Լուիզա Ֆլեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Ֆլեկ
գերմ.՝ Luise Fleck
Ծնվել էօգոստոսի 1, 1873(1873-08-01)[1][2][3]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էմարտի 15, 1950(1950-03-15)[1][2][3] (76 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ
ԱմուսինAnton Kolm?
IMDbID ID 0281389

Լուիզա Ֆլեկ հայտնի է նաև Լուիզա Կոլմ կամ Լուիզա Կոլմ-Ֆլեկ, ծննդյամբ՝ Լուիզա Վելտե (գերմ.՝ Luise Fleck, օգոստոսի 1, 1873(1873-08-01)[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - մարտի 15, 1950(1950-03-15)[1][2][3], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3]), ավստրիացի կինոռեժիսոր։ Համարվում է գեղարվեստական ֆիլմերի աշխարհում երկրորդ կին կինոռեժիսորը՝ Ալիսա Գի-Բլաշից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիա՝ Վիներ Կունստֆիլմ և Վիտա-Ֆիլմ մինչև 1926[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզան ծնվել է Վիեննայում։ Հայրը՝ Լուի Վելտեն, եղել է համացուցարանի սեփականատեր. նա ծնունդով Լիոնից էր բայց Ավստրիայում բնակություն էր հաստատել 19-րդ դարի սկզբից։ Դեռևս մանկությունից օգնում էր հորն իր բիզնեսում, աշխատելով դրամարկղում։ 1910 թվականին իր առաջին ամուսնու՝ Անտոն Կոլմի, օպերատոր Ջեյկոբ Ֆլեկի և իր եղբոր՝ Կլավդիայի հետ համատեղ հիմնադրել են Erste österreichische Kinofilms-Industrie՝ Ավստրիայում ֆիլմերի արտադրության առաջին ընկերությունը, մի շարք աղբյուրների ֆինանսական աջակցությամբ, ներառյալ Լուիզայի հայրը։ Մեկ տարի անց այն վերանվանվեց Österreichisch-Ungarische Kinoindustrie GmbH, իսկ 1911 թվականին լուրջ ֆինանսական վերազինումից հետո կրկին վերանվանվեց Wiener Kunstfilm-Industrie:

Ընկերության հիմնական արտադրանքը Վիեննայում և Ավստրո-Հունգարական կայսրության մյուս մասերում նկարահանված կարճամետրաժ ֆիլմերն էին։ Մրցակցությունը դաժան էր, քանի որ նոր ընկերությունը առնչվում էր այդ ժամանակ ավստրիական շուկայում գերիշխող ֆրանսիական բավականին խոշոր կինոընկերությունների հետ։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում ֆրանսիական ընկերությունները դուրս մղվեցին Ավստրիայից, սակայն մրցակցությունը չթուլացավ, շուկայում չափազանց հարուստ ավստրիական Sascha-Film կինոընկերության ի հայտ գալու պատճառով։ Պատերազմի ընթացքում երկու կինոընկերությունները պայքարում էին կինոխրոնիկայի և քարոզչական շուկայում գերիշխող դիրքի համար, սակայն Sascha-Film-ի հզոր ֆինանսական միջոցները հնարավորություն էին տալիս նրան կայուն դիրքեր ապահովել Ավստրիայի կինոարտադրության բնագավառում։ Ավստրիայի քաղաքական կործանումից հետո, 1918 թվականին Wiener Kunstfilm-Industrie ընկերությունը սնանկացավ, սակայն 1919 թվականին Լուիզա Ֆլեկի առաջին ամուսինը կարողացավ վերագործարկել ընկերությունը Vita-Film անվանումով։

Անմիջապես աշխատանքներ սկսվեցին Ռոզենհյուգելում և Մաուերում նոր կինոստուդիաների կառուցման ուղղությամբ[4], սակայն իրենց ֆինանսական հովանավորների Անտոնի, Լուիզա Կոլմի և Ջեյկոբ ֆլեի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով 1922 թվականին Vita-Film-ի հետ հարաբերությունները խզվեցին[5]։ Նույն թվականին Անտոնը մահացավ։ Լուիզան և Ֆլեկը 1924 թվականին ամուսնացան և 1926 թվականին մեկնեցին Բեռլին։

Գերմանիա 1926-33, Ավստրիա 1933-40[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում Լուիզա Ֆլեկը և իր ամուսինը աշխատում էին բեռլինյան պրոդյուսերական ընկերություններում, մասնավորապես Լիդդի Հեգեվալդում և ՈՒՖԱ-ում։ Այդ ժամանակահատվածում նրանք նկարահանեցին 30-ից մինչև 40 ֆիլմեր, երբեմն մեկ տարվա ընթացքում մինչև 9 ֆիլմ։ 1933 թվականին երբ Հիտլերը եկավ իշխանության, նրանք վերադարձան Վիեննա, քանի որ Ջեյկոբ Ֆլեկը հրեա էր, բայց շարունակեց պրոդյուսերություն անել Վիեննայի և Պրահայի «Հեգեվալդ-ֆիլմում», իսկ Լուիզա Վալտերի որդին՝ Կոլմ-Վելտեն, ով Տոբիսում որակավորում էր ստացել ձայնային ռեժիսուրայի բնագավառում, Tonbild-Syndikat-ում զբաղեցնում էր ընկերության պրոդյուսերի պաշտոնը։

