Լուիզ Ֆով-Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Լուիզ Ֆով-Հովհաննիսյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1930 (89 տարեկան)
ԾննդավայրՖրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունհոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Լուիզ Ֆով-Հովհաննիսյան (սեպտեմբերի 18, 1930, Փարիզ), հայ հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1991

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1958-1978 թվականներին եղել է նույն ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, 1982 թվականից՝ Փարիզի Սուրբ Աննա հոգեբուժական հիվանդանոցի հոգեբույժ [1]:

1985-1991 թվականներին Վազգեն Ա Պալճյանի միջնորդագրով զբաղվել է Փարիզի Վիլժյուֆի հոգեբուժական հիվանդանոցի տնօրինության տակ գտնվող՝ Կոմիտասի հոգեկան հիվանդությանը վերաբերող արխիվային նյութերի ուսումնասիրությամբ և նրա հոգեկան հիվանդության ախտորոշման ճշտման խնդիրներով[2], որոնց մասին գիտական զեկուցումներով հանդես է եկել Սորբոնում, Փարիզում, Տորոնտոյում (2001), Երևանում (2001)։

1989-1990 թվականներին Սպիտակում, Գյումրիում, Երևանում, Ստեփանակերտում մասնագիտական օգնություն է ցույց տվել երկրաշարժից ու պատերազմից տուժած բնակչությանը, նվիրաբերել մեծ քանակությամբ դեղորայք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Կոմիտասի հիվանդությունը իրականություն և պատրանք