Կարոլինա Վիդերստրյոմ
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1856[3][4][5][…] |
---|---|
Ծննդավայր | Helsingborgs Maria church parish, Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[6][7][4][…] |
Մահացել է | մարտի 4, 1949[8][4][9][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Կունգսհոլմ, Շվեդիա[4][10] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ուփսալայի համալսարան (1880)[9], Wallinska skolan? (1879)[9] և Կարոլինյան ինստիտուտ (1888)[9] |
Մասնագիտություն | գինեկոլոգ, քաղաքական գործիչ և սուֆրաժիստ |
Աշխատավայր | Կարոլինյան ինստիտուտ |
Պաշտոն | Q99231392?, Q99895801?, ընկերության նախագահ, նախագահ և քաղաքային խորհրդի անդամ |
Անդամակցություն | centralstyrelsen i landsföreningen för kvinnans politiska rösträtt?[1] |
Ծնողներ | հայր՝ Otto Fredrik Widerström?[5][11], մայր՝ Olivia Erika Widerström?[5][11] |
Պարգևներ |
Կարոլինա Օլիվիա Վիդերստրյոմ (շվեդ.՝ Karolina Olivia Widerström, դեկտեմբերի 10, 1856[3][4][5][…], Helsingborgs Maria church parish, Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[6][7][4][…] - մարտի 4, 1949[8][4][9][…], Կունգսհոլմ, Շվեդիա[4][10]), շվեդ բժիշկ, գինեկոլոգ։ Շվեդիայում համալսարանական կրթությամբ առաջին կին բժիշկը։ Եղել է նաև ֆեմինիստ և քաղաքական գործիչ, զբաղվել է սեռական դաստիարակության և կանանց ընտրական իրավունքի հարցերով։ Եղել է Կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի նախագահ և Ստոկհոլմի քաղաքային խորհրդի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոլինա Վիդերստրյոմը ծնվել է 1856 թվականին Հելսինգբորգում, մարմնամարզության ուսուցչի և անասնաբույժ Օտտո Ֆրեդրիկ Ուիդերստրյոմի և Օլիվիա Էրիկա Դիլենի ընտանիքում։ Ընտանիքը Ստոկհոլմ է տեղափոխվել 1873 թվականին։
1870 թվականին կանայք իրավունք ստացան պաշտոնապես ընդունվել Շվեդիայի համալսարաններ։ Կարոլինայի հայրը ցանկացավ, որ դուստրն իր նման լինի մարմնամարզության ուսուցիչ։ 1873–1875 թվականներին Կարոլինա Վիդերստրյոմը սովորել է Շվեդիայի սպորտի և առողջապահության դպրոցում (շվեդ.՝ Gymnastiska centralinstitutet), 1875–1877 թվականներին եղել է պրոֆեսոր Բրանտինգի օգնականը։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել որպես բժիշկ-մարմնամարզիկ։ 1879 թվականին քննություն է հանձնել Ուոլինսկա դպրոցում, 1880 թվականին Ուփսալայի համալսարանում բժշկական փիլիսոփայության քննություն է հանձնել։ 1884 թվականի մայիսին Ստոկհոլմի Կարոլինսկայա ինստիտուտում ստացել է բժշկի մասնագիտություն։
Վիդերստրյոմը ցանկանում էր, որ կանայք և աղջիկներն ավելին իմանան իրենց մարմինների մասին, ավելի առողջ հագնվեն և ստանան նույն իրավունքներն ու հնարավորությունները, ինչպես տղամարդիկ։ Նա հատկապես ակտիվ էր գինեկոլոգիայի և կանանց առողջության հարցերում։ Իր բնագավառում նրա ամենահայտնի աշխատանքը Kvinnohygien («Կանանց հիգիենա») էր, որն առաջին անգամ լույս է տեսել 1899 թվականին, և ունեցել յոթ հրատարակություն մինչև 1932 թվականը։ Մոտավորապես 1900 թվականից Վիդերստրյոմն ակտիվ գործունեություն է ծավալել մարմնավաճառների, այսպես կոչված, կարգավորումը վերացնելու պայքարում, այսինքն՝ մարմնավաճառների վեներական հիվանդությունների հարկադիր գրանցումն ու պարբերական զննումները, համակարգ, որը խիստ քննարկվում էր այն ժամանակ կանանց իրավունքների ակտիվիստների շրջանում, և ձևավորվել էր Svenska Federationen (Շվեդական ֆեդերացիա) դիմադրելու դրան։
1912 թվականին Կարոլինա Վիդերստրյոմն ընտրվել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի անդամ լիբերալների թիմից, որտեղ պաշտոնավարել է մինչև 1915 թվականը։ 1918 թվականին նա ընտրվել է Կանանց ընտրական իրավունքի Շվեդիայի հասարակության նախագահ, մեկ տարի առաջ նախքան Շվեդիայում կանայք ընտրելու իրավունք են ստացել 1919 թվականին և դարձել է նրա վերջին նախագահը 1921 թվականին կազմակերպության լուծարումից հետո, երբ կազմակերպության նպատակը կատարվեց, և երկու սեռերն օգտագործեցին քվեարկելու իրավունքը 1921 թվականի ընտրություններում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շառլոտ Իհլեն, համալսարանական կրթություն ստացած առաջին շվեդ կին բժիշկը (չնայած այս դեպքում՝ արտերկրում)
- Հեդդա Անդերսոն, երկրորդ կին բժիշկը Շվեդիայում
- Էմմի Ռապպե, կրթություն ստացած առաջին շվեդ բուժքույրը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Årsberättelser för landsföreningen och lokalföreningarna för kvinnans politiska rösträtt 1917 — Stockholm: 1918.
- ↑ http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
- ↑ 3,0 3,1 https://runeberg.org/hvar8dag/8/0178.html — 1907. — Vol. 8. — P. 162.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Helsingborgs stadsförsamlings (Maria) kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/LLA/13171/C I/9 (1847-1861), bildid: C0073729_00269, sida 484
- ↑ 6,0 6,1 6,2 Karolina Widerström : Sveriges första kvinnliga läkare // Hvar 8 Dag — 1907. — Vol. 8. — P. 162.
- ↑ 7,0 7,1 7,2 Swedish Census 1890 (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 8,0 8,1 8,2 Karolinska institutet: Karolina Widerström (1856-1949)
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Karolina Olivia Widerström 1856-12-10 — 1949-03-04 Läkare, folkbildare
- ↑ 10,0 10,1 10,2 Sveriges dödbok 1815–2022 (շվեդերեն) — 9 — Sveriges Släktforskarförbund, 2023.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Carolina Olivia, f. 1856 i Hälsingborg Malmöhus län (շվեդերեն) — Riksarkivet.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lena Hammarberg, Karolina Widerström – sexualreformator och föreningskvinna
- Ny svensk historia: Oscar II och hans tid, 1872–1907, Erik Lindorm 1936 s.231
- Sveriges befolkning 1890, (CD-ROM) Riksarkivet 2003
- Rösträtt, biografier
- Lundberg, Anna (2008). Läkarnas blanka vapen: svensk smittskyddslagstiftning i historiskt perspektiv. Läkarnas blanka vapen: svensk smittskyddslagstiftning i historiskt perspektiv. Sid. 85. 978-91-85509-08-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Վիդերստրյոմ» հոդվածին։ |
|