Լյուսի Թաշճյան
Լյուսի Թաշճյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1908 |
Ծննդավայր | Ռաշթ, Իրան |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1997 (89 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան |
Լյուսի Պետրոսի Թաշճյան (փետրվարի 20, 1908, Ռաշթ, Իրան - սեպտեմբերի 16, 1997, Երևան, Հայաստան), պատմաբան։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970 թվական)։
Ավարտել է Բաքվի պետական համալսարանը (1943 թվական)։ 1931–1954 թվականներին աշխատել է Բաքվում (Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտ, պետական թանգարան)։
1954–1993 թվականներին՝ Երևանի Հ. Թումանյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, 1971 թվականին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիրներից։ Կազմել է «Հովհաննես Թումանյանը երաժշտության մեջ։ Տեղեկատու» (1999 թվական, 2-րդ լրացում և ուղղված հրտարակություն, համահեղինակ, 2012 թվական), «Հովհաննես Թումանյանը ՍՍՀՄ ժողովուրդների և օտար լեզուներով։ Մատենագիտություն (1893–1983)» (1983), «Հովհաննես Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը։ Ցուցահանդես դպրոցում» (1966) և այլ ժողովածուներ։
Դուստրը՝ Դելսուզ Արշավիրի Թաշճյան (ծնված՝ 09.07.1935, Բաքու), բժշկուհի։ Բժշկական գիտությունների թեկնածու (1976 թվական), դոցենտ (1989 թվական)։ 1998–2002 թվականներին՝ Երևանի Հ. Թումանյանի թանգարանի գիտաշխատող։ Կազմել է «Ավետիք Իսահակյանը երաժշտության մեջ» (2006 թվական), «Վահան Տերյանը երաժշտության մեջ» (2008), «Հովհաննես Շիրազը երաժշտության մեջ» (2012 թվական) տեղեկատուները և այլ ժողովածուներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |