Լուբոշ Բարտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուբոշ Բարտոն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1980(1980-04-07)[1] (43 տարեկան)
ԾննդավայրČeská Lípa
Քաղաքացիություն Չեխիա
ԿրթությունՎալպարաիսոյի համալսարան[2]
Մասնագիտությունբասկետբոլիստ
 Luboš Bartoň Վիքիպահեստում

Լուբոշ Բարտոն (ապրիլի 7, 1980(1980-04-07)[1], Česká Lípa), հանգստի անցած չեխ պրոֆեսիոնալ բասկետնոլիստ։ 2.02 մ հասակով թեթև հարձակվող էր, որը վերջին անգամ խաղացել է Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի «Բարսելոնա ԲԱ» թիմի կազմում[3]։

Համալսարանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2002 թվականներին Վալպարեյսոյի համալսարանում խաղացել է նույն համալսարանի «Վալպարեյսո Քրուասդերս» թիմի կազմում։

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական կարիերան սկսել է «SCE Decin» երիտասարդական հավաքականում, իսկ առաջին խաղը խաղացել «SCE Decin» թիմի կազմում հետ 1996-1997 մրցաշրջանում։ 2002-03 մրցաշրջանում տեղափոխվել է Իտալիա և պայմանագիր կնքել Բոլոնյայի «Fortitudo Bologna» թիմի հետ։ Այնուհետև 2003-2004 մրցաշրջանի համար պայմանագիր է կնքել Հռոմի «Virtus Roma» թիմի հետ։

2005-2006 մրցաշրջանում տեղափոխվել է Իսպանիա և պայմանագիր կնքել «Հովենտուտ Բադալոնա» թիմի հետ։ «Բադալոնայի» հետ երեք մրցաշրջան խաղալուց հետո 2008 թվականին տեղափոխվել է «Բարսելոնա ԲԱ»։ 2010 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Ֆունելաբրադա ԲԱ» և կնքել երկամյա պայմանագիր[4]։

2016 թվականի հոկտեմբերի 3-ին Բարտոնը հեռացել է պրոֆեսիոնալ բասկետբոլից և սկսել մարզիչի կարիերա[5]։

Չեխիայի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարտոնը եղել է Չեխիայի ազգային հավաքականի ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ թիմերի անդամ։ 1999 թվականի Եվրոպայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն էր՝ մեկ խաղի ընթացքում վաստակելով միջինը 18.7 միավոր։

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղացել է 1998 թվականի չեխական բոլոր աստղերի խաղերում
  • Ճանաչվել է 1998-99 թվականների ՀԿԿ տարվա նորեկ
  • Ճանաչվել է 2001-02 թվականների MCC տարվա խաղացող
  • Առաջադրվել է 2001-02 թվականների ՀԿԿ 1-ին թիմի կազմում
  • Արժանացել է 2006 թվականի ՖԻԲԱ Եվրոգավաթին «Հովենտուտ Բադալոնա» թիմի կազմում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  2. College Basketball at Sports-Reference.com
  3. «Lubos Barton se une a Lakovic en el FC Barcelona Lassa B» (Spanish). ACB.com. 2015 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Baloncesto Fuenlabrada inks Bartoň for two seasons. (Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  5. «Lubos Barton pone punto y final a su trayectoria como jugador» (իսպաներեն). ACB.com. 2016 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]