Լյուդա Կրոյտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդա Կրոյտոր
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1982(1982-06-14) (41 տարեկան)
ԾննդավայրՍորոկի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունEmanuel School, Australia?
Մասնագիտությունպարուհի
 Luda Kroitor Վիքիպահեստում

Լյուդա Կրոյտոր (անգլ.՝ Luda Kroitor հունիսի 14, 1982(1982-06-14), Սորոկի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավստրալիացի պարուհի, սալսայի աշխարհի հնգակի չեմպիոն, Ավստրալիայի «Պարեր աստղերի հետ» (2008) շոուի հաղթող[1]։

Լյուդա Կրոյտորը ծնվել է Մոլդովայում՝ Սորոկում՝ քաղաքային կրթամշակութային աշխատողների, քաղաքային ուսումնարանի ժողովրդական գործիքների նվագախմբի դիրիժորության և կառավարման ուսուցիչներ Ռոզալիա Միխայլովնայի և Կրոյտոր-Շամիսի ընտանիքում[2]։ Սովորել է Սորոկի 40-րդ միջնակարգ դպրոցում, միաժամանակ սովորել է նաև դաշնամուր նվագել։ 1992 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա և բնակություն է հաստատել Սիդնեյում։ Լյուդան սկսել է պարել։ Նրա զույգն եղել է չիլիացի պարող Օլիվեր Պինեդան։ Սովորել է Սիդնեյի հրեական Էմանուել դպրոցում։

2001 թվականից Կրոյտոր-Պինեդա զույգը սալսա պարով հինգ անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում։ Լյուդա Կրոյտորը նաև այլ կարգերում պարահանդեսային պարերի Ավստրալիայի առաջնությունների հաղթող է։ Վերջին հինգ եթերաշրջանի ընթացքում աշխատել է «Պարեր աստղերի հետ» հեռուստաշոուում, որտեղ հանդես է եկել Կոնստանտին Ցզյուի (երկրորդ տեղ), Լյուկ Ջեյկոբսի (առաջին տեղ, 2008) և Լինքոլն Լյուիսի հետ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Կրոյտորը ամուսնացել է Մեթ Ուիլսոնի հետ[3]։ 2014 թվականին ամուսինները ունեցել են դուստր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The World Salsa Championships Արխիվացված 2009-08-10 Wayback Machine
  2. Д. Хахам «Земляки»
  3. «Luke congratulates partner Luda». 2012 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  4. «New Idea magazine on Twitter». Twitter. 2014 թ․ մարտի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]