Լուկիուս Կլոդիուս Մակեր
Լուկիուս Կլոդիուս Մակեր լատին․՝ Lucius Clodius Macer | |
---|---|
![]() | |
Մահացել է | 68[1] |
Մահվան վայր | Աֆրիկա |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և զինվոր |
![]() |
Լուկիուս Կլոդիուս Մակեր (- 68[1], Աֆրիկա), Հռոմեական կայսրության դեսպան Աֆրիկայում Ներոն կայսեր կառավարման ժամանակ։ Նա 68 թվականի մայիսին ապստամբեց` կտրելով Հռոմի առևտրական ճանապարհը (միգուցե Կալվիա Կրիսպիլլայի սադրանքով)։ Ներոնի մահից հետո այնտեղ էր իշխում Գալբան։ Նա իրեն ենթակա Լեգեոն III «Օգոստոս»-ը Նումիդիայում դարձրեց I Լեգեոն Ազատարար Մակերի։ 68 թվականի հոկտեմբերին նա սպանվում է դատախազ Տրեբոնիուս Գարուտիանուսի կողմից, ում ուղարկել էր Գալբան։ Նրա ստեղծած մետաղադրամները շատ քիչ են։ Միայն 85 մետաղադրամներ են պահպանվել մինչ օրս, որոնցից 20-ը կրում են իր դիմանկարը։ Մետաղադրամի հակառակ կողմում պատկերված է նավ կամ հիմնականում երկու նորմատիվների միջև գտնվող արծիվ ու իր լեգեոնի անունը։ Նրա բոլոր մետաղադրամները հատվել են Նումիդիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #119226510 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տակիտոս Կոռնելիոս, Պատմություն ISBN 0-521-57072-7