Լուկա Մենալոն ծնվել է ԽորվաթիայիՍպլիտ քաղաքում, բայց մեծացել է բոսնիական Չապլինայում, որտեղի համանուն թիմում էլ սկսել է ֆուտբոլիստի կարիերան։ 2014 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է բոսնիական «Շիրոկի Բրիեգ»։ 2015 թվականի մայիսի 9-ին Մենալոն իր նորամուտն է նշել Բոսնիայի Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով Զենիցայի«Չելիկի» դեմ արտագնա խաղի 66-րդ րոպեին[3]։ Խաղադաշտում հայտնվելուց 22 րոպե անց նա խփել է իր առաջին գոլը առաջնությունում։ 2017 թվականի ապրիլի 2-ին Մենալոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել Բոսնիայի Պրեմիեր լիգայի Սարաևոյի«Օլիմպիկի» դեմ տնային խաղում[4]։ Ինը ամիս անց նա կրկնել է այս նվաճումը «Չելիկի» հետ արտագնա խաղում, որը նույնպես անցկացվում էր Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության շրջանակներում[5]։
2018 թվականի փետրվարի 13-ին Լուկա Մենալոն պայմանագիր է կնքել Զագրեբի«Դինամոյի» հետ մինչև 2023 թվականը, բայց վարձավճարով շարունակել է խաղալ «Շիրոկի Բրիեգում» մինչև մրցաշրջանի ավարտը[6]։ 2018/19 մրցաշրջանում Զագրեբի«Դինամոյի» կազմում դարձել է Խորվաթիայի չեմպիոն[6]։