Լուկաս Կանդիդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լուկաս Կանդիդո
Անձնական տվյալներ
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 25, 1993(1993-12-25)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Uberlândia, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 178 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ատլետիկո Մինեյրո
Համար 18
Պատանեկան կարիերա
2009—2013 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 — մ.հ. Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 42 (2)
Ազգային հավաքական
2013 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 21) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լուկաս Կանդիդո Սիլվա (պորտ.՝ Lucas Cândido Silva, դեկտեմբերի 25, 1993(1993-12-25)[1], Uberlândia, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Մինեյրո» ակումբի հենակետային կիսապաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկասը «Ատլետիկո Մինեյրո» ակումբի սան է: 2013 թվականի հուլիսի 7-ին «Կրիսիումա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում[2]: Նույն թվականի ամռանը Լուկասը դարձել է Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր, թեև խաղադաշտում ոչ մի րոպե չի անցկացրել: Հոկտեմբերի 20-ին «Ֆլամենգո» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Մինեյրո» ակումբի կազմում[3]: Առաջին մրցաշրջանում Լուկասը թիմին օգնել է հաղթել Մինեյրոյի Լիգայում, իսկ մեկ տարի անց նվաճել Բրազիլիայի գավաթը: 2015 թվականին Լուկասը դարձել է Հարավային Ամերիկայի Ռեկոպայի գավաթակիր և արծաթե մրցանակակիր:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Լուկասը Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Արգենտինայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա խաղացել է Ուրուգվայի[4], Վենեսուելայի[5] և Պերուի հավաքականների դեմ[6]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Բրազիլիա «Ատլետիկո Մինեյրո»

  • Մինեյրո Լիգայի չեմպիոն — 2013
  • Մինեյրո Լիգայի չեմպիոն — 2015
  • Մինեյրո Լիգայի չեմպիոն — 2016
  • Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող — 2013
  • Բրազիլիայի գավաթակիր — 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Атлетико Минейро VS. Крисиума 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-07 
  3. «Атлетико Минейро VS. Фламенго 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-10-20 
  4. «Бразилия (до 20) VS. Уругвай (до 20) 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-13 
  5. «Бразилия (до 20) VS. Венесуэла (до 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-17 
  6. «Бразилия (до 20) VS. Перу (до 20) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]