Լին ծնվել է 1908 թվականի հունվարի 10-ին։ Նրա հայրը նույնպես դերասան է եղել։ Առաջին անգամ բեմ է դուրս եկել վեց տարեկանում՝ 1914 թվականին, հոր հետ՝ ներկայացման ժամանակ։
1940-1946 թվականներին բանակում ծառայելուց հետո Լին վերադարձել է բեմ, և այդ ժամանակվանից սկսել է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում։
1980 թվականի նոյեմբեր ամսին Լին տեղափոխվել է հիվանդանոց՝ ստամոքսի քաղցկեղի կասկածանքով։ Նա մնացել է հիվանդանոցում մինչև մահը և մահացել 1981 թվականի հունվարի 11-ին՝ 73 տարեկան հասակում։
Լին մահացել է «Միայն քո աչքերի համար» ֆիլմի նկարահանումները սկսելուց հետո, սակայն իր դերի նկարահանումից առաջ։ Լիի հանդեպ տածած հարգանքի պատճառով՝ նրան փոխարինող չգտան, իսկ սցենարը գրվեց այնպես, իբրև թե իր գործող անձը գտնվում է արձակուրդում։
Ժամանակակից բրիտանացի դերասան Ջոնի Լի Միլլերը համարվում է Բերնարդի թոռը[5][6][7]։