1938 թվականին, երբ Ավստրիայում իշխանությունը գրավեցին ազգային-սոցիալիստները և ավստրիական կինոարտադրության հսկողությունը անցավ Մշակույթի կայսերական պալատին, նրանք մնացին առանց աշխատանքի։

Արտաքսում 1940-47[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին Ջեյկոբ Ֆլեքին արտաքսում են Դախաուի համակենտրոնացման ճամբար, սակայն 1940 թվականին նա ազատ է արձակվում, որից հետո Լուիզայի հետ մեկնում են Շանհայ։ Նրանք համագործակցեցին չինացի ռեժիսոր Ֆեյ Մուի հետ Söhne und Töchter der Welt («Աշխարհի որդիներն ու դուստրերը») համատեղ ֆիլմի ստեղծման աշխատանքներում, որը մինչև Չինական Ժողովրդական Հանրապետության ստեղծումը եղել է միակ ֆիլմը, որ ստեղծվել է չինացի և արտասահմանյան ռեժիսորների համագործակցության արդյունքում։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1941 թվականի հոկտեմբերի 4-ին Շանհայի Ին Դու թատրոնում։

Վերադարձ Ավստրիա 1947-50[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին, երբ Ավստրիայում բացվեց առաջին հետպատերազմյան կինոստուդիան Ֆլեկերը վերադարձան Վիեննա[6]։ Լուիզա Ֆլեկը մահացավ 1950 թվականին, Ջեյկոբ Ֆլեկը՝ երեք տարի անց։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականին թողարկվեց Ֆլեկի առաջին աշխատանքը որպես համանախագահ՝ Die Glückspuppe («Հաջողության տիկնիկը»)։ Նույն տարում թողարկվեցին նաև այլ դրամաներ՝ «Der Dorftrottel» («Գյուղական ապուշը»), «Tragödie eines Fabriksmädels» («Գործարանային աղջկա ողբերգությունը ») և "Nur ein armer Knecht" («Ուղղակի խեղճ մարդ»)։ 1913 թվականին կայացավ, որպես ռեժիսոր և պրոդյուսեր, նրա «Der Psychiater» («Հոգեբույժ») և Das Proletarierherz («Պրոլետարիատի սիրտը») աշխատանքների առաջին ցուցադրությունը[7]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆլեկի ղեկավարությամբ ստեղծվեցին «Mit Herz und Hand fürs Vaterland» («Ձեռքով և սրտով Հայրենիքի համար») (1915) և «Mit Gott für Kaiser und Reich» («Աստված Կայսեր և Ռեյխի հետ») (1916) քարոզչական դրամաները։ 1918 թվականին կինոհանդիսատեսի դատին հանձնվեց «Der Doppelselbstmord» («Կրկնակի ինքնասպանություն») աշխատանքը։

Նա էկրանավորեց նաև ավստրիական գրականության ներկայացուցիչ Ֆրանց Գրիլպարցերի «Die Ahnfrau» («Նվեր») համանուն պիեսը։ Ամուսնու՝ Անտոնի մահից հետո 1911-1922 թվականներին Լուիզան նկարահանեց ավելի քան 45 ֆիլմեր[7]։

Լուիզա Կոլմը պատասխանատու էր ստուդիայում սոցիալ քննադատական դրամաների նկարահանման համար, որոնք առնչվում էին դասակարգային հակասություններին և գաղափարախոսական հարցերին, ի տարբերություն այդ ժամանակի մյուս կինոստուդիաների ստանդարտ արտադրանքներին։ Դերասան Էդուարդ Սեկլերը, որն աշխատում էր Wiener Kunstfilm-ում, նրան նկարագրում էր այսպես. «Լուիզա Կոլմը փայլուն բազմակողմանի տաղանդ էր, այն դեպքում, երբ նրա ամուսին Կոլմը հետևում էր միայն գումարներին, նա կատարում էր ամեն ինչ, կտրում և սոսնձում էր ֆիլմերը, գրում էր ինտերմակագրությունները և օգնում եղբորը լաբորատորիայում։ Առանց նրա ձգտումների և նախաձեռնության կասկածելի էր, որ ընկերությունը կարող էր գոյատևել»[8]։

Նրա հետագա աշխատանքներից դարձան Արթուր Շնիցլերի «Flirtation» ողբերգության էկրանավորումը 1927 թվականին և «When the Soldiers»-ը 1931 թվականին։ «Կիրխֆելդի քահանան» կինոթատրոններում հայտնվեց 1937 թվականին։ Սա Լուիզայի և Ջեյկոբ Ֆլեկի առաջին ձայնային ֆիլմն էր՝ նկարահանված Լյուդվիգ Անցենգրուբերի պիեսի հիման վրա, 1914 և 1926 թվականներին նկարահանված երկու համր ֆիլմերից հետո։

