բարձրախոսին և հրեշը՝ չկարողանալով դիմանալ ձայնին ընկնում է, իսկ Էվիլինը զենքով սպանում է նրան։ Էկրանին երևում է որ տանը մոտենում են ևս մի քանի հրեշներ, իսկ Էվիլինը և Ռիգանը պատրաստվում են նրանցից էլ ազատվել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջոն Կրասինսկի Լի Էբբոտ Լի Էբբոտ
Էմիլի Բլանտ Էվիլին Էբբոտ Էվիլին Էբբոտ
Նոա Ջուփ Մարկուս Էբբոտ Մարկուս Էբբոտ
Միլլիսենթ Սայմոնթս Ռիգան Էբբոտ Ռիգան Էբբոտ
Քեյդ Վուդվորդ Բո Էբբոտ Բո Էբբոտ
Լեոն Ռասսոմ անտառի ծերունին անտառի ծերունին

Կարծիքներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Rotten Tomatoes կայքում, ֆիլմը ունի 95% դրական կարծիքներ, հիմնված 330 դիտման վրա, միջին գնահատականը 10-ից 8.2 է[7]: Metacritic- ի վրա `100-ից 82 միավոր` 55 դիտումից հետո[8]: Metacritic կայքում` 100-ից 82 միավոր (55 դիտումից): Megacritic կայքում` 10-ից 7.7 միավոր (47 դիտումից)[9]:

2018 թվականի դեկտեմբերին «Լուռ տեղը» ֆիլմի նկարը հայտնվեց Ամերիկյան կինոինստիտուտի (AFI) 2018 թվականի լավագույն ֆիլմերի ցանկում[10]։ Իսկ 2019 թվականի հունվարին ընդգրկվեց ԱՄՆ-ի կինոքննադատների միջազգային խորհրդի 2018 թվականի 10 լավագույն ֆիլմերի ցանկում[11]։

Ըստ The Rotten Pomidor, «Լուռ տեղը» ֆիլմը գլխավորում է 2018 թվականի լավագույն սարսափ ֆիլմերի ցանկը (երկրորդ տեղում `« Ռեինկառնացիա »)[12]: Ըստ Metacritic-ի` ֆիլմը երկրորդ տեղն է զբաղեցնում (առաջին տեղը` «Ռեինկառնացիա») 2018 թվականի լավագույն սարսափ ֆիլմերի ցանկում[13]:

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլին «Paramount Pictures» կինոստուդիայի նախագահ Ջիմ Ջանոպուլոսն ասել է, որ ֆիլմի շարունակությունը գտնվում է մշակման փուլում[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Blanc J. AlloCiné — 1993.
  2. 2,0 2,1 ČSFD — 2001.
  3. 3,0 3,1 Box Office Mojo — 1999.
  4. «"Тихое место": трейлер потенциально интересного фильма ужасов» (ռուսերեն)։ pre-party.com.ua։ Վերցված է 2017-12-23 
  5. Rubin Rebecca (April 3, 2018)։ «'A Quiet Place' Looks to Make Noise at Weekend Box Office»։ Variety։ Վերցված է April 4, 2018 
  6. «ТИХОЕ МЕСТО - A Quiet Place: кассовые сборы, о фильме» (ռուսերեն)։ Бюллетень кинопрокатчика։ Վերցված է 2017-12-23 
  7. «A Quiet Place» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2018-08-16 
  8. «A Quiet Place» (անգլերեն)։ Metacritic։ Վերցված է 2018-08-16 
  9. «Тихое место» (ռուսերեն)։ Megacritic։ Վերցված է 2018-08-16 
  10. «AFI Awards»։ www.afi.com։ Վերցված է 2018-12-05 
  11. «National Board of Review Announces 2018 Award Winners»։ www.nationalboardofreview.org։ Վերցված է 2019-01-20 
  12. «Best-Reviewed Horror Movies 2018» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2019-01-20 
  13. «The Best Movies of 2018» (անգլերեն)։ Metacritic։ Վերցված է 2019-01-20 
  14. D'Alessandro Anthony (April 25, 2018)։ «‘A Quiet Place 2’ Is "In The Works", Paramount Boss Says – CinemaCon»։ Deadline Hollywood։ Penske Business Media։ Վերցված է April 25, 2018