Լուկաս Մերտենս
| Լուկաս Մերտենս | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | լողորդ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 27, 2001[1] (23 տարեկան) |
| Ծննդավայր | Մագդեբուրգ, Գերմանիա |
| Հասակ՝ | 192 սանտիմետր[1] |
| Քաշ | 75 կիլոգրամ[1] |
Լուկաս Մերտենս (գերմ.՝ Lukas Märtens, դեկտեմբերի 27, 2001[1], Մագդեբուրգ, Գերմանիա)[2], գերմանացի լողորդ, 2024 թվականի օլիմպիական չեմպիոն 400 մետր ազատ ոճում, աշխարհի առաջնության մրցանակակիր, 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում մասնակցել է 200, 400 և 1500 մետրի ազատ ոճի լողերին[2], որտեղ չի կարողացել հաղթահարել նախնական փուլի արգելքը։
2022 թվականի հունիսին Բուդապեշտում կայացած Աշխարհի առաջնությունում 400 մետր ազատ ոճում նա նվաճել է արծաթե մեդալ։ Մեկ տարի անց, Ֆուկուոկայի Աշխարհի առաջնությունում, նույն հեռավորության վրա նա եղել է երրորդը։
Հռոմում կայացած Եվրոպայի 2022 թվականի առաջնությունում չեմպիոն է դարձել 400 մետր ազատ ոճում, ինչպես նաև արծաթ է նվաճել 800 մետր ազատ ոճում:
Դոհայում ընթացող աշխարհի 2024 թվականի առաջնությունում 400 մետր ազատ ոճում բրոնզե մեդալ է նվաճել:
2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի լողի ծրագրի առաջին օրը 400 մետր ազատ ոճում նա նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ[3]՝ 3:41,78 արդյունքով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.teamdeutschland.de/athleten/details/lukas-maertens
- ↑ 2,0 2,1 «Swimming MARTENS Lukas». Tokyo 2020 Olympics. Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «'I'm on top now': Maertens takes 400m freestyle gold». Reuters. Վերցված է 2024 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Մերտենս» հոդվածին։ |
| ||||||||||||||