Լովիսա Օրբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լովիսա Օրբերգ
Ծնվել էմայիսի 17, 1801(1801-05-17)
ԾննդավայրՈւփսալա, Շվեդիա
Մահացել էմարտի 26, 1881(1881-03-26) (79 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունբժիշկ
Պարգևներ
Նորին Մեծություն թագավորի մեդալ

Լովիսա Օրբերգ (Արբերգ) (շվեդ.՝ Lovisa Åhrberg, լրիվ անունը՝ Maria Lovisa Åhrberg, մայիսի 17, 1801(1801-05-17), Ուփսալա, Շվեդիա - մարտի 26, 1881(1881-03-26), Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ բժշկուհի, վիրաբույժ[1]։ Նա գործող վիրաբույժ էր շատ ավելի վաղ, երբ կանանց պաշտոնապես թույլատրվել է համալսարանում բժշկություն սովորել (1870 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1801 թվականի մայիսի 17-ին Ուփսալայում՝ Էրիկ Օրբերգի, որն աշխատում էր Ուփսալայի համալսարանում, և նրա կնոջ՝ Բրիտի Մարի Ուփգրենի ընտանիքում, որը ժողովրդական հեքիմ էր։

«Քաղաքացիական վաստակի համար» մեդալ

Վաղ տարիքում հետաքրքրություն է ցուցաբերել բժշկության և առողջապահության նկատմամբ, երբ օգնել է իր մորը և տատիկին, որոնք իրենց աշխատանքի ընթացքում խնամում էին հիվանդներին։ Տեղափոխվել է Ստոկհոլմ, մասնավոր տանն աշխատել է սպասուհի, ընկերները հաճախ են դիմել նրան հիվանդ ժամանակ։ Չնայած նրան, որ նա ինքնուս էր, նրա դրական հեղինակությունը արագորեն տարածվել է, և շուտով Լովիսան ունեցել է այնքան հաճախորդներ, որ դադարել է աշխատել որպես սպասուհի և կարողացել է տարբեր շերտերի հասարակության հիվանդների շրջանում իր սեփական պրակտիկայի շնորհիվ կայանալ որպես բժիշկ։ Նա բժշկական շրջանակների կողմից հանդիպել է որոշակի դիմադրություն, բայց հետո նրա գիտելիքները ստուգվել են, նրա բժշկական գործունեությունը խաբեություն չի եղել, և նրան թույլատրվել է աշխատել որպես բժիշկ։ Իր քաղաքացիական գործերի համար Լովիս Օրբերգը 1852 թվականի մայիսի 12-ին Շվեդիայի թագավոր Օսկար I-ի կողմից ստացել է «Քաղաքացիական վաստակի համար» թագավորական մեդալ (För medborgerlig förtjänst)՝ ոսկու տասներկուերորդ չափով (GMmf12)[2]:

Այսպիսով, նա ճանաչվել է շվեդ առաջին գործող կին բժիշկը[3]։ Լովիսա Օրբերգը եղել է շատ հայտնի, նրա բժշկական ծանրաբեռնվածությունն այնքան լարված էր, որ նրա սեփական առողջությունը սկսել է վատթարանալ, բազմիցս ճանապարհորդել է և հանգստացել Կարլսբադի (այժմ՝ Կարլովի Վարի) սպա հանգստավայրերում։ Լովիս Օրբերգին ժողովուրդը անվանել է «Աստվածամայր Արբերգ» (Jungfru Åhrberg): Իր բժշկական պրակտիկան սկսելով 1820-ական թվականներին՝ նա աշխատել է մինչև 1860-ական թվականները։

1871 թվականին Օրբերգը կուրացել է ու գնացել վաստակած հանգստի։ Նրա մահից մեկ տարի առաջ բժշկի մասնագիտությունը Շվեդիայում պաշտոնապես բացվել է կանանց համար, և կանայք կարողացել են ուսում ստանալ համալսարանների բժշկական ֆակուլտետներում։ Շվեդիայում համալսարանական կրթությամբ առաջին կին բժիշկը դարձել է Կարոլինա Վիդերստրյոմը։

Մահացել է 1881 թվականի մարտի 26-ին, Ստոկհոլմում։

1856 թվականին շվեդ գրող և ֆեմինիստ Ֆրեդրիկա Բրեմերն իր «Գերտա, Կամ մի հոգու պատմություն» վեպում հիացմունքն է հայտնել Լովիսա Օրբերգին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Uppsala domkyrkoförsamlings kyrkoarkiv
  2. Bo S. Lindberg, Kirurgernas historia. Om badare, barberare och fältskärer, 2017
  3. Lovisa Åhrberg la primera médica cirujana sueca
  4. Hertha eller en själs historia(շվեդ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լովիսա Օրբերգ» հոդվածին։