Jump to content

Լինա Մագայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինա Մագայա
Ծնվել էփետրվարի 21, 1945(1945-02-21)[1]
ԾննդավայրՄապուտու, Մոզամբիկ
Վախճանվել էհունիսի 27, 2011(2011-06-27) (66 տարեկան)
Վախճանի վայրՄապուտու, Մոզամբիկ
Մասնագիտությունգրող, կենսագիր, քաղաքական գործիչ և լրագրող
Լեզուպորտուգալերեն
Քաղաքացիություն Մոզամբիկ
ԿրթությունԼիսաբոնի համալսարան

Լինա Ժուլիա Ֆրանչեսկ Մագայա (պորտ.՝ Lina Júlia Francisco Magaia, փետրվարի 21, 1945(1945-02-21)[1], Մապուտու, Մոզամբիկ - հունիսի 27, 2011(2011-06-27), Մապուտու, Մոզամբիկ), մոզամբիկցի գրող, լրագրող, Մոզամբիկի անկախության համար պայքարի մասնակից։ Եղել է բազմակողմանի զարգացած կին, որն աչքի է ընկել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գրականությունը և հրապարակախոսությունը, կինոն, գյուղական զարգացումը և գաղութային տիրապետությունից երկրի ազատագրման պատերազմը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինա Մագայան ծնվել է Լորենսու Մարկիշ քաղաքում 1940 թվականին։ Դեռևս դպրոցում սովորելիս նա միացել է ՖՐԵԼԻՄՕ-ին (Մոզամբիկի ազատագրման ճակատ) և երեք ամսով բանտարկվել իր քաղաքական գործունեության համար[2]։ Նա եղել է մոզամբիկցի առաջին կանանցից մեկը, որը կրթաթոշակ է ստացել արտասահմանում սովորելու համար[3] և ավարտել է Լիսաբոնի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան։ Հետագայում նա մեկնել է Տանզանիա՝ ռազմական պատրաստություն անցնելու համար և 1975 թվականին անդամակցել է ՖՐԵԼԻՄՕ-ի ազգային-ազատագրական բանակին։

1980 թվականին նա մասնակցել է Մոզամբիկի կանանց կազմակերպության «Կանաչ գոտիներ» նախագծին, որն ուղղված էր քաղաքային շրջաններին պարենամթերքի մատակարարմանը[3], իսկ երկու տարի անց՝ ուղարկվել է Մանհիսա (Մապուտու նահանգ), որտեղ դարձել է շաքարեղեգ արտադրող տեղական սովխոզի փոխտնօրեն[4]։ 1986 թվականին նա ղեկավարել է Մանհիսի շրջանի գյուղատնտեսության զարգացման գծով տնօրինությունը, սակայն նրա աշխատանքը տեղի է ունեցել անկախությունից հետո քաղաքացիական հակամարտությունների ժամանակ ՌԵՆԱՄՈ-Ի ռազմականացված ընդդիմության հետ դիմակայության պայմաններում։

Լինա Մագայան մահացել է 2011 թվականի հունիսի 27-ին, սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով[5]։ Մոզամբիկի վարչապետը նրան բնութագրել է որպես «մեծ մարտիկ և ակտիվ քաղաքացի, որն իր կյանքի տարբեր փուլերում իրեն նվիրել է մոզամբիկյան ժողովրդին»։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա «Դումբա Նենգե» (1987) և «Duplo massacre en Mocambique» («Կրկնակի կոտորած Մոզամբիկում», 1989) գրքերը հիմնված են ականատեսների վկայությունների վրա, ովքեր վերապրել են Մոզամբիկում քաղաքացիական պատերազմի վայրագությունները և կենտրոնացած են ՌԵՆԱՄՈ-ից գրողի հակառակորդների հանցագործությունների և նրանց՝ որպես Հարավային Աֆրիկայի ապարտեիդի ռեժիմի գործիքի դերի մերկացման վրա[4]։ Երրորդ գիրքը՝ «Delehta» (1994), մասամբ փաստագրական վկայություն է, մասամբ գեղարվեստական։ Մագայայի վերջին աշխատանքը եղել է «Recordacoes da Vovo Marta» («Հուշեր Մարթա տատի մասին»), որը հրապարակվել է 2011 թվականին և հիմնված է Մոզամբիկի հնագույն կանանցից մեկի՝ 99-ամյա Մարթա Մբոկոտա Գեբուզայի՝ Մոզամբիկի նախկին նախագահ Արմանդու Գեբուզայի մոր հետ երկարատև հարցազրույցների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://kora.matrix.msu.edu/files/50/304/32-130-140D-84-msn%20magaia%20bio.pdf
  2. Margaret Busby (ed.), Daughters of Africa, London: Jonathan Cape, 1992, pp. 639-40.
  3. 1 2 «A Mozambican Journalist Speaks Out; Lina Magaia», American Friends Service Committee, Seattle, Washington, January 1988.
  4. 1 2 Emmanuel Kwaku Akyeampong, Henry Louis Gates (eds), «Magaia, Lina», in Dictionary of African Biography, Volume 6, Oxford University Press Inc., 2012, p. 26.
  5. «Mozambique: Lina Magaia Dies». AllAfrica Global Media. 2011 թ․ հունիսի 28. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]