Լուբնա Տահտամունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուբնա Տահտամունի
արաբ․՝ لبنى تهتموني‎‎‎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 24, 1976(1976-01-24) (48 տարեկան)
ԾննդավայրԻրբիդ, Հորդանան
Քաղաքացիություն Հորդանան
Կրոնիսլամ
ԿրթությունՀորդանանի համալսարան (1997, 2000), Կոլորադո նահանգի համալսարան (2005) և Կոլորադոյի համալսարան
Մասնագիտությունկենսաբան
Պարգևներ և
մրցանակներ
 Lubna Tahtamouni Վիքիպահեստում

Լուբնա Համիդ Տաֆիք Տահտամունի (արաբ․՝ لبنى تهتموني‎‎, հունվարի 24, 1976(1976-01-24), Իրբիդ, Հորդանան), հորդանանցի կենսաբան, որը հայտնի է իր կենսաբանության զարգացման և քաղցկեղի հետազոտության բնագավառներում։ Հաշիմյան համալսարանի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչն է։ Կրծքի քաղցկեղի բնագավառում կատարած աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների, ինչպես նաև արաբական աշխարհում հայտնի է գիտության կարիերա ընտրած կանանց պաշտպան։ 2016 թվականին ընդգրկվել է BBC-ի 100 կանանց շարքում։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տահտամունին եղել է ընտանիքի վեց երեխաներից երրորդը։ Մեծացել է Հորդանանի հյուսիսում գտնվող Իրբիդ քաղաքում[1]։ 1997 թվականին Հորդանանի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան, 2000 թվականին՝ նույն համալսարանից մագիստրոսի աստիճան[2]։ Բարձր թեստային գնահատականների շնորհիվ ընդգրկվել է բիոլոգիական ծրագրում[1], մագիստրատուրան անցել է Համեդ ալ Հաջի ենթակայության ներքո և ուսումնասիրել է վերարտադրողական կենսաբանության զարգացումը[3]։

2005 թվականին ավարտել է Կոլորադո նահանգի համալսարանի դոկտորատուրան[2], Ջեյմս Բամբուրգի ղեկավարությամբ ուսումնասիրել է սաղմնային և մետաստազային բջիջները։ Լուբնան մեծ աջակցություն է ստացել ընտանիքից գիտության բնագավառում գործունեություն ծավալելու և ԱՄՆ տեղափոխվելու հարցում[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտորականն ավարտելուց հետո վերադարձել է հորդանան՝ աջակցելու և պաշտպանելու գիտության բնագավառում գործունեություն ծավալող կանանց[4] և սատարելու այն հաստատություններին, որոնք աջակցել էին նրան ԱՄՆ տեղափոխելուն[3]։ 2008 թվականին դարձել է Հաշիմյան համալսարանի միկրոսկոպիայի հաստատության տնօրեն։ Ներկայիս հետազոտական մեթոդների նորարարություններին տեղեկացված լինելու համար ամառային աշխատանքներն իրականացնում է Ավստրալիայում և ԱՄՆ-ում[1][5]։

2011 թվականին դարձել է Հաշիմյան համալսարանի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ[5]։ 2011 թվականին արժանացել է L'Oreal-UNESCO Կանայք գիտության բնագավառում համա-արաբական տարածաշրջանային կրթաթոշակի[4][6] և Կանայք գիտության բնագավառում հանուն համաշխարհային զարգացման կազմակերպության մրցանակի[5] կրծքի քաղցկեղի բնագավառում կատարծ աշխատանքի համար[4]։ 2015 թվականին ներառվել է հորդանանում ԱՄՆ դեսպանատան գիտության բնագավառի կանացի փառքի սրահում[7], 2016 թվականին ընդգրկվել է BBC-ի 100 կանանց ցանկում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wilkie, Dana (2016 թ․ նոյեմբեր). «Women Making Their Marks». International Educator. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 «Lubna H. T. Tahtamouni». Hashemite University. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 Al Harithi, Amal (2015 թ․ մայիսի 3). «Dr. Lubna Tahtamouni, One of The Top 10 Scientists In The World». Arab Woman Platform. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 El Shabrawy, Nevine; Al Youm, Al Masry (2011 թ․ հոկտեմբերի 19). «Beirut Conference Awards Arab Women in Science». Arab America (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. 5,0 5,1 5,2 Reisz, Matthew (2011 թ․ դեկտեմբերի 8). «Worldwide acclaim for ground breaking local heroines». Times Higher Education. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Jordanian awarded Fellowship by L'Oréal-UNESCO For Women in Science Program». Ammon News. 2011 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Women in Science Hall of Fame – 2015». U.S. Embassy in Jordan (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 12. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «BBC 100 Women 2016: Who is on the list?». BBC News (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուբնա Տահտամունի» հոդվածին։