Լյոյմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լյոյմա
ալբ․՝ Lojma
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԳավառԿուկասի գավառ
ՇրջանԿուկասի շրջան
ՀամայնքԶապոդի համայնք
ԲԾՄ751[1] մ
Խոսվող լեզուներալբաներեն
Ազգային կազմալբանացիներ
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ(+355) 24
Ավտոմոբիլային կոդKU
Լյոյմա (Ալբանիա)##
Լյոյմա (Ալբանիա)

Լյոյմա (ալբ․՝ Lojma), գյուղ հյուսիսարևելյան Ալբանիայում։ Ընդգրկված է Կուկասի գավառի Զապոդի համայնքի կազմում։ Տեղակայված է Գորա պատմական նահանգի՝ Ալբանիային պատկանող տարածքում։

Լյոյմա գյուղին առավել մոտ տեղակայված բնակավայրերն են Գորայի Օչիկլե ու Ցերնոլևո գյուղերը, ինչպես նաև ալբանական Բելյա, Տեյա ու Նիմցա գյուղերը։ Բելյան տեղակայված է Լյոյմայի հյուսիսային, Օչիկլեն ու Ցերնոլևոն՝ արևելյան, Տեյան՝ հարավարևելյան, Նիմցան՝ հարավային կողմում։ Գյուղից արևմուտք տեղակայված է Գյալլիցա լեռնազանգվածը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայում բուլղարական եկեղեցական դպրոցների գլխավոր համակարգող-կազմակերպիչ Սրեբրեն Պոպետրովի՝ 1930 թվականին կազմված զեկույցի համաձայն՝ Լյոյմա գյուղում կար շուրջ 60 տուն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lojme, Albania Page» (անգլերեն). Falling Rain Genomics. 1996—2010.
  2. Поппетров С. Поверителен рапорт №54(բուլղ.). — Տիրանա