Լինդա Լանցիլլոտտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լինդա Լանցիլլոտտա
Linda Lanzillotta datisenato 2013.jpg
 
Կուսակցություն՝ Union of Italian Communists?, Դեմոկրատական կուսակցություն և Alliance for Italy?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 7, 1948(1948-09-07) (71 տարեկան)
Ծննդավայր Կասանո ալլո Իոնիո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
 
Կայք՝ lindalanzillotta.it

Լինդա Լանցիլլոտտա (իտալ.՝ Linda Lanzillotta, սեպտեմբերի 7, 1948(1948-09-07), Կասանո ալլո Իոնիո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ: Իտալիայի տարածքային և տեղական ինքնակառավարման նախարար (Պրոդիի երկրորդ կառավարության օրոք, 2006-2008): 2013 թվականից Իտալիայի Սենատի փոխնախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդա Լանցիլլոտտան ծնվել է 1948 թվականին Կոզենցայում[1]:

1970-1982 թվականներին աշխատել է Իտալիայի Բյուջետային և տնտեսական պլանավորման նախարարությունում[2], 1997-1999 թվականներին եղել է Հռոմի քաղաքային խորհրդի անդամ[2], եղել է տնտեսական, ֆինանսական և բյուջետային քաղաքականության հանձնակատար[3], 2000-2001 թվականներին եղել է վարչապետի կաբինետի գլխավոր քարտուղար[2], 2001-2005 թվականներին՝ «Հռոմի 3 համալսարանի» ֆակուլտատիվ անդամ[2], համալսարանում դասավանդել է հանրային կառավարում[4]:

2006 թվականի մայիսին վարչապետ Ռոմանո Պրոդիի կաբինետից նշանակվել է Իտալիայի տարածքային և տեղական ինքնակառավարման նախարար[5] և պաշտոնավարել մինչև 2008 թվականը: Եղել է «Դաշինք հանուն Իտալիայի» պատգամավորական խմբի անդամ[6][7]: 2013 թվականի փետրվարից Իտալիայի Սենատի անդամ է[1] և սենատի փոխնախագահը[8][9]:

2007 թվականին ստեղծված Իտալիայում բարեփոխումների քաղաքականությանը խթանող «GLOCUS» անկախ վերլուծական կենտրոնի հիմնադիր-նախագահն է[1][2][10]:

Գիտական և կրթական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականից «Հռոմի 3 համալսարանի» քաղաքագիտության ֆակուլտետում դասավանդում է «Ծրագրավորումն ու վերահսկողությունը հանրային կառավարման գործընթացում», ինչպես նաև դասավանդում է Բոլոնիայի համալսարանին կից պետական կառավարման դպրոցում[11]:

Նախորդող
Էնրիկո լա Լոձա
Իտալիայի տարածքային և տեղական ինքնակառավարման նախարար
մարտի 17, 2006-մարտի 17, 2008
Հաջորդող
Ռաֆայելե Ֆիտտո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Linda Lanzillotta»։ Italian Senate։ Վերցված է 22 December 2013 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Points for a progressive European agenda»։ GLOCUS։ Վերցված է 22 December 2013 
  3. Daniel Drosdoff (1999)։ «Cities flex financial muscle»։ Inter-American Development Bank։ Վերցված է 22 December 2013 
  4. «Special presentation»։ Center for American Progress։ Վերցված է 22 December 2013 
  5. Silvia Aloisi, Francesca Piscioneri (18 May 2006)։ «Prodi forms government»։ Times of Malta։ Reuters։ Վերցված է 22 December 2013 
  6. Workshop agenda Etno. 2011. Retrieved 22 December 2013.
  7. Nick Squires (29 September 2010)։ «Berlusconi survives crucial confidence vote»։ The Guardian (Rome)։ Վերցված է 22 December 2013 
  8. «The Minister of Foreign Affairs pays a working visit to Rome»։ Ministry of Foreign Affairs, Cyprus։ 25 July 2013։ Վերցված է 22 December 2013 
  9. «Senate Bodies»։ Italian Senate։ 22 December 2013 
  10. «Visit of the Minister for Regional Affairs and Local Autonomies, Linda Lanzillotta»։ IE News։ April 2007։ Վերցված է 22 December 2013 
  11. «Linda Lanzillotta, ministro degli Affari regionali» (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2016-08-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք