Jump to content

Լորանս Տուբիանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորանս Տուբիանա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1951(1951-07-05)[1] (73 տարեկան)
ԾննդավայրՕրան, Ֆրանսիական Ալժիր[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (1973) և Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան[3]
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Զբաղեցրած պաշտոններchairman of the executive board? և ընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունHigh Council on Climate? և French Agricultural Research Centre for International Development?
 Laurence Tubiana Վիքիպահեստում

Լորանս Տուբիանա (ֆր.՝ Laurence Tubiana, հուլիսի 5, 1951(1951-07-05)[1], Օրան, Ֆրանսիական Ալժիր[2]) ֆրանսիացի տնտեսագետ, գիտնական և դիվանագետ[6]։ Ֆրանսիայի կլիմայի փոփոխության դեսպան է և Փարիզի տարածաշրջանում 2015 թվականի COP21 Կլիմայի փոփոխության համաժողովում հատուկ ներկայացուցիչ, որի համար ճանաչվել է որպես Փարիզի համաձայնագրի հիմնական մշակող։

Տուբիանան հիմնադրել և ղեկավարել է Փարիզում գործող Կայուն զարգացման և միջազգային հարաբերությունների ինստիտուտը (IDDRI), պրոֆեսոր է Sciences Po Paris-ում և նախկինում ծառայել է որպես Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենի շրջակա միջավայրի գծով ավագ խորհրդական։ Նա պատասխանատու է եղել Ֆրանսիայի կառավարության համար միջազգային բնապահպանական բանակցությունների վարման համար, ինչպես նաև եղել է Ֆրանսիայի վարչապետի գրասենյակին առընթեր Conseil d'Analyse Économique-ի անդամ[7][8]։ 2013 թվականից Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) տնօրենների խորհրդի նախագահն է[9]։ 2017 թվականից Կլիմայի եվրոպական հիմնադրամի գործադիր տնօրենն է։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբիանան ծնվել է Ալժիրի Օրան քաղաքում 1951 թվականին։ Հայրը ձեռնարկատեր էր, ով զբաղվում էր ծխախոտի և կինոյի արտադրությամբ, ծագումով Ալժիրյան հայտնի հրեական ընտանիքից էր։ Մայրն ու տատիկը հույն կաթոլիկ ներգաղթյալներ էին և Ալժիրում շվեդական ժամանակակից կահույքի առաջին ներմուծողներն էին։ Ծնողների ՝ ֆրանսախոս ձախակողմյան մտավորականների շնորհիվ վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել քաղաքականության և բաց քննարկումների նկատմամբ[10]։

1962 թվականին՝ Ալժիրի անկախության ձեռքբերման ժամանակ, Տուբիանան 11 տարեկան էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա[6]։ 1968 թվականի մայիսին, ինչպես ժամանակի շատ պատանիներ, միացել է Հեղափոխական կոմունիստական ​​լիգային։

Տուբիանան ավարտել է Sciences Po-ն 1973 թվականին և 1976 թվականին ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան Փարիզ I համալսարանում (Սորբոն)։ Այնուհետև նա ձեռնամուխ է եղել ընդունելության քննություններին INRA-ի՝ Ֆրանսիայի Ազգային գյուղատնտեսական հետազոտությունների ինստիտուտի համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականներից մինչև 1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբիանան աշխատել է որպես այն ժամանակվա տնտեսագիտության պրոֆեսոր Լիոնել Ջոսպենի օգնական Տեխնոլոգիական ինստիտուտ-համալսարանում[10]։

1980-ականներին հիմնադրել և ղեկավարել է Սոլագրալը ՝ Հյուսիս-Հարավ համագործակցության, սննդի և գյուղատնտեսության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունը[11]։

1997 թվականին, երբ Ժոսպենը դարձավ վարչապետ, Տուբիանան նրա խորհրդականն էր շրջակա միջավայրի հարցերով[6]։ Օգնել է նրան Կիոտոյի արձանագրության շուրջ բանակցություններում 1997 թվականին[12]։ Նաև Ֆրանսիայի վարչապետի գրասենյակին կից տնտեսական վերլուծության ֆրանսիական խորհրդի անդամ էր։ 2000 թվականին նշանակվել է Գյուղատնտեսության նախարարի տեղակալ։

