Լուկաս և Մարկուս
Անձնական տվյալներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1999 (25 տարեկան) Գեյթերսբերգ | |||||||||
Ազգություն | ամերիկացի | |||||||||
ՅուԹյուբյան տվյալներ | ||||||||||
Ալիքի անուն | TwiNboTzVids | |||||||||
Գործունեության տարիներ | 2015–ներկա | |||||||||
Բաժանորդներ | 8 մլն բաժանորդ | |||||||||
Դիտումներ | 1.6 մլրդ դիտում | |||||||||
Play buttons
|
Լուկաս և Մարկուս Դոբրե (ծնվել են 1999 թվականի հունվարի 28-ին), հայտնի են որպես Դոբրեյ զույգեր (The Dobre Twins), ամերիկյան պարային զույգ, հայտնի են նաև Յութուբյան ալիքով։ Նրանց Յութուբյան ալիքն ունի ավելի քան 8 միլիոն հետևորդ։ Նրանք ստեղծում են լայն սպեկտրի վիդեոֆայլեր, մարտահրավերներ և վիդեո բլոգներ[1]։
Նրանք «Dobre Brothers» (Դոբրեյ եղբայրներ) Յութուբյան ալիքի մի մասն են կազմում, իրենց եղբայրներ Քրյուսի և Դարիուսի հետ, որտեղ հրապարակում են շաբաթական վլոգներ[2]։
Լուկասը և Մարկուսը որպես հյուր հանդես են եկել Disney Channel-ի «Bizaardvark» կատակերգական սերիալում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկվորյակները ծնվել են Մերիլենդում, Օլիմպիական մարմնամարզիկ Աուրելիա Դոբրեյի և Բոս Մոֆիդի ընտանիքում, ովքեր Մերիլենդի Մարմնամարզական ակադեմիայի սեփականատերերն են։ Նրանք ունեն երկու մեծ եղբյար՝ Սայրիուսը (ծնված 1993 թվականին) և Դարիուսը (ծնված 1995 թվականին)[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուկասը և Մարկուսը հայտնի են դարձել որպես Vine-ի աստղեր «TwinBotz» անվանումով։ Ըստ 2014 թվականի դեկտեմբերի տվյալների նրանք ՅուԹուբում ունեին ավելի քան 300,000 հետևորդ։ Նրանք օգտագործել են ծրագիրը, իրենց տաղանդը ցուցադրելու նպատակով, այդ թվում ՝ պարերը, մարմնամարզական հմտությունները և կատեկերգական հնարքները[4]։
Նրանց ճանաչում է բերել Ջեյք Պաոլի հետ համագործակցությունը։ Այնուհետև Լուկասը և Մարկուսը դարձել են Պաոլի թիմ 10-ի անդամ, մեծացնելով նրանց հանրաճանաչությունը ՅուԹուբում։
Ի վերջո նրանք սկսել են կարոտել տունը և հրապարակել «The truth about everything...» վերնագրով տեսահոլովակը, որտեղ նրանք բացատրում են, որ Լոս Անջելեսի թիմը թողնելու և Մերիլենդ վերադառնալու պատճառը ընտանիքին կարոտելու հետևանքն էր։ 2018 թվականին նրանք Մերիլենդում, ընտանիքից ոչ հեռու տուն են գնել։ Սկսած իրենց գործունեության օրվանից մինչև այսօր նրանց ՅուԹուբյան ալիքը՝ «Lucas and Marcus»-ը ունի 7 միլիան հետևորդ։ Իսկ նրանց «Dobre Brothers» ալիքը, որը բացվել է 2017 թվականի հունիսի 17-ին ունի ավելի քան 2 միլիոն հետևորդ։
Չորս եղբայրները `Լուկասը, Մարկուսը, Սայրուսը և Դարիուսը այնուհետև վերադարձել են Լոս Անջելես[5]։
2018 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Դոբրե եղբայրները պայմանագիր են ստորագրել Հոլիվուդի ամենամեծ գործակալություններից մեկի՝ Ստեղծարար Արվեստագետների Գործակալության (CAA) հետ[6]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2018 | Shorty Awards | Տարվա Մյուզերներ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pellegrini, Christina (2016 թ․ հոկտեմբերի 23). «These twin brothers dancing in a supermarket are going viral and it's cause they're amazing». Yahoo!. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Lucas and Marcus». YouTube. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Meyers, Dvora (2017 թ․ հուլիսի 21). «Popular Twin Vloggers Are The Sons Of Former Romanian World Champion Gymnast». Deadspin. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Cohen, Joshua (2017 թ․ մարտի 30). «Top 100 Most Subscribed YouTube Channels Worldwide • February 2017». Tubefilter. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Liffreing, Ilyse (2018 թ․ մարտի 26). «AT&T focuses on teens with 'Later Haters' push for digital positivity». Digiday. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ Spangler, Todd (2018 թ․ մարտի 15). «Social-Media Stars The Dobre Brothers Sign With CAA». Variety. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|