Լինսե Քեսլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լինսե Քեսլեր
Linse Kessler in Kolding Storcenter.2013.JPG
Ծնվել էմարտի 31, 1966(1966-03-31)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
ԱզգությունԴանիացիներ
Մասնագիտությունգլամուրային մոդել, reality television participant, դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ծնողներմայր՝ Ann Patricia Christiansen?
ԵրեխաներStephanie Christiansen?
Linse Kessler Վիքիպահեստում

Լենինա «Լինսե» Քեսլեր (դանիերեն՝ Lenina «Linse» Kessler, ծնյալ Լենինա Քրեստիանսեն (դանիերեն՝ Lenina Christiansen), մարտի 31, 1966(1966-03-31)[1], Կոպենհագեն, Դանիա), դանիացի մոդել, դերասանուհի, գործարար կին: Լայն ճանաչում է ձեռք բերել հակապես որպես սկանդինավյան երկրներում ամենամեծ կրծքերն ունեցող կին[2][3] և որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Միքել Քեսլերի քույր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Քեսլերն իր առաջնելույթն է ունեցել իբրև կինոդերասանուհի՝ Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի Pusher II թրիլլերում հանդես գալով մի ոչ մեծ դերի կատարումով: Համանման դերակատարմամբ մասնակցել է նաև Աննե-Գրետե Բյարուպ Ռիիսի Nedenunder կարճամետրաժ ֆիլմի նկարահանմանը[4]: 2008 թվականին Դանիայի մարյաքաղաքի «Նոր նավահանգիստ» թաղամասում բացել է Copenhagen Redlight սթրիփ-ակումբը[5]: 2012 թվականին, որպես գլխավոր դերակատարներից մեկը, մասնակցել է դանիական հեռուստատեսության երրորդ ալիքով ցուցադրվող Paradise Hotel-ի ութերերդ եթերաշրջանին[6]:

2008 թվականին Քեսլերը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը որպես մոդել և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ցանկանում է հեռացնել իմպլանտների մի մասն ու որոշ չափով փոքրացնել կրծքերը[7]:

Քեսլերը Ֆրեդերիսիայի Fast & Furious ավտոշոուում, 2012 թ.

Քեսլերը քանիցս խնդիրներ է ունեցել իրավապահների հետ. դատապարտվել է թմրանյութեր տարածելու, վաճառելու, վկաներին սպառնալու և այլ չարաշահումներ թույլ տալու պատճառով, ազատազրկման ժամկետն անց է կացրել՝ աշխատելով Horserød ճամբարում և Vestre Fængsel բանտում[8]:

Ներկայումս, որպես գլխավոր դերակատար, հանդես է գալիս իր իսկ հեղինակած Familien fra Bryggen հեռուստատեսային ռեալիթի շոուի սերիաներում:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Սինգլը Գրաված բարձրագույն տեղը Ալբոմը
DEN
[9]
2014 "Stop the Killing" 12
Մասնակցություն
Տարին Սինգլը Գրաված բարձրագույն տեղը Ալբոմը
DEN
[9]
2013 "Lidt for blond"
17
"Julesangen"
20

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]