Դմիտրի Շիկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Ազարիայի Շիկանյան
Ծնվել է 1901 նոյեմբերի 11
Բաքու
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել է հունիսի 1, 1986(1986-06-01) (տարիքը 84)
Երևան
Մասնագիտություն դիրիժոր
Շրջանավարտ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա

Դմիտրի Ազարիայի Շիկանյան (հոկտեմբեր 11, 1901, Բաքու - 1986, հունիսի 1, Երևան), բալետի հայ խորհրդային արտիստ, դիրիժոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1950

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Թիֆլիսում ավարտել է Մ․ Ի․ Պերինիի բալետի ստուդիան, 1938 թվականին Թբիլիսիի կոնսերվատորիան: 1921-1936 թվականներին եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1936 թվականից՝ դիրիժոր, 1941 թվականից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ Դերապարերից են Ֆրանց (Դելիբի «Կոպելիա»), Իվանուշկա (Պոլնիի «Սապատավոր ձիուկը»)։ Ղեկավարել է Դելիբի «Կոպելիա», Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» Խաչատրյանի «Երջանկություն», «Գայանե», ըստ Սպենդիարյանի երաժշտության՝ «Խանդութ», Գլագանովի «Ռայմոնդա», Չայկովսկու «Կարապի լիճը», Մինկուսի «Դոն Կիխոտ», Գլիերի «Պղնձե հեծյալը» և այլ բալետներ, Դոլիձեի «Քեթո և Կոտե» օպերան (նաև պարերի բեմադրողը)։ 1971 թվականից դասավանդում է Երևանի №2 երաժշտական ուսումնարանում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 496 CC-BY-SA-icon-80x15.png