Լոուրենս Քինլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոուրենս Քինլան
Ծնվել էփետրվարի 3, 1983(1983-02-03) (41 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա[1]
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Լոուրենս Քինլան (փետրվարի 3, 1983(1983-02-03), Դուբլին, Իռլանդիա[1]), իռլանդացի դերասան։ Առավել հայտնի է Էլմո դերով «Սեր/Ատելություն» սերիալում[2][3][4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուրենսի առաջնելույթը կինոյում կայացել է 14 տարեկան հասակում «Փափուկ ավազ, կապույտ ծով» ֆիլմում կերտած Դևիդի դերով։ Ֆիլմում պատմվում է լքյալ երեխաների մասին։ Նրանք որբ չեն, բայց ծնողները նրանցով չեն հետաքրքրվել, այդ պատճառով երեխաները, լինելով չսիրված և մերժված, իրենց վրա են կրում այդ հետքերը[5]։ Քինլանը ստացել է այդ դերը բաց ունկնդրումների ժամանակ` չունենալով ոչ մի դերասանական փորձ[4]։

Նրա ամենաականավոր դերը` Էրիկ «Էլմո» Կրիդի դերն է «Raidió Teilifís Éireann» արտադրության «Սեր/Ատելություն» իռլանդական սերիալում։

Քինլանի կարիերայում այլ կարևոր դերերից է ռեժիսոր Գրեգոր Ջորդանի «Քելլի հրոսակախումբ» ֆիլմում կերտած Դեն Քելլի դերը։ Լոուրենսի կողքին այդ ֆիլմում նկարահանվել են Օրլանդո Բլումը, Ջեֆրի Ռաշը և Նաոմի Ուոթսը։

Լոուրենսը նաև խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վերոնիկա Գուերին»-ը, «Պառակտում»-ը և այլն[6][7][8][9][10][11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվական` «Irish Times Theatre Awards»-ի շրջանակներում «Երկրորդ պլանի լավագույն դերասան»[12]
  • 2011 թվական` «Irish Times Theatre Awards»-ի շրջանակներում «Երկրորդ պլանի լավագույն դերասան»

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուրենսի ծնողներն են Լարի և Մերի Քինլանները։ Ընտանիքը ապրել է Դուբլինում։ Լոուրենսի հայրը մահացել է հերոինի կախվածությունից, երբ տղան տաս տարեկան էր։

Լոուրենսը դուրս է եկել դպրոցից 16 տարեկան հասակում դերասանական վարպետություն սովորելու համար։ Ունի որդի` Օրենը[4]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը Դեր
1998 Փափուկ ավազ, կապույտ ծով Soft Sand, Blue Sea Դևիդ
2000 Հավերժ աշխարհ An Everlasting Piece Մայկի
2001 Քթի վրա On the Nose Կիրան Դելեյնի
2003 Քելլի հրոսակախումբը Ned Kelly Դեն Քելլի
2003 Վերոնիկա Գուերին Veronica Guerin Թիմի
2003 Պառակտում Intermission Թմրադեղերի առևտրական
2005 Նախաճաշ Պլուտոնի վրա Breakfast on Pluto Իրվին
2007 Իմ տղա Ջեկը My Boy Jack պահակ Դոյլ
2007 Ջիմի Հենդրիկս All Is by My Side Ջոն
2013 Սեր/Ատելություն Love/Hate Էլմո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «RTÉ Television – Programmes – Drama – Love/Hate». RTÉ.ie. 2010 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.(անգլ.)
  3. JOEdotie and Genna Patterson (February 2013). «Series 4 of Love/Hate is shooting in Dublin». Joe.ie. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 Maeve Quigley (2013 թ․ հոկտեմբերի 5). «Love/Hate star Laurence Kinlan has told how his father died from a heroin overdose when he was just 10 years old – Irish Mirror Online». Irishmirror.ie. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.(անգլ.)
  5. Diplomatic Films: Soft Sand, Blue Sea Արխիվացված 2016-03-03 Wayback Machine(անգլ.)
  6. «'Citizen Charlie', Starring Aidan Gillen & Tom Vaughan-Lawlor, to Begin Production Next Week | The Irish Film & Television Network». Iftn.ie. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.(անգլ.)
  7. «Love/hate doesn't glorify violence it shows it's futile says Nidge – Irish Mirror Online». Irishmirror.ie. 2013 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.(անգլ.)
  8. Ken Sweeney and Fiona Ellis – 10 October 2013 (2013 թ․ հոկտեմբերի 10). «'Nidge' to play Haughey spin doctor Mara in new role». Independent.ie. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)(անգլ.)
  9. Laurence Kinlan. «Laurence Kinlan [actor] : The Lisa Richards Agency». Lisarichards.ie. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.(անգլ.)
  10. «Actors Laurence Kinlan and Ashley Charles Join Jimi Hendrix Biopic | The Irish Film & Television Network». Iftn.ie. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.(անգլ.)
  11. «Laurence Kinlan». Filmbug. 2004 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.(անգլ.)
  12. Abbey Theatre website: Laurence Kinlan page Արխիվացված 2013-10-17 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]