Լուի Ֆրանսուա Բերտենի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
«Լուի Ֆրանսուա Բերտենի դիմանկարը»
Louis-Francois Bertin
Louis-Francois Bertin.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴոմինիկ Էնգր
տարի1832
բարձրություն116
լայնություն95
ուղղություննեոդասականություն
ժանրդիմապատկեր
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էRoom 940?[1]
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
սեփականատերՖրանսիա
ներշնչված էBalthasar Denner?, Հանս Հոլբայն Կրտսեր, Ժակ Լուի Դավիդ և Ռաֆայել Սանտի
մակագրությունJ.Ingres pinxit 1832 և L-F. Bertin
[կայք]
Portrait de Monsieur Bertin - Louvre RF 1071 Վիքիպահեստում

Լուի Ֆրանսուա Բերտենի դիմանկարը, 19-րդ դարի ակադեմիզմ ոճի ներկայացուցչի՝ Դոմինիկ Էնգրի վրձնի հայտնի աշխատանքը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծեր ու հիվանդ Լուի Ֆրանսուա Բերտենը[2] (66 տարեկանում) նստած է բազկաթոռի վրա, դատարկ սենյակի ֆոնին։ Նա ծանր հենվել է ծնկների վրա այն պատճառով, որ հիվանդ է եղել շնչարգելությամբ։ Սպիտակած մազերը հավաքած չեն և ընդհակառակը խառն են։ Մութ ու ցինիկ հայացքը մատնում է նրան՝ նախանձ, սրբապիղծ, անհաջողություններից խուսափող, շատերին անտարբեր։ Անցյալում են մնացել ծանր ու տհաճ ապրած կյանքը, հիասթափվածությունը քաղաքականությունից, 1789−1793 թվականների ֆրանսիական հեղափոխության ահաբեկչությունը, անմիտ խնջույքներն ու վնասված առողջությունը։ Բերտենի ժառանգության մասին խոսում է թանկագին բազկաթոռը և հագուստը, ձեռքի ոսկե ժամացույցը։ Բայց Բերտենի համար դա արդեն սովորական է ու անշուք։

Բերտենի դիմանկարը շատ արագ դարձավ սիմվոլիկ։ Հեռատես ժամանակակիցները անվանեցին այն «Բուրժուազիայի Բուդդա»։ Վերջապես նա դարձավ քաղաքական ծաղրանկար։

Նկարի հետագա պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտենի մահից հետո նրա դիմանկարը ժառանգել է Բերտենի աղջիկը՝ Լուիզան։ Նա իր հերթին նկարը հանձնել է ազգականին՝ Մարիին։ Մարին՝ Սեսիլ Բապստը, իր հերթին 1897 թվականին վաճառել է նկարը Լուվրի թանգարանին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shelton, Andrew. «Image of an epoch». in Portraits by Ingres. Phaidon Press 2008.
  • Naef, Hans. Die Bildniszeichnungen von J.A.D. Ingres. Benteli Verlag Bern, tome III, 1979. 114—135
  • Pach, Walter. Ingres. New York։ Harper & Brothers, 1939
  • Rifkin, Adrian. Ingres Then, and Now. New York։ Routledge, 2000
  • Rosenblum, Robert. Ingres. London։ Harry N. Abrams, 1990.
  • Ternois, Daniel. Ingres: Le portrait de monsieur Bertin, éd Réunion des Musées Nationaux collection solo, 1998.
  • Ternois, Daniel. Monsieur Bertin, Collection «Solo». Paris, Louvre service culturel, 1998.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]