Օչիկլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Օչիկլե
ալբ․՝ Orcikeli;
սերբ.՝ Очикле / Očikle
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԳավառԿուկասի գավառ
ՇրջանԿուկասի շրջան
ՀամայնքԶապոդի համայնք
ԲԾՄ724[1] մ
Խոսվող լեզուներալբաներեն
Ազգային կազմգորացիներ, ալբանցիներ
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ(+355) 24
Ավտոմոբիլային կոդKU
Օչիկլե (Ալբանիա)##
Օչիկլե (Ալբանիա)

Օչիկլե (ալբ․՝ Orcikeli, սերբ.՝ Очикле / Očikle), գյուղ հյուսիսարևելյան Ալբանիայում։ Ընդգրկված է Կուկասի գավառի Զապոդ համայնքի կազմում։ Տեղակայված է Ալբանիայի Գորա պատմական նահանգում, որի բնակչության հիմնական մասը կազմում են հարավսլավոնական էթնիկական խմբերի մուսալմանացված ներկայացուցիչները՝ գորացիները։ Վերջիններից բացի Օչիկլեում բնակվում են նաև ալբանացիներ[2]։ Գորացիները Օչիկլեից բացի բնակվում են նաև Բորյեում, Զապոդում, Կոշարիշտեում, Օրեշեկում, Օրգոստոյում, Շիշտևացում և Ցերնելևոյում[3]։

Օչիկլե գյուղին ամենամոտ տեղակայված բնակավայրերն են Զապոդ ու Ցերնոլևո գյուղերը։ Զապոդը տեղակայված է Օչիկլեից դեպի արևելք, իսկ Ցերնոևո գյուղը՝ դեպի հարավ։ Օչիկլեից հարավ-արևելք տեղակայված է ալբանական Բելյա գյուղը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան երկրորդ պատերազմից հետո՝ 1913 թվականին, Գորայի մի մասը, այդ թվում՝ Օչիկլե բնակավայրը, հանձնվեց Ալբանիային։ 1916 թվականին դեպի Մակեդոնիա ու Պոմորավյե կատարած գիտարշավի ժամանակ Օչիկլե է այցելել բուլղարացի լեզվաբան Ստեֆան Մլադենովը, ում հաշվարկներով այդ ժամանակ գյուղում կար շուրջ 25 տուն։ Ստեֆան Մլադենովը նշել է, որ Օչիկլեում սկսում է տարածվել երկլեզվությունը. Գորայի բարբառներից բացի Օչիկլեի բնակիչները սկսել են ավելի ու ավելի հաճախ օգտագործել ալբաներենը[2]։

Ալբանիայում բուլղարական եկեղեցական դպրոցների գլխավոր համակարգող-կազմակերպիչ Սրեբրեն Պոպետրովի՝ 1930 թվականին կազմված զեկույցի համաձայն՝ Օչիկլե գյուղում կար շուրջ 40 տուն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Orcikel, Albania Page» (անգլերեն). Falling Rain Genomics. 1996—2010.
  2. 2,0 2,1 Младенов С. Пътешествие из Македония и Поморавия // Научна експедиция в Македония и Поморавието 1916. — София: Военноиздателски комплекс «Св. Георги Победоносец», Университетско издателство «Св. Климент Охридски», 1993. — P. 184.
  3. Ахметовић Б. Самостална општина Гора, потврда самосвојности и основа за очување ентитета и идентитета Горанаца // Горанци, Муслимани и Турци у шарпланинским жупама Србије: проблеми садашњих услова живота и опстанка: зборник радова са «Округлог стола» одржаног 19 априла 2000 године у Српској академији наука и уметности / (организатори) Српска академија наука и уметности, Одбор за проучавање Косова и Метохије (и) Географски институт «Јован Цвијић» / Милан Бурсаћ. — Београд: Географски институт «Јован Цвијић» САНУ, 2000. — P. 55—56.
  4. Поппетров С. Поверителен рапорт №54(բուլղ.). — Տիրանա