Լինոր Աբարգիլ
Լինոր Աբարգիլ եբրայերեն՝ לינור אברג'יל | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 17, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Նեթանյա, HaSharon subdistrict, Կենտրոնական մարզ, Իսրայել |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բեյթ Ցվի |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և թատրոնի դերասանուհի |
Ամուսին | Šarūnas Jasikevičius? |
![]() |
Լինոր Աբարգիլ (առավել հայտնի է Լինոր Աբերջիլ, փետրվարի 17, 1980, Նեթանյա, HaSharon subdistrict, Կենտրոնական մարզ, Իսրայել), իսրայելցի փաստաբան, դերասանուհի, մոդել, միսս Իսրայել և միսս Աշխարհ գեղեցկության մրցույթի հաղթող (1998)[1][2]։ Թագադրվել է իր նախորդ՝ 1997 թվականի Միսս Աշխարհ մրցույթի հաղթող Դիանա Հայդենի կողմից։ Գեղեցկության մրցույթում հաղթելուց վեց շաբաթ անց Աբարգիլը ենթարկվել է բռնաբարության, ինչից հետո սեռական բռնության դեմ տարված պայքարի արդյունքում ճանաչվել է որպես համաշխարհային հռչակ ունեցող փաստաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբարգիլը ծնվել է Իսրայելի Նետանիա քաղաքում, Ալիսայի և Ջեքի ավագ երեխան է[3]։ Նախնիները եղել են մարոկացի հրեաներ։ Միսս Աշխարհ մրցույթում հաղթելուց վեց շաբաթ անց, 18 տարեկան հասակում Միլանում իր տուրիստական գործակալ Ուրի Շլոմո Նուրի կողմից ենթարկվել է բռնաբարության[4]։ Նա բռնաբարության մասին տեղեկացրել է իտալական իշխանություններին, որոնք ապացույցների բացակայության պատճարով ազատ արձակեցին Նուրին։ Ավելի ուշ նա տեղեկացրեց Իսրայելի իշխանություններին, որոնք Նուրի ձերբակալման մասին որոշում կայացրեցին, և երբ Նուրը ժամանեց Իսրայել, նրան ձերբակալեցին և դատապարտեցին 16 տարվա[5][6][7]։ ազատազրկման։ Աբարգիլը կոչ արեց կանանց հետևել իր օրինակին և տեղեկացնել բռնաբարության մասին ոստիկանությանը[8][9]։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի հուլիսին Աբարգիլն ամուսնացել է լիտվացի բասկետբոլիստ Յասիկյավիչյուս Շարունասի հետ Բարսելոնայում։ Նրանք ամուսնալուծվեցին 2008 թվականին։ 2010 թվականին Աբարգիլը ամուսնացավ մենեջեր Օրեն Հալֆոնի հետ և ընդգրկվեց Օրթոդոքս Հուդաիզմում։ 2012 թվականին նրանք ունեցան երկվորյակ (մեկ դուստր և մեկ որդի) և 2013 թվականին նրանք ունեցան ևս մեկ աղջիկ։ Աբարգիլը ստացել է փաստաբանի միջնակարգ աստիճան անգլ.՝ Netanya Academic College քոլեջում և դարձել Իսրայելի իրավաբանների ասոցիացիայի անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Linor cruises to Miss World title»։ BBC News։ նոյեմբերի 27, 1998։ Վերցված է հուլիսի 12, 2010
- ↑ «Take Back the Night features former Miss World Linor Abargil»։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 23, 2010-ին։ Վերցված է հուլիսի 12, 2010
- ↑ «Linor's Story»։ Brave Miss World։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-04-ին։ Վերցված է մայիսի 7, 2014
- ↑ Kasriel Alex (մայիսի 21, 2009)։ «How Miss World made rapist pay»։ Jewish Chronicle Online։ Վերցված է հուլիսի 12, 2010
- ↑ «Израильская красавица Линор Абарджиль и история её изнасилования»։ InoPressa։ 22 декабря 2008։ Վերցված է 2010-03-17
- ↑ Follain John (դեկտեմբերի 21, 2008)։ «Ex-Miss World to make graphic film of her rape»։ The Times Online։ Վերցված է հուլիսի 12, 2010
- ↑ «Pageant News Bureau (PNB) – Pageant News»։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-29-ին
- ↑ «The Linor Documentary Project»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 25, 2008-ին։ Վերցված է դեկտեմբերի 22, 2008
- ↑ How Miss World made rapist pay
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող:![]() |
Միսս Աշխարհ 1998 |
Հաջորդող:![]() |
Նախորդող:![]() |
Միսս Աշխարհ, Եվրոպա 1998 |
Հաջորդող:![]() |
|