Լուիս Բունյուելի դիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Բունյուելի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1924
բարձրություն70
լայնություն60
ուղղությունկլասիցիզմ
ժանրդիմապատկեր[1]
նյութկտավ,յուղանկար
գտնվում էՌեյնա Սոֆիա թանգարան[1]
հավաքածուՌեյնա Սոֆիա թանգարան[1]
սեփականատերՌեյնա Սոֆիա թանգարան
հիմնական թեմաԼուիս Բունյուել
կայք
Ծանոթագրություններ

«Լուիս Բունյուելի դիմանկար», իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարը՝ ստեղծված 1924 թվականին։ Սկզբնապես նկարը գտնվում էր Լուիս Բունյուելի հավաքածուում։ Ներկայումս գտնվում է Մադրիդում, թագուհի Սոֆիայի անվան արվեստների կենտրոնում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալին ծանոթացել է Լուիս Բունյուելի հետ Մադրիդում, Արվեստների թագավորական ակադեմիայում իր սովորելու տարիներին՝ 1922-1926 թվականներին։ Բունյելը այն մարդկանցից մեկն էր, որը նշանակալի չափով ազդեցություն ունեցալ Սալվադորի վրա այնքան, որքան իսպանացի բանաստեղծ և դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկան։ Առավել ուշ Դալին մասնակցեց Բունյուելի երկու ֆիլմերի նկարահանումներին՝ «Անդալուզյան շուն» (1929 թվական) և «Ոսկե դար» (1930 թվական

Լուիս Բունյուելի դիմանկարը ստեղծվել է այն ժամանակ, երբ ապագա ռեժիսորը դեռ 25 տարեկան էր։ Նա պատկերված է լուրջ և մտածկոտ մարդ, որ նայում է նկարչի և դիտողների կողմը։ Նկարը պատկերված է խավարոտ գույներով։ Գույները ստեղծում են լրջության մթնոլորտ և ընդգծում են խորաթափանց միտքը։

Դալիի այս գլուխգործոցում ստեղծված է հոգեբանական բնորոշման և ակտիվ ձևի հիանալի միություն։ Հիասքանչ նկարված դեմքը ճանաչվում է միանգամից այնպես, ինչպես միանգամից «հասկացվում են» Դալիի անհատական ոճի՝ հասունություն ձեռք բերող դիմագծերը, նկարչի ունակությունը դաժան ինքնավերահսկողության գեղարվեստական միջոցների ընտրության դեպքում[2].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.museoreinasofia.es/en/collection/artwork/retrato-luis-bunuel-portrait-luis-bunuel
  2. «Сальвадор Дали. Портрет Луиса Буньюэля. 1924». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]