Լիլլի Պրոմետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլլի Պրոմետ
էստ․՝ Lilli Promet
Ծնվել էփետրվարի 16, 1922(1922-02-16)
ԾննդավայրՊեչորի, Petseri County, Էստոնիայի Հանրապետություն
Վախճանվել էփետրվարի 16, 2007(2007-02-16)[1] (85 տարեկանում)
Վախճանի վայրՏալլին, Էստոնիայի Հանրապետություն
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուէստոներեն
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերվեպ
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Լիլլի Պրոմետ (էստ․՝ Lilli Promet; փետրվարի 16, 1922(1922-02-16), Պեչորի, Petseri County, Էստոնիայի Հանրապետություն - փետրվարի 16, 2007(2007-02-16)[1], Տալլին, Էստոնիայի Հանրապետություն), էստոնացի արձակագիր, դրամատուրգ:

Ծնվել է նկարչի ընտանիքում: Սովորել է Տալլինի կիրառական արվեստների ուսումնարանի կերամիկայի բաժանմունքում (1935-1940), ապա մինչև 1951 թվականը զբաղվել է լրագրությամբ: 1954 թվականին հանդես է գալիս որպես գրող, գրում է իմպրեսիոնիստական բնույթի արձակ: Նրա ստեղծագործությունները ոչ միայն առանձնանում են պարադոքսային սյուժեով, այլև շքեղ լեզվով: Նրա բազմաթիվ պատմվածքների ու վիպակների գործողությունները կատարվում են մինչպատերազմյան Էստոնիայում: «Գյուղն առանց տղամարդկանց» (1960) վեպի համար հիմք է հանդիսացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թաթարստանում անցկացրած տարիները: Լիլլի Պրոմետի ամենաճանաչված վեպը «Primavera»-ն (1971) է, որտեղ զարգացված է երկու սյուժետային գիծ[2]:

Լիլլի Պրոմետը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի ամառվա ջրանկարներ (վիպակներ և պատմվածքներ), Ե., «Հայաստան», 1968, 312 էջ: Թարգմ.՝ Է. Թոռունյան: Բովանդակությունը՝ Միայնակը; Անհամապատասխան սպասուհին; «Մեքքա»; Մի ամառվա ջրանկարներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]