Լուիս Գարսիա Ֆերնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Գարսիա Ֆերնանդես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 6, 1981(1981-02-06)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Օվիեդո, Asturias Province, Իսպանիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Լուիս Գարսիա Ֆերնանդես (իսպ.՝ Luis García Fernández, փետրվարի 6, 1981(1981-02-06)[1][2], Օվիեդո, Asturias Province, Իսպանիա), բելգիական «Էյպեն» ակումբի իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող և ավագ։ Հանդես է եկել Իսպանիայի հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեալ Մադրիդ»/Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս տարի անցկացնելով Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական թիմում՝ Գարսիան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ռեալի երրորդ թիմում, իսկ 2001 թվականին տեղափոխվել է «Կաստիլիա»։

2003 թվականին Լուիսը տեղափոխվել է «Մուրսիա», որտեղ օգոստոսի 31-ին Լա Լիգայում նորամուտը նշել է «Սելտա»-ի դեմ՝ խփելով 11 մետրանոց հարված։ Առաջին մրցաշրջանում «Ռեալ Մուրսիա»-ում խփել է 11 գոլ՝ խաղալով բոլոր 38 հանդիպումներում։ 2004 թվականի մայիսի 16-ին, դուբլի հեղինակ է դարձել իր նախկին ակումբի դեմ 2-1 հաղթական խաղում։

«Էսպանյոլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ մրցաշրջանում Գարսիան տեղափոխվել է «Մալյորկա», որը քիչ էր մնում խուսափեր մրցավեճից՝ զբաղեցնելով 17-րդ տեղը։ Հաջորդ մրցաշրջանում նա կրկին փոխել է ակումբը՝ հինգ տարվա պայմանագիր կնքելով «Էսպանյոլ»-ի հետ[3]։ Առաջին մրցաշրջանում բարսելոնական թիմի կազմում Լուիսը մասնակցել է 49 հանդիպման, խփել 14 գոլ և օգնել ակումբին հաղթել Իսպանիայի գավաթին՝ եզրափակչում 4-1 հաշվով պարտության մատնելով «Սարագոսա»-ին։ Մրցաշրջանի վերջում նա երկարաձգել է պայմանագիրը մինչև 2012 թվականը[4]։

Գարսիան մեծ հարձակողական դուետ է ստեղծել կատալոնական սան Ռաուլ Տամուդոյի հետ (2005-2008 թվականներին 67 գոլ է խփել), 2006/2007 մրցաշրջանում ակումբի հետ հասել է ՈւԵՖԱ-ի գավաթի 2007 թվականի եզրափակիչ, խփել է 11 մետրանոց հարված, սակայն, այնուամենայնիվ, ակումբը պարտվել է «Սևիլիա»-ին[5]։

Հաջորդ երեք մրցաշրջաններում Լուիսը «Էսպանյոլ»-ի առաջատարն էր՝ խաղալով մրցաշրջանի ընթացքում առնվազն 36 հանդիպում և խփելով միջինը 7-ական գոլ (13 գոլ 2007/2008 մրցաշրջանումՊաբլո Օսվալդոյի տեղափոխությունից հետո 2010 թվականի հունվարին խաղացել է բացառապես հարձակվողի դիրքում։

«Սարգոսա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 31-ին՝ տրանսֆերային պատուհանի բացման վերջին օրը 30-ամյա Լուիս Գարսիան երեք տարվա պայմանագիր է կնքել «Սարագոսա»-ի հետ[6]։ Սեպտեմբերի 18-ին նա դուբլի հեղինակ է դարձել իր նախկին ակումբի դեմ խաղում, ինչպես նաև 2-1-ի սեփական դաշտի հաղթական խաղում չի խփել 11 մետրանոցը[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006/07 մրցաշրջանում «Էսպանյոլ»-ի կազմում կայացած լավ խաղից հետո Գարսիան հրավեր է ստացել Լուիս Արագոնեսից Իսպանիայի ազգային հավաքական և նորամուտը նշել Է Լատվիայի հավաքականի դեմ Եվրո 2008 թվականի ընտրական խաղում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. Espanyol beckon for Luis García
  4. Luís García extends at Espanyol
  5. García pride in beaten Espanyol
  6. Oficial, Luis García ficha por el Zaragoza (Oficial, Luis García signs for Zaragoza) (իսպ.)
  7. «Garcia haunts former side». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Գարսիա Ֆերնանդես» հոդվածին։