Լոռի բերդի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոռի բերդի կամուրջ
Լոռի բերդի կամուրջը
Երկիր Հայաստան[1]
ՏեղանքԼոռու մարզ, Լոռի բերդ գյուղ, Լոռե բերդաքաղաք
Նշանակությունհանրապետական
Տեսակկամուրջ և մշակութային արժեք
Նյութքար
Թռիչքների քանակ1
ՃանապարհԹաղամաս Շահաստան
Երկարություն9 մետր
Լայնություն2,8 մետր
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Քարտեզ
Քարտեզ

Լոռի բերդի կամուրջ, միջնադարյան կամուրջ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղի Լոռե բերդաքաղաքի տարածքում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռի բերդի կամուրջ

Միջնադարյան Լոռե բերդաքաղաքի նշանավոր հուշարձաններից է Ուռուտ գետի վրա կառուցված կամուրջը, որը Հայաստանի միջնադարյան կամրջաշինության լավագույն օրինակներից է։ XI—XII-րդ դդ. կառուցված միաթռիչք կամուրջը մինչ օրս կանգուն է։ Կառուցված է գետի ափերի վրա գտնվող, իրարից 9 մետր հեռավորությամբ մեծ ժայռազանգվածների վրա։ Կամրջի թռիչքը կազմում է 8,5 մ, կամարի բացվածքը՝ 3,8 մ, լայնությունը՝ 2,8 մ։ Կամուրջը կառուցված է բազալտե հղկված քարերով։ 1918 թվականի ջրհեղեղի պատճառով վնասվել էր կամրջի աջ կողմի հենասյան մի մասը, որը հետագայում բնակիչները նորոգել էին կոպտատաշ քարերով։ Լոռե բերդաքաղաքի միջնադարյան կամուրջը վերանորոգվել է և ստացել իր նախնական տեսքը[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղարիբյան Ի., Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները, Երևան, 2009։
  • Շխկյան Գառնիկ, Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Լոռի բերդի կամուրջը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոռի բերդի կամուրջ» հոդվածին։