Ընդհանուր առմամբ Լուիզա Ֆլեկը գրել է առնվազն 18 սցենար, նկարահանել 53 ֆիլմեր և որպես պրոդյուսեր թողարկել 129 ֆիլմեր։ Այնուամենայնիվ, որոշ աղբյուրներ կանխատեսում են ավելի մեծ թվեր։

Ընտրյալ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чардаш (1935) Csardas
  • Unser Kaiser (1933)
  • Ein Auto und kein Geld (1932)
  • Wenn die Soldaten… (1931)
  • Der Fleck auf der Ehr' (1930)
  • Die Csikosbaroneß (1930)
  • Варшавская цитадель (1930) Die Warschauer Zitadelle
  • Спад в банке Рейхенбах (1930) Einbruch im Bankhaus Reichenbach
  • Der Zarewitsch
  • Der Leutnant Ihrer Majestät (1929)
  • Die lustigen Vagabunden (1928)
  • Die schönste Frau von Paris (1928)
  • Маленькая рабыня (1928) Die kleine Sklavin
  • Яхта семи грехов (1928) Die Yacht der sieben Sünden
  • Frauenarzt Dr. Schäfer (1928)
  • Der fröhliche Weinberg (1927)
  • Нищий студент (1927) Der Bettelstudent
  • Wenn Menschen reif zur Liebe werden (1927)
  • Der Orlow (1927)
  • Liebelei (1927)
  • Das Fürstenkind (1927)
  • Die Tochter der Frau von Larsac (1924)
  • Frühlingserwachen (1924)
  • Olga Frohgemut (1922)
  • Herzblut (1920)
  • Anita (1920)
  • Freut Euch des Lebens (1920)
  • Die Ahnfrau (1919)
  • Die Zauberin am Stein (1919)
  • Seemannsbraut (1919)
  • Lumpazivagabundus (1919)
  • Seine schwerste Rolle (1919)
  • Die Schlange der Leidenschaft (1918)
  • Die Jüdin (1918)
  • Don Cäsar, Graf von Irun (1918)
  • Freier Dienst (1918)
  • Der König amüsiert sich (1918)
  • Die Geisel der Menschheit (1918)
  • Der Doppelselbstmord (1918)
  • Der Schandfleck (1917)
  • Im Banne der Pflicht (1917)
  • Der Verschwender (1917)
  • Der rote Prinz (1917)
  • Mir kommt keiner aus (1917)
  • Lebenswogen (1917)
  • Mit Gott für Kaiser und Reich (1916)
  • Auf der Höhe (1916)
  • Die Tragödie auf Schloss Rottersheim (1916)
  • Die Landstreicher (1916)
  • Sommeridylle (1916)
  • Armer Teufel (1916)
  • Das verhängnisvolle Rezept (1916) կարճամետրաժ
  • Der Traum des österreichischen Reservisten (1915)
  • Mit Herz und Hand fürs Vaterland (1915)
  • Der Meineidbauer (1915)
  • Mutter Sorge (1915)
  • Der Pfarrer von Kirchfeld (1914)
  • Svengali (1914)
  • Unrecht Gut gedeihet nicht (1913)
  • Zweierlei Blut (1912)
  • Der Unbekannte (1912)
  • Trilby (1912)
  • Die Glückspuppe (1911) կարճամետրաժ
  • Der Dorftrottel (1911) կարճամետրաժ
  • Hoffmanns Erzählungen (1911) կարճամետրաժ
  • Mutter (1911)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 105. — ISBN 978-3-9503655-5-9
  4. possibly on the site of Wiener Kunstfilm’s studios, the exact location of in Mauer has never been fully established; the Rosenhügel Film Studios are still in operation today
  5. Vita-Film went bankrupt in 1925
  6. Belvedere-Film, set up by August Diglas, Emmerich Hanus and Elfi von Dassanowsky,
  7. 7,0 7,1 it is not clear whether these are two separate films shown together, or the title and subtitle of a single film
  8. «Filmgeschichte(n) aus Österreich» (Folge 2, ORF, 1970)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nepf, Markus. Die Pionierarbeit von Anton Kolm, Louise Velteé/Kolm/Fleck und Jacob Fleck bis zu Beginn des 1. Weltkrieges. Thesis. Vienna 1991, 200 S. (ÖFA Wien)
  • Teng; Guoqiang. Fluchtpunkt Shanghai. Luise und Jakob Fleck in China 1939—1946. In: Film-Exil SDK (4/1994)
  • Dassanowsky, Robert von. Female Visions: Four Female Austrian Film Pioneers. In: Modern Austrian Literature. Vol. 32, No. 1, 1999