Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբով Վոյնովա-Շիկանյան
Ծնվել էօգոստոսի 18, 1909(1909-08-18)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 17, 1990(1990-08-17) (80 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպարուսույց և բալետի պարող
ԱմուսինԴմիտրի Շիկանյան
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան (օգոստոսի 18, 1909(1909-08-18), Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 17, 1990(1990-08-17)), հայազգի բալետի արտիստ, պարուսույց[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբով Վոյնովան ծնվել է 1909 թվականի օգոստոսի 18-ին՝ Մոսկվայում[2]։ Եղել դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Դմիտրի Շիկանյանի կինը[3]։

Մասնագիտական կրթությունը ստացել է 1926 թվականին՝ Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում։ Որպես մենապարուհի հանդես է եկել Նովոսիբիրսկի (1926-1927), Սվերդլովսկի (1927-1928), Թբիլիսիի (1928-1938) օպերայի և բալետի թատրոններում։

Լյուբով Վոյնովա-Շիկանյանը Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնին կից բալետի ստուդիայում 1934-1938 թվականներին եղել է ուսուցիչ, դասավանդել է նաև 1938-1942 թվականներին՝ Երևանի պարարվեստի ուսումնարանում։ Աշխատել է նաև արտիստների մանկավարժ-փորձավար՝ 1938-1963 թվականներին, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

1984 թվականին արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման։

Լյուբով Վոյնովա-Շիկանյանը մահացել է 1990 թվականի օգոստոսի 17-ին՝ Երևան քաղաքում։

Շքաշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան։

Դերապարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդետա-Օդիլիա (Պ.Չայկովսկու «Կարապի լիճը»)։
  • Մեդորա (Ադանի «Կորսար»)։
  • Սվանիլդա (Դելիբի «Կոպելիա»)։
  • Մայա (Շ.Թաքթաքիշվիլու «Մալտակվա»)։
  • Մարիա (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»)։
  • Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»)։
  • Գյուլնարա (Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե»)։
  • Խանդութ («Խանդութ», ըստ Ա.Սպենդիարյանի երաժշտության)։
  • Գայանե (Ա.Խաչատրյանի «Գայանե»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ովքե՞ր են հայտնի հայերից ծնվել այս օրը». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «AV Production - Լյուբով Վոյնովա-Շիկանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «AV Production - Դմիտրի Շիկանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]