Լորան Քասսեգրեն
Լորան Քասսեգրեն ֆր.՝ Laurent Cassegrain | |
---|---|
Ծնվել է | մոտ 1629[1] Շարտր, Ֆրանսիա |
Մահացել է | օգոստոսի 30, 1693[1] Chaudon[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | աստղագետ և ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | օպտիկա |
Պաշտոն(ներ) | ուսուցիչ և parochus? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն |
Laurent Cassegrain Վիքիպահեստում |
Լորան Քասսեգրեն (ֆր.՝ Laurent Cassegrain, մոտ 1629[1], մոտ Շարտր[1] - օգոստոսի 30, 1693[1], Chaudon[1]), ֆրանսիացի կաթոլիկ քահանա և օպտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Շարտրում (Էր և Լուարի և դեպարտամենտում) մոտ 1629 թվականին (ճշգրիտ ծննդյան ամսաթիվը անհայտ է)։ Նրա կյանքի մասին շատ քիչ հավաստի տեղեկություններ կան։ Վարկած կա, որ նա եղել է ֆիզիկայի պրոֆեսոր և դասավանդել է Քոլլեժ-դե-Շարթրում, մեկ այլ վարկածի համաձայն Լորանը եղել էր քանդակագործ և Լյուդովիկոս XIV-ի ձուլորդը։
Ստույգ հայտնի է, որ 1672 թվականի ապրիլի 25-ին փարիզյան հանդիպման ժամանակ, ներկայացված էր Մեգոֆոնների մասին Քասսեգրենի տրակտատը։ Տրակտատում նաև ներկայացված էր, որ Քասսեգրենը մշակել է հեռադիտակ-ռեֆլեկտորի սխեմա, որը տարբերվում էր նախկին առաջադրվածից Նոյւտոնի կողմից։ Քասսեգրենի սխեմայում երկրորդական հայելին այնպես է տեղադրված, որ հավաքում է օբյեկտիվից ճառագայթներ մինչև ֆոկուսին հասնելը և արտացոլում ակնապակու մեջ՝ օբյեկտիվի կենտրոնական անցքով։ Նրա սխեման մի շարք առավելություններ ունի։ Նրանում մասնակիորեն կոմպենսացվում է մակերեսային շեղումը, ինչի շնորհիվ այն սկսել է լայնորեն կիրառվել մեծ աստղադիտակների ստեղծման համար։
Նրա պատվին անվանել են խառնարան լուսնի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. Астрономы.Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986.
- André Baranne and Françoise Launay, Cassegrain: a famous unknown of instrumental astronomy, Journal of Optics, 1997, vol. 28, no. 4, pp. 158–172(15)
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստիան Հյույգենս, Réflexions sur la description d'une lunette publiée sous le nom de M. Cassegrain (Letter #1892, addressed to Jean Gallois), Œuvres complètes, vol. 7, pp. 189-191, 1888.
- André Baranne and Françoise Launay, Cassegrain: a famous unknown of instrumental astronomy, Journal of Optics, 1997, vol. 28, no. 4, pp. 158–172(15)