Լյուդվիգ Գրիգորյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդվիգ Գրիգորյան Միքայելի
Ծնվել էհուլիսի 25, 1940(1940-07-25)
ԾննդավայրԲռուն, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 4, 1993(1993-09-04) (53 տարեկան)
Մահվան վայրԼալազարի կամրջի մոտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան

Լյուդվիգ Միքայելի Գրիգորյան (հուլիսի 25, 1940(1940-07-25), Բռուն, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 4, 1993(1993-09-04)), ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորյան Լյուդվիգը ծնվել է 1940 թվականի հուլիսին 25-ին, Գորիսի շրջանի Ակներ գյուղում։ Նա զրկվել է հորից, երբ մեկ տարեկան էր։ Լյուդվիգ Մանուկյանը սովորել և ավարտել է Վերիշենի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, միևնույն ժամանակ մասնակցել է գյուղի աշխատանքներին։ 1959-1961 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1976 թվականին պայթեցնողի մասնագիտությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ելեց քաղաքի շինտեխնիկումը։ Վերադարձել է Գորիս, աշխատանքի անցել ճանապարհների շինվարչությունում։

Ղարաբաղյան շարժումը սկսելուց հետո եղել է ականապատող և ականազերծող։ Ինքնապաշտպանական տարբեր ջոկատների կազմում մասնակցել է Մարտակերտի, Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի, Շռնուխու պաշտպանական մարտերին, մասնակցել զենքի փորձարկումների և արժանացել խրախուսանքների։ Նա ստացել է «Լիդո պապիկ» մականունը, երբ Շռնուխ գյուղի պահակակետերում փոխարինել է նորակոչիկ զինվորներին։ Մասնակցել է Կուբաթլիի և Ղոզաչի գրավմանը։

1993 թվականի սեպտեմբերի 4-ին՝ հերթական ականազերծման ժամանակ մահանում է ականի պայթունից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի հանրագիտարան