1995 թվականից մինչև 2002 թվականը եղել է INRA-ի գիտական ղեկավար, իսկ 1992 թվականից մինչև 1997 թվականը՝ Մոնպելյեի բարձրագույն ազգային ագրոնոմիական դպրոցի դոցենտ։

2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Տուբիանան հիմնադրել է Կայուն զարգացման և միջազգային հարաբերությունների ինստիտուտը (ֆր.՝ Institut du développement durable et desrelations internationales – IDDRI[13]), իսկ 2003 թվականին նշանակվել է Sciences Po-ի Կայուն զարգացման ամբիոնի պրոֆեսոր և տնօրեն[6]։ 2004 թվականից մինչև 2014 թվականը հրավիրյալ պրոֆեսոր էր Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային կապերի դպրոցում[8]։

Տուբիանան աջակցել է ֆրանսիական իշխանություններին 2009 թվականի Կոպենհագենում կլիմայի փոփոխության վերաբերյալ COP15 համաժողովի նախապատրաստման հարցում[14]։

2009 թվականի մայիսին ստեղծել է և այնուհետև ղեկավարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Համաշխարհային հանրային բարիքների տնօրինությունը։

2010-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններից առաջ Տուբիանան ստորագրել է մի քանի տնտեսագետների կոչը՝ ի պաշտպանություն թեկնածու Ֆրանսուա Օլանդի[15]։

2012 թվականին Տուբիանան դարձել է Էներգետիկ անցումային բանավեճի Ֆրանսիայի բարձր մակարդակի ղեկավար կոմիտեի անդամ, ում աշխատանքը հանգեցրել է Ֆրանսիայի էներգետիկ անցման մասին օրենքի ընդունմանը 2015 թվականին[8]։ 2012 թվականից մինչև 2014 թվականը համանախագահել է Կայուն զարգացման լուծումների ղեկավարության խորհուրդը և համանախագահել է ցանցի աշխատանքային խումբը «Խորը դեկարբոնացման ուղիներ»-ի վերաբերյալ[8]։ 2002 թվականից Չինաստանի շրջակա միջավայրի և զարգացման միջազգային համագործակցության խորհրդի անդամ է[8][11]։

2014 թվականին Տուբիանան նշանակվել է Ֆրանսիայի կլիմայական փոփոխությունների դեսպան և հատուկ ներկայացուցիչ 2015 թվականին Փարիզում կայանալիք COP21 Կլիմայի փոփոխության համաժողովում։ Նա համարվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի կողմից ընդունված կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրի հիմնական մշակողը[16][17]։ Տուբիանան, Հակիմա էլ-Հայտեի հետ միասին, նշանակվել է որպես Կլիմայի գործողությունների պատասխանատու մինչև 2020 թվականը ՝ Փարիզի համաձայնագրին տրված թափը պահպանելու համար[18]։

Ներկայիս գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբիանան Կլիմայի եվրոպական հիմնադրամի գործադիր տնօրենն է 2017 թվականից։ Նշանակվել է Ֆրանսիայի Կլիմայի փոփոխության բարձրագույն խորհրդի անդամ 2018 թվականին[19]։ Ֆրանսիայի փորձագիտության խորհրդի, ինչպես նաև Ֆրանսիայի շրջակա միջավայրի և էներգիայի կառավարման գործակալության (ADEME) գիտական ​​խորհրդի նախագահն է 2013 թվականից հանդիսանում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) տնօրենների խորհրդի նախագահը։

COP21 և Փարիզյան համաձայնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբիանան Ջոն Քերիի և Լորան Ֆաբիուսի հետ, 2015 թվականի դեկտեմբերի 7-ին
Տուբիանան (ձախից) բարձրաստիճան պաշտոնյաների հետ ՝ COP21-ի եզրափակիչ նստաշրջանում

