Լիննեուս համալսարան
Լիննեուս համալսարան Linnéuniversitetet | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, Swedish government agency? և ակադեմիական արխիվ |
Հիմնադրված է | հունվարի 1, 2010 |
Անվանված է | Կառլ Լիննեյ |
Տիպ | Պետական համալսարան |
Ռեկտոր | Սպեպհեն Հվանգ |
Ուսանողներ | 15000 |
Ընդհանուր անձնակազմ | 2000 մարդ |
Դասախոսներ | 2000 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Association of Swedish Higher Education Institutions?[2], European University for Well-Being?, Health Data Sweden?, Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[3] և European Open Science Cloud Association?[4] |
Երկիր | Շվեդիա[5][6] |
Տեղագրություն | Վակշյո և Կալմար |
Հասցե | Universitetsplatsen 1, 352 52 Växjö[5] և Universitetsplatsen 2, Universitetsbiblioteket, 351 95 Växjö[6] |
Կայք | lnu.se |
Linnaeus University Վիքիպահեստում |
Լիննեուս համալսարան (շվեդ.՝ Linnéuniversitetet), Շվեդիայի Հարավային նահանգի Սմոլանդ քաղաքի պետական համալսարան։ Այն բաղկացած է երկու մասնաշենքերից, որոնք գտնվում են Վեքշե և Կալմար քաղաքներում։ Համալսարանը հիմնադրվել է 2010 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեքշեի համալսարանը հիմնադրվել է 1967 թվականին։ 1977 թվականին սկսել է անվանվել քոլեջ, իսկ 1999 թվականին կրկին վերականգնել է համալսարանի կարգավիճակը։ Կալմարի քոլեջը հիմնադրվել է 1997 թվականին։
Վեքշեում 1716-1727 թվականներին, սկզբում ՝ քերականական ցածր դպրոցում, ապա գիմնազիայում ուսանել է ականավոր շվեդ բնագետ և բժիշկ Կարլ Լիննեյը (1707-1778)՝ աշխարհում ամենահայտնի շվեդ գիտնականը։ Երկու ուսումնական հաստատությունների միաձուլումից հետո՝ նոր համալսարանը անվանվել է նրա պատվին։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առողջապահության, սոցիալական աշխատանքի և վարքագծային գիտությունների ֆակուլտետ։
- Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետ։
- Բիզնեսի, տնտեսության և դիզայնի ֆակուլտետ։
- Բնական գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետ։
- Մանկավարժական կրթության բաժին։
Դպրոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առողջապահության դպրոց։
- Կրթության, հոգեբանության և սպորտային գիտության դպրոց։
- Սոցիալական աշխատանքի դպրոց։
- Հայոց լեզվի և գրականության դպրոց։
- Մշակութաբանության դպրոց
- Հասարակական գիտությունների դպրոց։
- Բիզնեսի և տնտեսության դպրոց։
- Դիզայնի դպրոց։
- Բնական գիտությունների դպրոց։
- Ճարտարագիտական դպրոց։
- Կալմարի ծովային ակադեմիա։
- Համակարգչային գիտությունների, ֆիզիկայի և մաթեմատիկայի դպրոց։
Այլ բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաղորդակցության բաժին։
- Շինարարության և ծառայությունների բաժին։
- Արտաքին կապերի բաժին։
- Պլանավորման բաժին։
- Ուսանողների հարցերի բաժին։
- Կառավարման ֆակուլտետ։
- Ֆինանսների բաժին։
- Միջազգային կապերի վարչություն։
- ՏՏ բաժին։
- Ուսուցիչների կրթության և մանկավարժական գիտությունների վարչություն։
- Համալսարանական գրադարան։
Մասնաշենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը բաղկացած է երկու մասնաշենքերից. Վեքշեում և Կալմարում։
Կալմար
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաղամարը փոքր քաղաք է ուսանողական կյանքի լավ պայմաններով։Քաղաքը հարուստ պատմություն ունի, այն շրջապատված է անտառային զանգվածներով, գտնվում է ծովից ոչ հեռու։ Կալմար քաղաքի բնական գիտությունների դպրոցը հայտնի է դասավանդման բարձր մակարդակով, ինչպես նաև կյանքի, առողջության և շրջակա միջավայրի պահպանության հետազոտություններով։
Վեքշե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեքշեն հանդիսանում է հասարակական կյանքի կենտրոն Շվեդիայի հարավում, ինչպես նաև առանձնանում է բազմաթիվ թանգարաններով, թատրոններով, տաճարներով և համերգասրհաներով։ Այս տարածաշրջանը հայտնի է նաև իր բարձր զարգացած տեխնոլոգիաներով և ցելյուլոզա-թղթային արդյունաբերությամբ։ Շրջապատված է լճերով և անտառներով։ Վեքշեն նաև աշխարհում այն առաջատար քաղաքներից է, որը վերապատրաստում է թենիսիստների. Մատս Վիլանդեր, Ստեֆան Էդբերգ, Մագնուս Լարսոն և Յոնաս Բյորկման, նրանք բոլորը սովորել են այստեղ։ Վեքշե հեշտ է հասնել Կոպենհագենից և Ստոկհոլմից՝ ինքնաթիռով և գնացքով։
Համալսարանական մասնաշենքը գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու։ Այն նախագծվել է ամերիկյան Campus մասնաշենքի օրինակով. բոլոր ուսումնական տարածքները գտնվում են փոքր հեռավորության վրա։ Մասնաշենքի կառուցման ժամանակ հաշվի են առնվել շրջակա միջավայրի պահպանության պահանջները, քանի որ շինությունները սահմանակից են պահպանվող բնական տարածքին։
Մասնաշենքում առկա են 3700 ուսանողական բնակարաններ և հանրակացարանի սենյակներ, ինչն ապահովում է մինչև 5200 ուսանողի կեցությունը համալսարանական ավանում։ Համալսարանի տարածքում գտնվում է գիտական զբոսայգի, որն ունի ավելի քան հարյուր ընկերությունների ներկայացուցչություն։
Ուսումնական շենքերը, ծառայողական և բնակելի շինությունները գգտնվում են միմյանց կողք կողքի՝ մասնաշենքի տարածքում։ Կան նաև ռեստորաններ, սրճարաններ, բարեր, գրախանութներ, սպորտային կենտրոն և տարբեր գրասենյակային տարածքներ։ Մասնաշենքը ապահովում է անվտանգ և հանգիստ մթնոլորտ ՝ չնայած ակտիվության բարձր մակարդակին։ Այն սահմանակից է բնական արգելոցի, լճի և միջնադարյան աշտարակների ամրոցի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20240513205453/https://suhf.se/om-suhf/medlemmar/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ https://eosc.eu/members/
- ↑ 5,0 5,1 Public register of government agencies in Sweden
- ↑ 6,0 6,1 https://www.archivesportaleurope.net/directory/-/dir/ai/code/SE-00000028712
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Linnaeus University պաշտոնական կայք
- VIS Արխիվացված 2019-06-05 Wayback Machine - պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիննեուս համալսարան» հոդվածին։ |
|