Լուիզա Մակլենբուրգցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Մակլենբուրգցի
Louisemecklenburgdenmark.jpg
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր օգոստոսի 28, 1667(1667-08-28)[1][2]
Ծննդավայր Güstrow, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա
Վախճանի օր մարտի 15, 1721(1721-03-15)[1][2] (53 տարեկան)
Վախճանի վայր Կոպենհագեն, Դանիա
Թաղված Ռոսկիլդեի մայր տաճար
Դինաստիա House of Mecklenburg?
Քաղաքացիություն Flag of Denmark.svg Դանիա-Նորվեգական ունիա և Flagge Großherzogtümer Mecklenburg.svg Mecklenburg-Güstrow
Հայր Gustav Adolph, Duke of Mecklenburg-Güstrow?
Մայր Magdalene Sibylle of Holstein-Gottorp?
Ամուսին Frederick IV of Denmark?
Զավակներ Քրիստիան VI, Princess Charlotte Amalie of Denmark?, Prince Christian of Denmark?[1], Prince George of Denmark?[1] և Prince Frederick Charles of Denmark?[1]

Լուիզա Մակլենբուրգցի (գերմ.՝ Louise zu Mecklenburg-Güstrow, օգոստոսի 28, 1667(1667-08-28)[1][2], Güstrow, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա - մարտի 15, 1721(1721-03-15)[1][2], Կոպենհագեն, Դանիա), դուքս Գուստավ Ադոլֆ Մեկլենբուրգացու և Մագդալենայի դուստրն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզան դաստիարակվել է մեկլենբուրգյան արքունիքի բավական համեստ պայմաններում և պիետիզմի խստագույն ավանդույթներով։ Իր ապագա ամուսնու հետ Լուիզան ծանոթացել է, երբ Ֆրեդերիկը հարսնացու փնտրելու համար շրջագայում էր գերմանական իշխանություններով։

1659 թվականի դեկտեմբերի 5-ին Կոպենհագենում Լուիզան ամուսնացավ Դանիայի կրոնպրինց Ֆրեդերիկի հետ և 1699 թվականին դարձավ Դանիայի թագուհի։ Նա ապրում էր Դանիայում բավական անաղմուկ և ուշադրության չեր արժանանում իր ամուսնու կողմից։ Նա տառապում էր իր ամուսնու բազում սիրային կապերից և մեղադրում էր նրան, որ նա ստեղծում է բազմիցս անհարմար իրավիճակներ արքունիքում։ Դեռևս Լուիզայի կենդանության օրոք ամուսինը ստեղծեց երկու ընտանիք․ 1703 թվականին Ֆրեդերիկ IV-ը մորգանատիկական ամուսնությամբ ամուսնացավ Էլիզաբեթ Հելեն ֆոն Վիերգգի հետ, իսկ 1712 թվականին Էնն Սոֆի Ռևենթլոուացու հետ։ Թագուհու մահից հետո թագավորը ամուսնացավ վերջինիս հետ, և Աննա դարձավ թագուհի։

Լուիզան ամուր կապված էր որդու Քրիստիան VI-ի հետ, որը աչքի էր ընկնում իր խորին կրոնականությամբ։

Լուիզայի ընդարձակ գրադարանը, հիմնականում կրոնական գրականությունից կազմված պահպանվում է Դանիայի թագավորական գրադարանում։

Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]