Լիլի Լազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլի Լազարյան
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել է2003
Մահվան վայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Ազգությունհայ
Մասնագիտությունպարուհի

Լիլի Լազարյան (20-րդ դար, Թեհրան, Իրան - 2003, Թեհրան, Իրան), բալետի իրանահայ պարուհի, պարուսույց[1]։ Իրանահայ երգիչ Ալֆրեդ Լազարյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլի Լազարյանը ծնվել է Թեհրանում։ Ավարտելով տեղի Դավթյան վարժարանը` մեկնել է Իտալիա ուսանելու երաժշտություն։ Հանդես է եկել մի շարք օպերաներում, այդ թվում` «Աիդա», «Տոսկա», «Մանոն Լեսկո»։ Այնուհետև վերադարձել է Իրան, հիմնադրել պարի ակադեմիա և երկար տարիներ աշխատել պարարվեստի բնագավառում։ 5-11 տարեկանների համար հիմնադրել է ակադեմիա, որտեղ դասավանդել են թատրոն, երաժշտություն, բալետ[2]։

Հեղափոխությունից հետո շարունակել է ստեղծագործական գործունեությունը, սակայն ծերության և սրտի հիվանդության պատճառով թողել է այն։ Մահացել է 2003 թվականին Թեհրանում։

Բեմադրած ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլի Լազարյանը բեմադրել է Իրաջ Միրզայի «Մոր սիրտը», Փարվին Էթեսամիի «Որբը», «Պերսեպոլիս» բալետը, «Սատանայի երկմտանքը» (երաժշտական և հագուստների ձևավորումը` Լիլի Լազարյանի)[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ژانت د. لازاریان. «سینما». در دانشنامه ایرانیان ارمنی. ویرایش اول. چاپ نوبت چاپ. تهران: انتشارات هیرمند، ۱۳۸۲. ۵۰–۴۴۹.
  • «آوای «قو» ی تنها - گپی با مادام لی‌لی لازاریان». مقام موسیقایی، ش. ۸ (پاییز ۱۳۷۹).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bedrosian Narek Hartunian and Narbeh։ «فصلنامه فرهنگی پیمان»։ www.paymanonline.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-07-ին։ Վերցված է 2017-06-25 
  2. 2,0 2,1 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012