Լորել Համիլտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորել Համիլտոն
Laurell Kaye Hamilton 20100328 Salon du livre de Paris 1.jpg
Ծնվել էփետրվարի 19, 1963(1963-02-19)[1][2] (56 տարեկան)
ԾննդավայրHeber Springs, Արկանզաս, ԱՄՆ
Գրական անունLaurell K. Hamilton
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուանգլերեն[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունIndiana Wesleyan University?
Ժանրերսարսափ
Ուշագրավ աշխատանքներMerry Gentry? և Anita Blake: Vampire Hunter?
Կայքlaurellkhamilton.com
Laurell K. Hamilton Վիքիպահեստում

Լորել Համիլտոն (անգլ.՝ Laurell Kaye Hamilton, 1963թ․ փետրվարի 19 ) (նախքան ամուսնությունը Լորել Քլեյն)՝ ամերիկացի գրող։ Ստեղծագործել է հիմնականում «սարսափ» ժանրի մեջ, նաև ֆանտաստիկայի (էրոտիկական տարրերով)։ Նրա գրքերը բաժանվում են միլիոնավոր օրինակներով ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ նաև արտասահմանում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորել Համիլտոն ծնվել է 1963 թվականի փետրվարի 19-ին, Հիբեր-Սպրինգս քաղաքում, որը գտնվում էր Արկանզասի Շիրլի քաղաքի մոտ։ Նրա մանկուտյունը անցել է Ինդիանայի Սիմս գյուղում:

Լորելի ծննդյան տարեդարձից մի քանի ամիս անց հայրը լքեց իր ընտանիքը, թողնելով դստերը մոր՝ Սյուզի Քլայնի (անգլ. Susie Kline) հետ։ Լորելը վեց տարեկան էր, երբ աշխատանքից վերադառնալուց, ավտովթարի հետևանքով մահացավ նրա մայրը։ Հետագայում պարզվեց, որ նրա կյանքը կարող էր փրկվել անվտանգության գոտին, որը նա չէր ամրացրել։ Այդ ժամանակից ի վեր, Լորելը ավտոմեքենայի մեջ գտնվելիս միշտ ամրացնում է անվտանգության գոտին։ Դրանից հետո Լորելը տեղափոխվեց իր տատիկի՝ Լորէ Ջենթրիի (անգլ. Laura Gentry) մոտ։ Հետագա գրողի դաստիարակության մեջ տղամարդկանց դերի վերաբերյալ տվյալները հակասական են։ Ըստ Լորելի խոսքերի,նրա մայրիկի մահը, տատիկի դաստիարակությունը և հայրական խնամքի բացակայությունը այն երեք նախադրյալներից էին, որոնք նրան դարձրեցին այնպիսին, ինչպիսին որ կա»։ Առկա է ևս մեկ տարբերակ, ըստ որի իր և տատիկի հեը ապրում էր մի պապիկ, որը ծեծում էր տատիկին, բայց Լորելի նկատմամբ նա իրեն շատ սիրալիր էր դրսևորում։ Հետագայում Լորելը նշել է,[4] թե ինչու է ստեղծում այդ հրեշներին։ Այն մարդը, ով օգնում էր իրեն թիթեռներ բռնել, մահացու հարվածներ էր հասցնում նրա տատիկին: Բայց Լորելը սիրում էր նրան, և նա սիրում էր իրեն։ Կարծես նրբության և կոպտության միավորում լիներ և միարժամանակ հակադրում։

Կարդալ Լորելը սովորել է յոթ տարեկան հասակում: Ըստ նրա, իր մոտ եղել է ճիշտ ժամանակին չհայտնաբերված դիսլեքսիա: Տասներկու տարեկան հասակում սկսել է գրել պատմվածքներ։ Առաջին ավարտված պատմվածքը գրել է տասնչորս տարեկան հասակում։ Լորելը սովորել է Ինդիանայի «Մարիոն» (անգլ. Marion College) քրիստոնեական քոլեջում։ Ավարտելով քոլեջը ստացել է բակալավրի աստիճան, կենսաբանության և անգլերեն գրականության մեջ: Ուսման ընթացքում ծանոթացել է Հարրի Համիլթոնի հետ, ով շուտով դարձավ նրա ամուսինը։ Ամուսինները տեղափոխվեցին Սենթ Լուիս, որը գտնվում էր Միսսուրի նահանգում: Նրանք ունեցան մեկ աղջիկ: Լորելը իր առաջին գրքերն ու պատմությունները գրել է սրճարանում, ազատ ժամանակ։ Այդ ժամանակ հա աշխատել է Xerox ընկերության պահեստամասում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.
  2. Internet Speculative Fiction Database — 1995.
  3. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Laurell K. Hamilton. Հեղինակի և հերոսների պատմությունը.