2014 թվականի մայիսի 15-ին, հաշվի առնելով կլիմայական խնդիրների վերաբերյալ Տուբիանայի լայնածավալ միջազգային փորձը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հրավիրել է Տուբիանային՝ իր ներկայացուցիչը լինելու Փարիզի COP21 կլիմայական կոնֆերանսում[20]։ Ինչպես բացատրել է Financial Times-ին տված 2015 թվականի «Կանայք» հարցազրույցում, Տուբիանան այն ժամանակ Նյու Յորքում էր՝ աշխատելով որպես հրավիրյալ պրոֆեսոր Կոլումբիայի համալսարանում[21]։ Չնայած հատուկ դեսպանի պաշտոնի ահռելի աշխատանքին՝ Տուբիանան անմիջապես ընդունել է առաջարկը, և իր նշանակումը որպես հատուկ դեսպան հաստատվել է 2014 թվականի հունիսի 3-ին Նախարարների խորհրդի նիստում[22]։ Հաջորդ 18 ամիսների ընթացքում աշխատել է առավոտյան 7-ից մինչև կեսգիշերը և շուրջ 45 ճանապարհորդություն է կատարել ՝ հանդիպելու նախարարների և գործարար խմբերի հետ ամբողջ աշխարհում։ Նրա ռազմավարությունը, որը հաջողությամբ է ավարտվել, հիմնված էր տարբեր երկրներին խրախուսելու մշակել իրենց սեփական ծրագրերը ՝ կլիմայի փոփոխությանը նպատակաուղղված համապատասխան գործողությունների ներքին քաղաքականություն ընդունելու համար[21]։

Համաժողովի մեկնարկից առաջ Տուբիանան խոսեց գլոբալ տաքացման վերաբերյալ իր տեսակետների մասին․ «Այսօրվա պայմանները անկայուն են և անհավասարակշիռ, ինչը նպաստում է այն վերաբերմունքին և սպառման մակարդակին, որոնք վնասակար են բոլորիս համար։ Ինձ համար շարժիչ ուժը հենց արդարության գաղափարն է»[14]։

Տուբիանան առաջարկել է պետությունների ղեկավարներին հրավիրել համաժողովի բացմանը, որպեսզի խուսափեն Կոպենհագենում COP15-ում հանդիպած խնդիրներից։ Պատասխանատու լինելով սննդի և լուսավորության համար ՝ մեղմացրել է հագուստի դրեսս կոդը ՝ պատվիրակների համար ստեղծելով ընկերական մթնոլորտ[23]։ Ձիավարության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո Համաժողովների Կենտրոնի միջանցքներով նախընտրել է շրջել սպորտային կոշիկներով, այլ ոչ թե բարձրակրունկներով։ Բացի այդ, համաժողովի մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ առաջ նա երկու օր անցկացրել է հիվանդանոցում կույր աղիքի բորբոքումով[21]։ Տուբիանային տրվել է բանակցությունները ղեկավարելու մեծ պատասխանատվությունը, որի արդյունքում 195 երկրներ համաձայնության են եկել վերջնական տեքստի շուրջ, որը շատ ավելին է, քան նախկինում սպասվածները[23]։

Համաժողովից մի քանի օր անց նշել է ամենակարևոր արդյունքները, որոնցից մի քանիսը զգալիորեն գերազանցում էին նախնական նպատակները։ Դրանք ներառում էին․ «տաքացման սահմանափակում մինչև 2°C-ից ցածր և շարունակել ջանքերը ՝ սահմանափակելու ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5°C», այլ ոչ թե մինչև 2°C, նախքան հանդիպումը սկսելը։ Ընդամենը մի քանի երկրներ, որոնց բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետումների միայն 15%-ը, ի սկզբանե պետք է մշակեին կոնկրետ քաղաքականություն[24]։ Խորհրդակցությունից հետո ցանկում ներառվել են բոլոր երկրները, բացի ամենաաղքատ երկրներից։ Ֆինանսական հաստատություններից նույնպես ավելի ու ավելի են պահանջվել իրենց ներդրումներում հաշվի առնել կլիմայի փոփոխությունը։ Այս հանդիպման արդյունքում նոր էներգետիկ տեխնոլոգիաները կստանան զարգացման անսպասելի մակարդակ, իսկ ազգային վարչակազմերի և մասնավոր ընկերությունների միջև համատեղ ձեռնարկությունների թիվը կավելանա[25]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականին ՝ Պատվո լեգեոնի սպա[26]։

