Լոկիի բանավեճը
Լոկիի բանավեճը | |
---|---|
![]() | |
Տեսակ | չափածո շարադրանք |
Ժանր | առասպել |
Մասն է | սկանդինավյան Ավագ Էդդա էպոսի |
Բնօրինակ լեզու | հին իսլանդերեն |
Կերպար(ներ) | Լոկի, Թոր, Օդին, Ֆրիգգ, Բրագի, Iðunn?, Նյորդ, Սկադի, Ֆրեյր, Ֆրեյա, Gefjon?, Սիֆ, Tyr? և Վիդար |
Հրատարակման տարեթիվ | 1260 |
![]() |
Լոկիի բանավեճը (իսլ.՝ Lokasenna) սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի առասպելներից մեկը։ Այս առասպելի որոշ հատվածներ ներմուծբած են Սնորրի Ստուրլասոնի «Արձակ Էդդա», ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ առասպելը գրի է առնվել մինչև XIII դարը։ «Լոկիի բանավեճը» «Ասք Հիմիրի մասին» երգի տրամաբանական շարունակությունն է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգի արձակ նախաբանում պատմվում է, որ աստվածները հավա, ձեռք բերելով գարեջուր եփելու կաթսան, անմիջապես սկսում են իրենց խնջույքը։ Ներկա էին բոլորը, բացի Թորից, որն այդ ժամանակ գտնվում էր Արևելքում։ Ուրախ խրախճանում էին աստվածները, սակայն նրանց մեջ անամպ երկնքում հանկարծակի հայտնված կայծակի պես մուտք է գործում Լոկին և ամեն ինչ փչացնում։ Նա ներկաների հանդեպ տածած անհարգալից, հաճախ չափ ու սահմանն անցնող չարախոսություններով հագեցած մի բանավեճ է սկսում։ Աստվածների հետ բանավեճում Լոկին նրանց ներկայացնում է որպես վախկոտ, թուլամորթ, շատախոս, հարբեցող, անամոթ, արյունապիղծ՝ հակադրելով իր խելամիտ, խորամանկ, անելանելի դրություններից ելք գտնող ու իրատեսական հատկանիշների հետ։ Նա աստվածներին մեղադրում է նաև թշնամիների հետ անազնիվ պահվածքի համար։ Իր չարախոսությունների մեջ նա այնքան է առաջ գնում, որ նույնիսկ պնդում է, որ եթե աստվածներն անզոր են հսկաների հետ կարգավորել իրենց հարաբերությունները, ապա նրանց չի կարելի վստահել մարդկային ճակատագրերի տնօրինումը։ Նա կանխորոշում է աստվածների վերջնական կործանումը Ռագնարոկ աշխարհակործան պատերազմում, որտեղ իր ղեկավարությամբ երևան են գալու չար ուժերը և փոխելու են իրեն վերջնականորեն սպառած աշխարհի կառուցվածքը և կարգերը։ Ասերից ամենահանելուկային և ամենաառեղծվածային էությունն ունեցող Լոկիին սաստում է և փախուստի մատնում է միայն արևելյան արշավանքից վերադարձած Թորը, որը ճիշտ պահին միջամտում է բանավեճին։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան։
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |