Լյուդվիգ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիգ Հարությունյան
Ծնվել էփետրվարի 4, 1957(1957-02-04) (62 տարեկան)
Ազգությունհայ

Լյուդվիգ Գարեգինի Հարությունյան (փետրվարի 4, 1957, Երևան), ՀՀ բանակի գնդապետ (2006 թ.)։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թ-ին ավարտել է Երևանի թիվ 126 միջնակարգ դպրոցը, 1977 թ-ին՝ Օրենբուրգի բարձրագույն զենիթահրթիռային հրամանատարական ուսումնարանը։ 1977-1979 թթ-ին Անդրկովկասյան զինվորական օկրուգում եղել է զենիթային հաշվարկի հրամանատար, 1979-1980 թթ-ին՝ հրամանատարական կետի օպերատիվ հերթապահ, 1980 թ-նի հունվար-օգոստոս ամիսներին՝ զորամասի շտաբի պետի օգնական։ 1980-1984 թթ-ին ծառայել է Գերմանիայում տեղաբաշխված խորհրդային զինուժի տարբեր զորամասերում։ Եղել է չափորոշող-վերահսկող խմբի պետ, վերանորոգման վաշտի հրամանատար, շտաբի պետի օգնական։ 1984 թ-ին ծառայության է նշանակվել Հայաստանում։ 1984-1992 թթ-ին եղել է Արաբկիրի շրջանի զինկոմիսարիատի բաժնի պետի ավագ օգնական, Բաղրամյանի շրջանի զինկոմիսարիատի բաժնի պետ, Արաբկիրի շրջանի զինկոմիսարիատի բաժնի պետ։ 1992 թ-ին ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության նորաստեղծ պաշտպանության նախարարության համակարգում։ 1992-1994 թթ-ին եղել է սահմանապահ զորքերի վարչության բաժնի ավագ սպա, ապա՝ շտաբի պետ։ 1994 թ-ին արձակվել է պահեստազոր։ 2004 թ-ին զորակոչվել և ծառայության է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2004-2006 թթ-ին եղել է Սպաների որակավորման բարձրացման կենտրոնի պետի տեղակալ։ 1990-1992 թթ-ին "Միացյալ Հայաստան" ռազմականացված ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության գործողություններին։

Պարգևատրվել[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ՊՆ գերատեսչական "Մարշալ Բաղրամյան" (2003 թ.),
  • խորհրդային "Անբասիր ծառայության համար" 3-րդ, 2-րդ աստիճանի,
  • "ԽՍՀՄ ԶՈՒ 70 տարի" մեդալներով։