Վերոնիկա Գուերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վերոնիկա Գուերին
անգլ.՝ Veronica Guerin
ԵրկիրFlag of Ireland.svg Իռլանդիա
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքրեական[1], կենսագրական ֆիլմ և դրամա
Թվականհոկտեմբերի 8, 2003 և սեպտեմբերի 11, 2003[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոել Շումախեր[1][3][4][…]
ՊրոդյուսերՋերրի Բրուքհայմեր
Սցենարի հեղինակMary Agnes Donoghue?[5]
ԴերակատարներՔեյթ Բլանշետ[3][4][6][…], Կրիրիան Հայնդս[3][4][6][…], Բրենդա Ֆրիկեր[3][4][6][…], Քոլին Ֆարել[7], Paudge Behan?[4][1], Ջերարդ ՄաքՍորլեյ[4][6][1], S. Barry Barnes?, Danielle Fox-Clarke?[7], Paul Ronan?[5], Ֆիոնա Գլեսկոտ[5] և Philip O'Sullivan?[5]
ՕպերատորԲրենդան Գալվին
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժDavid Gamble?
Պատմվածքի վայրԴուբլին
ԿինոընկերությունTouchstone Pictures և Jerry Bruckheimer Productions
Տևողություն94 րոպե

«Վերոնիկա Գուերին» (անգլ.՝ Veronica Guerin), Ջոել Շումախերի կենսագրական դրաման, որը հիմնված է իռլանդացի լրագրող Վերոնիկա Գերինի իրական պատմության վրա, որը թմաբարոնների կողմից մահապատժի է դատապարտվել և գնդակահարվել 1996 թվականի հունիսի 26-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Sunday Independent» թերթի թղթակից Վերոնիկա Գուերին, գրում է Դուբլինում անօրինական ճանապարհով թմրանյութերի շրջանառության մասին։ Նրա լրագրողական հետաքննությունը առնչվում է ինչպես հասարակ դեռահաս-թմրրամոլներին, այնպես էլ խոշոր թմրաբարոնների, աստիճանաբար խորանում է։ Վերոնիկայի նկտմամբ մահափորձ են կատարում։

Նրա իրազեկիչը, սեփական կաշին փրկելու և կասկածները նարկոմաֆիայի ղեկավար Ջոն Գիլիգանից հետ քաշելու համար, սկսում է Վերոնիկային կեղծ տեղեկատվություն տրամադրել և որպես շեղող հանգամանք մատնում է Ջերի Հաթչ անունով հանձագործի «Վանական» մականունով։ Վերոնիկան սկսում է մշակել այդ գիծը, բայց շուտով հասկանում է, որ Հաթչը շղթայում չափազանց փոքր օղակ է։ Այնուամենայնիվ նա շարունակում է հետաքննությունը, և ի վերջո նարկոմաֆիայի ղեկավարները հրաման են արձակում վերացնել խիզախ լրագրողին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերը
Քեյթ Բլանշետ Վերոնիկա Գուերին
Ժերարդ Մաքսորլի Ջոն Գիլիգան
Կիարան Հայնդս Ջոն Թրայնոր
Բրենդա Ֆրիկեր Բեռնի Գերին
Դոն Ուիչերլին Քրիս Մալիգան
Բարի Բարնս Գրեմ Թյորլի
Էմմեթ Բերգին Անգուս Ֆանինգ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվական - Իռլանդիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի հանդիսատեսի համակրանքի մրցանակ ՝ լավագույն իռլանդական ֆիլմի համար
  • 2003 թվական - Համերաշխության մրցանակ` Սան Սեբաստյանի միջազգային կինոփառատոնում (Ջոել Շումախեր)

Առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - Իռլանդիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակի 7 անվանակարգ. Լավագույն իռլանդական կինոնկար, լավագույն օժանդակ դերասան (Ջերարդ Մաքսորլի և Կիարան Հայնդս), լավագույն օժանդակ դերասանուհի (Բրենդա Ֆրկերեր), լավագույն զգեստների ձևավորում (Ջոան Բերգին), լավագույն դիմահարդարում և սանրվածքներ (Դի Կորկորան, Էյբի Լեմաս), լավագույն օպերատորական աշխատանք (Բրենդան Գելվին)
  • 2003 - Սան Սեբաստիանի կինոփառատոնի «Ոսկե խեցի» մրցանակի առաջադրում։
  • 2004 - Empire Award մրցանակի առաջադրում` լավագույն դերասանուհի անվանակարգում (Քեյթ Բլանշետ)
  • 2004 - «Ոսկե Գլոբուս» մրցանակի առաջադրում`լավագույն դրամատիկական դերասանուհի անվանակարգում (Քեյթ Բլանշետ)

Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆուտբոլային խաղի ժամանակ հերոսուհի Բլանշետը դիմում է իր հարևանին, դաջվածքով անանուն տղայի ասելով, որ նա ժամանակին հանդիպել է 90-ականների հայտնի ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնին։ Հետագայում Կանտոնը դարձել է դերասան և նկարահանվել Բլանշետի հետ «Էլիզաբեթ» ֆիլմում։
  • Ֆիլմում հնչել են U2- ի («Everlasting Love»), Սինադ Օ'Կոնորի Funeral Song» և «One More Day») և Tricky-ի («Aftermath») երգերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]