Լոցմայստերական դիտակետ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոցմայստերական դիտակետ
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Դոն
Հիմնադրված է1890
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Լոցմայստերական դիտակետ (ռուս.՝ Лоцмейстерский пост), շինություն, որը տեղափոխվել է Պերեբոյնի կղզուց (Ազովի շրջան) և գտնվում է Դոն գետի ձախ ափին, Ոոստովի երկաթուղային կամրջի մոտ (Ռուսաստան, Դոնի Ռոստով

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոցմայստերական դիտակետի շենքում ռադիոկապի գյուտարար Ալեքսանդր Պոպովի ղեկավարությամբ կառուցվել է Ռուսաստանի առաջին քաղաքացիական ռադիոկայանը[1]։

Լոցմայստերական դիտակետը հայտնվել է Պերեբոյնի կղզում 1890-ական թվականների սկզբին Եգուրչայի գետաբազուկի Տագանրոգի ծոց թափվելու վայրում։ Նրա գլխավոր խնդիրը եղել է նավապետերին Դոնի գետաբազուկների ջրի մակարդակի մասին տեղեկություններ հայտնելը։ Դրա համար այստեղ տեղադրվել էին հեռագրական ապարատ և կայմ, որի վրա բարձրացվում էին թվերով տեսողական նշաններ։ Կայմը տեղադրված էր մեկհարկանի երկար շենքի տանիքը պսակող կենտրոնական ռոտոնդայի վրա։

1901 թվականին լոցմայստերական դիտակետ է ժամանել հայտնի ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը, որը հրավիրվել էր Դոնի գետաբազուկների կոմիտեի կողմից ընդունիչ-հաղորդիչ ռադիոսարքեր տեղադրելու համար։ Այն ժամանակ նման ռադիոկայաններ նա արդեն մոնտաժել էր Պետերբուրգում և Կրոնշտադտում։

Լոցմայստերական դիտակետում և լողացող փարսում (12 կմ հեռավորության վրա) տեղադրվել է բերված սարքավորումը, և 1901 թվականի օգոստոսի 27-ին սկսվել է ռադիոկայանի աշխատանքը։

1902 թվականի օգոստոսին  Ալեքսանդր Ստեփանովիչ Պոպովը կրկին այցելել է Պերեբոյնի կղզի։

Արդյունքում հաստատվել է հստակ ռադիոկապ լոցմայստերական դիտակետի, լողացող փարոսի, Ռոսոտվի նավահանգստի և Ազովի ծովի նավերի միջև։ Այս քաղաքացիական ռադիոկայանն աշխատել է ավելի քան տասը տարի, իսկ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո փոխանցվել է ռազմական գերատեսչությանը։

1940-ական թվականների վերջում լոցմայստերական դիտակետի մասնատված փայտե շինությունը տեղափոխվել է Դոնի ձախ ափ և կրկին հավաքվել (փոքր-ինչ ձևափոխելով նրա տեսքը) Ռոստովի երկաթուղային կամրջի մոտ՝ փոխանցվելով «Դինամո» ջրային կայանին։

Լոցմայստերական դիտակետի համար Պերեբոյնի կղզում կառուցվեց քարե փոքր տնակ, որը բազմիցս վերակառուցվել է։ 1956 թվականին տան պատին փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով.

Այստեղ, լոցմայստերական դիտակետի շենքում, 1901 թվականի սեպտեմբերին ռուս մեծանուն գիտնական, ռադիոյի գյուտարար Ա. Ս. Պոպովը ընդունել է ռադիոհաղորդում քաղաքացիական ռադիոկայանի միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волошинова В. Ф., Волошинова Л. Ф. 100 уникальных мест Ростовской области: Иллюстрированный справочник. Ростов-на-Дону: Ростиздат, 2011.-176 с., ил. ISBN 978-5-7509-0631-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]