Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Ծնվել է 1979 թվականի հունվարի 12֊ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Իր կարիերան սկսել է մասնակցելով գեղեցկության մրցույթի։ 2000 թվականին «Միս Տեջուն» մրցույթում հաղթելուց հետո դարձել է Asiana Airlines ամսագրի մոդել[2]։ Հետագայում դեբյուտել է որպես դերասանուհի և նկարահանվել բազմաթիվ նոր ծրագրերում․ նրա առաջին դերը եղել է «Ջրային ծաղիկների գյուղի մարդիկ» դորամայում։
2007 թվականին Լին Կորեայի առաջին դիզայներ Անդրեյ Կիմի կողմից պարգևատրվել է «Լավագույն դերասանուհի» մրցանակով։ Ավելի ուշ՝ 2008 թվականին նկարահանվել է Once Upon A Time ֆիլմում․ սա նրա առաջին խոշոր դերն է, որը կատարել է Փակ Յոն Վուի հետ։ Ինչպես նաև հաղթել է 44th Baeksang մրցանակաբաշխության «Լավագույն կնոջ դեր» անվանակարրգում[3]։
2005 թվականին դերասանուհին ստանում է իր առաջին դերը «Իմ աղջիկը Սեո Յանգն է» սերիալում[4], որին հաջորդում է հիմնական դերերը այնպիսի դորամաներում, ինչպիսին են «Սուհ Դոնգի բալադը», «Միսթեր Գուդբայ», «Խաղի թագուհին և հարուստի ծնունդը», որտեղ նկարահանվել է Ջի Հյուն Վուի հետ։ 2009 թվականին իր երկու էկրան բարձրացած մելոդրամաներն են «Շատ տխուր պատմությունը» և «Ես երջանիկ եմ»֊ը։