Լիլյա Բելյաևա
Լիլյա Բելյաևա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1934 |
Ծննդավայր | Դորոգոբուժ, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 7, 2018 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և հրապարակախոս |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Տամբովի պետական մանկավարժական ինստիտուտ |
Ժանրեր | արձակ |
Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Լիլյա Իվանովնա Բելյաևա (ռուս.՝ Беляева Лилия Ивановна, ծննդյան ազգանունը՝ Պրինցևա, հոկտեմբերի 29, 1934, Դորոգոբուժ, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2018, Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային և ռուս գրող: Ռուսաստանի գրողների միության անդամ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիլիա Պրինցևան ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 29-ին, Սմոլենսկի մարզի Դորոգոբուժ քաղաքում[2], ուսուցիչների ընտանիքում[1]: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ընտանիքի հետ տեղափոխվել է Տամբով, որտեղ ավարտել է դպրոցը[3], իսկ 1957 թվականին՝ Տամբովի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1961 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[2]:
Տպագրվել սկսել է 1957 թվականից[2]: Առաջին պատմվածքները տպագրվել են Տամբովի մանկավարժական ինստիտուտի մեծ տպաքանակ ունեցող «Նարոդնիյ ուչիտել» թերթում: Այնուհետև տպագրվել է Տամբովի «Կոմսոմոլսկոե զնամյա» տարածաշրջանային թերթում: Ինստիտուտն ավարտելուց հետո Լիլյա Իվանովնան տեղափոխվել է Վոլոգդա, աշխատել «Վոլոգոդսկի կոմսոմոլեց» թերթում: 1958 թվականին, Կոմսոմոլի ուղեգրով մեկնել է Սախալին[3]: Աշխատել է Յուժնո-Սախալինսկի «Մոլոդայա գվարդիյա» թերթում և տեղական հրատարակչությունում[1]: 1963 թվականին Յուժնո-Սախալինսկում լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Քո հետքը գետնին»[3] էսսեների ժողովածուն: 1967 թվականին տեղափոխվել է Մոսկվա[1]: Տպագրվել է «Լիտերատուրնայա գազետա», «Սովետսկայա կուլտուրա», «Պրավդա» շաբաթաթերթերում, համագործակցել է «Նաշ սովրեմեննիկ» ամսագրի հետ[3]: 1960-1970-ականների պատմվածքներում Բելյաևան անդրադարձել է բարոյական և էթիկական խնդիրներին[2]: Լիլյա Բելյաևայի ստեղծագործությունները թարգմանվել են լեհերեն, գերմաներեն, չեխերեն, հունգարերեն, սլովակերեն և բուլղարերեն[1]:
Մահացել է Մոսկվայում, 2018 թվականի նոյեմբերի 7-ին[1]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Твой след на земле. — Южно-Сахалинск., 1963.
- Человек, которого люблю. — Владивосток., 1965.
- Бессонница: Роман. — М., 1976.
- Семь лет не в счёт: Повести. — М., 1978, 1982.
- Несыгранная роль: Роман. — М., 1982.
- Скандалистка: Роман. — М., 1986.
- Иск и риск: Публицистические рассказы. — М., 1990.
- Если хотите посмеяться: Романы, рассказы. — М., 1991.
- Очарование вчерашнего дня: Роман. — М., 1995.
- В. Брынцалов. Загадка миллиардера. — М., 1997.
- Новые русские. Звериный оскал капитализма. — М., 2005.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Смелков Ю., Не возлюби ковры.., «Лит. обозрение», 1976, № 11.
- Анашенков Б., Горизонты темы, «ВЛ», 1977, № 8.
- Дорожкина В. Беляева Лилия Ивановна // Слово о факультете. — Тамбов, 2000. — С. 132—134.
- Дорожкина В., Полякова Л. Литературная жизнь Тамбовского края XVII—XXI веков: Справочник. — Тамбов, 2006. — С. 56.
- Дорожкина В. Тамбовский край талантами богат: Краеведческие статьи и очерки. В 2-х тт. Т. 2-й. — Тамбов, 2016. — С. 8—13.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ушла из жизни Лилия Ивановна Беляева // Союз писателей России. Издательство «Российский писатель»
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 А. В. Калашников. Беляева Лилия Ивановна // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М. : Советская энциклопедия, 1978. — Т. 9 (дополнительный). — С. 117.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 29 октября — 85 лет со дня рождения Лилии Ивановны Беляевой (род. в 1934 году) // Тамбовская областная детская библиотека
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ռուսաստանում ծնվածներ
- Նոյեմբերի 7 մահեր
- 2018 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային հրապարակախոսներ
- Ռուս հրապարակախոսներ
- Խորհրդային գրողներ
- Ռուս գրողներ
- Ռուս արձակագիրներ