Ընտրյալ հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Henry, C., & Tubiana, L. (2017). Earth at Risk: Natural Capital and the Quest for Sustainability. Columbia University Press. 9780231162524
  • Pachauri, Rajendra K.; Paugam, Anne; Ribera, Teresa; Tubiana, Laurence (2014). Building the future we want. The Energy and Resources Institute (TERI). ISBN 978-81-7993-575-0.
  • Grosclaude, Jean-Yves; Tubiana, Laurence; Pachauri, Rajendra K. (2014). A Planet for Life 2014. Teri Press.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  2. 2,0 2,1 2,2 Qui est Laurence Tubiana, proposée pour devenir Première ministre du Nouveau Front populaire ? (ֆր.) — 2024. — ISSN 1760-6454
  3. http://www.cae-eco.fr/IMG/pdf/Tubiana.pdf
  4. https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000019160503
  5. https://uclouvain.be/fr/decouvrir/events/docteurs-honoris-causa-2021.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 Pellissier, Pauline (2015 թ․ նոյեմբերի 30). «Qui est Laurence Tubiana, chef de la délégation française à la COP21 ?» (French). Grazia. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Laurence Tubiana». Global Policy. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Laurence Tubiana». UNESCO. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  9. «Governance». The Agence Française de Développement. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  10. 10,0 10,1 Laurent-Simon, Caroline (2015 թ․ նոյեմբերի 22). «COP21 : Laurence Tubiana, celle qui fait la pluie et le beau temps» (French). Elle. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 «Laurence Tubiana» (PDF) (French). Sciences-Po. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Climat: Laurence Tubiana, l'ambassadrice en baskets, à la manoeuvre» (French). Sciences et Avenir. 2015 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Laurence Tubiana». IDDRI. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  14. 14,0 14,1 «Climat: Laurence Tubiana, l'ambassadrice en baskets, à la manoeuvre». La Croix (French). 2015 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2021-04-27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Nous, économistes, soutenons Hollande Le Monde, April 17, 2012.
  16. McGrath, Matt (2018 թ․ դեկտեմբերի 16). «Climate deal to bring Paris pact to life» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  17. «Meet Sustainable Hero and ECF CEO Laurence Tubiana». Greentech Capital Advisors (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  18. «Laurence Tubiana nommée championne du climat par le président de la COP21 | CCNUCC». unfccc.int. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  19. Le Hir, Pierre. «Climat : un Haut Conseil pour orienter le gouvernement». Le Monde. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  20. «Nomination de Laurence Tubiana, représentante spéciale pour la conférence Paris Climat 2015 - Déclaration de Laurent Fabius (15 mai 2014)» (French). France Diplomatie. 2015 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. 21,0 21,1 21,2 Clark, Pilita (2015 թ․ դեկտեմբերի 11). «Women of 2015: Laurence Tubiana». FT Magazine. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  22. «Compte-rendu du Conseil des Ministres du mardi 3 juin 2014» (French). Elysee.fr. 2014 թ․ հունիսի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. 23,0 23,1 Robert, Aline; While, Samuel (2015 թ․ դեկտեմբերի 14). «COP21 hailed as shining example of French diplomacy». EurActiv. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  24. Kunzig, Robert (2015 թ․ հոկտեմբերի 15). «Fresh Hope for Combating Climate Change». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
  25. Losson, Christian (2015 թ․ դեկտեմբերի 17). «L'ambassadrice française pour le climat, Laurence Tubiana, revient pour la première fois sur le déroulement des débats au Bourget» (French). Libération. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Décret du 11 juillet 2008 portant promotion et nomination» (French). Legifrance. 2008 թ․ հուլիսի 13. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)