Լիպարիտ Սիմոնյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիպարիտ Սիմոնյանց
Ծնվել էօգոստոսի 5, 1915(1915-08-05)
ԾննդավայրԲյուրական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 26, 1999(1999-05-26) (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԱկադեմիկոս Մ. Դ. Միլիոնշչիկովի անվան Գրոզնիի պետական նաֆթային տեխնիկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԱկադեմիկոս Մ. Դ. Միլիոնշչիկովի անվան Գրոզնիի պետական նաֆթային տեխնիկական համալսարան և Գրոզնիի նավթի գիտահետազոտական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Լիպարիտ Ենոսի Սիմոնյանց (օգոստոսի 5, 1915(1915-08-05), Բյուրական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 26, 1999(1999-05-26), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, Գրոզնիի նավթի ինստիտուտի կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ԽՍՀՄ գազի արդյունաբերության պատվավոր աշխատող, ՌԽՖՍՀ և Չեչենո-Ինգուշական ԻԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Գրոզնիի նավթային տեխնիկումը, իսկ հինգ տարի անց՝ Գրոզնիի նավթային ինստիտուտը։ Ավարտելուց հետո մեկնել է ռազմաճակատ։ 1944 թվականին աշխատել է Գրոզնիի նավթի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես լաբորատորիայի վարիչ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1949 թվականը։ 1947 թվականին Ադրբեջանի նավթի և արդյունաբերության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը։ 1949 թվականին նշանակվել է Գրոզնիի նավթի ինստիտուտի կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ։ 1965 թվականին Գուբկինի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։

1952-1989 թվականներին Սիմոնյանցը ղեկավարել է նավթագազային հանքավայրերի մեքենաների և սարքավորումների ամբիոնը։ Այդ տարիների ընթացքում ամբիոնը վերապատրաստել է 3900 մասնագետի, իսկ Սիմոնյանցի ղեկավարությամբ 20 հոգի պաշտպանել են թեկնածուական թեզեր։ 1952-1963 թվականներին աշխատել է Գրոզնիի նավթի ինստիտուտի պրոռեկտոր ուսումնական աշխատանքների գծով։ Սիմոնյանցը 10 գյուտի և 250 գիտական հոդվածների հեղինակ է[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդին՝ Սերգեյը, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է, հորատման սարքավորումների ոլորտի մասնագետ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Симонянц Липарит Еносович»։ Энциклопедия фонда «Хайазг» (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]