Լյուբոմիր Լևչև
Լյուբոմիր Լևչև բուլղար․՝ Любомир Левчев | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | բուլղար․՝ Любомир Спиридонов Левчев |
Ծնվել է | ապրիլի 27, 1935[1] |
Ծննդավայր | Տրոյան, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 25, 2019[2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Անդամակցություն | Q2695853? և Բուլղարիայի գրողների միություն |
Կուսակցություն | Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Dora Boneva? |
Զավակներ | Վլադիմիր Լևչև |
Լյուբոմիր Սպիրիդոնով Լևչև (բուլղար․՝ Любомир Спиридонов Левчев, ապրիլի 27, 1935[1], Տրոյան, Բուլղարիայի թագավորություն - սեպտեմբերի 25, 2019[2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի բանաստեղծ, արձակագիր։ Եվրոպական արվեստի, գիտության և մշակույթի ակադեմիայի գործող անդամ (Փարիզ, Ֆրանսիա)։ Արժանացել է միջազգային շատ մրցանակների, որոնց թվում են պոեզիայի համար Ֆրանսիական ակադեմիայի ոսկե մեդալը և Պոեզիայի ասպետի պատվավոր կոչումը (1985)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուբոմիր Լևչև ծնվել է 1935 թվականի ապրիլի 29-ին Տրոյանում, Բուլղարիա։ Բանաստեղծություններ գրել սկսել է վաղ տարիքից։ Առաջին «Звездите са мои» («Աստղերը ինձ են պատկանում») գիրքը հրապարակվել է 1957 թվականին։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի գիտապատմական ֆակուլտետը։ 1961-1971 թվականներին «Литературен фронт» թերթում աշխատել է որպես խմբագիր և գլխավոր խմբագիր[3]։
1975-1979 թվականներին եղել է Բուլղարիայի Ազգային Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալը, իսկ 1979-1989 թվականներին՝ Բուլղարիայի գրողների միության նախագահը։
1991 թվականից միջազգային «Орфей» ամսագրի և հրատարակչական տան սեփականատերն ու գլխավոր խմբագիրն է։
Բանաստեղծի 70-ամյակին ընդառաջ յոթ հատորներում հրապարակվել է Լևչևի բանաստեղծությունների հավաքածուն։
Որդին՝ Վլադիմիր Լևչևը, նույնպես բանաստեղծ է։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային
- Պոեզիայի համար Ֆրանսիական ակադեմիայի ոսկե մեդալ և Պոեզիայի ասպետի պատվավոր կոչում (1985),
- Վենեսեուլյան գրողների ասոցիացիայի մեդալ (1985),
- «Մատա Զալկայի» և «Բորիս Պոլևի» մրցանակ - Ռուսաստան (1986),
- Պուշկինի անվան ինստիտուտի և Սորբոննայի մեծ մրցանակ (1989),
- «Ֆերնանդո Ռիելո» (1993)։
- Ոսկե պսակ (2010)
Բուլղարիայում
- Դիմիտրովյան մրցանակ (1972)։
- Ստարա Ստալինա մրցանակ։
- 2008 թվականին ստեղծագործությունների համար արժանացել է Խրիստո Դոնևի անվան մրցանակին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Drandarov G. История на Съюза на българските писатели, 1913-1944
- ↑ 2,0 2,1 2,2 На 84-годишна възраст ни напусна големият писател Любомир Левчев
- ↑ Народни представители в Седмо народно събрание на Народна република България, ДПК „Димитър Благоев“, 1977, с. 260
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Левчев Д. Ты следующий. — М.: Астрель, 2012. — 608 с. — ISBN 978-5-271-43445-7
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Любомир Левчев Я обнимал ветра Стихотворения, поэма
- Библиография Любомира Левчева Archived 2012-12-17 at the Wayback Machine. (բուլղ.)
- Нетинфо Archived 2008-08-01 at the Wayback Machine.
- «Нарушить это холодное пространство» / Городской ритм. 2007
|
- Ապրիլի 27 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Սեպտեմբերի 25 մահեր
- 2019 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բուլղարացի բանաստեղծներ
- Բուլղարացի գրողներ
- Բուլղարիայի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի գրողներ
- 21-րդ դարի գրողներ
- Բուլղարացի արձակագիրներ