Լիտո Կրուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիտո Կրուզ
Litocruz.JPG
Ծննդյան թիվ՝մայիսի 14, 1941(1941-05-14)[1][2][3]
Ծննդավայր՝Berisso, Բուենոս Այրես, Արգենտինա[1]
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 19, 2017(2017-12-19)[2][3][4] (76 տարեկան)
Վախճանի վայր՝Բուենոս Այրես, Արգենտինա[4]
Քաղաքացիություն՝Flag of Argentina.svg Արգենտինա[1]
Մասնագիտություն՝դերասան, ռեժիսոր և դրամատուրգ
IMDb։ID 0190384

Լիտո Կրուզ (իսպ.՝ Lito Cruz, մայիսի 14, 1941(1941-05-14)[1][2][3], Berisso, Բուենոս Այրես, Արգենտինա[1] - դեկտեմբերի 19, 2017(2017-12-19)[2][3][4], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի բեմական ռեժիսոր, թատերագիր և դերասան: Ծնվել է Արգենտինայի Բերիսո քաղաքում: Կարիերան սկսել է 1968 թվականին: Իր կարիերայի ընթացքում նա արժանացել է Martín Fierro Awards մրցանակի երկու անգամ` 2011 և 2014 թվականներին: Հայտնի է դարձել El elegido և Solamente vos ներկայացումներում խաղացած իր դերերով[5]:

Կրուզը նշանակվել է Ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար 1995 թվականին և օգտագործել է այս պաշտոնը Կոնգրեսին 1998 թվականին «Ազգային թատրոնի մասին» օրենքը ընդունել ստիպելու համար»[6]:

Օրենքի նախագիծը օգնել է պայքարել բեմերը քանդելու դեմ և երաշխավորել է տարեկան սուբսիդավորումներ արվեստի համար[7]:

Կրուզը եղել է Sueños de milongueros մյուզիքլի հեղինակն և պրոդյուսերը 2009 թվականին. մյուզիքլը գրվել է որպես հարգանքի նշան` ուղղված հեղինակներ Խորխե Լուիս Բորխեսին, Ալեխանդրո Դոլինային և ծաղրանկարիչ և երգիծաբան Ռոբերտո Ֆոնտանարոսային:

Կրուզը մահացել է Բուենոս Այրեսում, 2017 թվականի դեկտեմբերի 19-ին, 76 տարեկան հասակում, սրտի կաթվածից[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]