Լիլիչկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլիչկա
Ли́личка! Вместо письма
Vladimir mayakovsky and lilya brik.jpg
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՎլադիմիր Մայակովսկի
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1916
Հրատարակություն1934

«Լիլիչկա, նամակի փոխարեն» (ռուս.՝ «Ли́личка! Вместо письма»), Վլադիմիր Մայակովսկու բանաստեղծությունը, որը գրվել է 1916 թվականի մայիսի 26-ին և նվիրված է Լիլիա Բրիկին։ Հեղինակի կենդանության օրոք լույս չի տեսել[1]:

Առաջին անգամ տպագրվել է «Մայակովսկու հետ» («Սովետական գրող» հրատարակչություն» ալմանախում 1934 թվականին[2]։

Հիմնական միտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիչկա

Дым табачный воздух выел.
Комната —
глава в крученыховском аде[3].
Вспомни —
за этим окном
впервые
руки твои, исступлённый, гладил.
Сегодня сидишь вот,
сердце в железе.
День ещё —
выгонишь,
может быть, изругав.
В мутной передней долго не влезет
сломанная дрожью рука в рукав.

Հատված բանաստեղծությունից

Ստեղծագործությունը, որը գրվել է Լիլիա Բրիկի հետ ծանոթությունից մեկ տարի անց և ունի «Նամակի փոխարեն» ենթավերնագիրը, գաղտնի ապրումների հոսք է[4], որ հետազոտողների կողմից բնութագրվում է իրբև «սրտաճմլիկ խոստովանություն»[5], «վերջին պոռթկում»[4], «դժբախտության, հուսահատության, տառապանքի և քնքշության հրաբխային ժայթքում»[6], «անենաիրականը, որ երբևէ գրել է Մայակովսկին»[7]։

Գրականագետ Բենեդիկտ Սարնովի հավաստիացմամբ «Լիլիչկա»-ն պատկանում է այն բանաստեղծությունների թվին, որոնք առաջին ընթերցումից հետո մշտապես «պահպանվում են հիշողության մեջ»[6]։

Aquote1.png Ես հենց այդպես ֆիզիկապես զգում էի՝ ինչպիսի արտասովոր, տղամարդու կողմից կնոջը սիրելու նախկինում լսած ու կարդացած ոչ մի բանի չնմանվող սեր էր Մայակովսկու սերը Լիլիայի նկատմամբ։ Aquote2.png


Գրաքննադատ Թամարա Ժիրմունսկայան, բանաստեղծությունն անվանելով «հաղթանակած սիրո երգ», հստակեցնում է, որ այնտեղ չկա տուրգենևյան մտածկոտ խաղաղությունը. «Եթե նույնիսկ սրբեր իջեցնես երկնքից, նա չի հանգստանա[8]։

Էսսեագիր Յուրի Կարաբչիևսկին համարում է, որ հենց այս բանաստեղծությամբ է Մայակովսկին մոտ «ամենաիրականին»։

Aquote1.png Ոչ իր մարդկանց նվիրվածությունը, ոչ ատելությունն ուրիշների նկատմամբ երբեք չեն եղել այսքան տաղանդավոր ներկայացված նրա կողմից։ Aquote2.png


Ցենզուրային սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայակովսկին և Լիլիա Բրիկը

Առաջին անգամ լույս է տեսել Մայակովսկու մահից չորս տարի անց։ Դրան հաջորդող տասնամյակում ստեղծագործությունը կրեց ցենզուրային սահմնափակումներ. դրանք հիմնականում վերաբերում էին Լիլիա Բրիկին, որին պաշտոնական տպագրությունը համարում էր «անհարիր արարքերի, հանդուգն կապերի, բազմաթիվ ինքնասպանությունների պատճառ»[8]։

Ինչպես հիշում էր ԽՍՀՄ Համաշխարհային գրականության ինստիտիուտի գիտաշխատող Օլեգ Սմոլան, 1980-ականների սկզբին «Սիրո կույտ» ժողովածուն լույս չտեսավ միայն այն պատճառով, որ բանաստեղծությունների մեծամասնությունը հասցեագրված էր Լիլիա Բրիկին։ Փորձելով փրկել գիրքը՝ Սմոլան նամակ է գրել Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարին, որտեղ խնդրում էր համապատասխան գործողություններ իրականացնել և բացատրում, որ «հանդիմանությունն ու կոպտությունը» պոետի մուսայի նկատմամբ խթանում է խորհրդային գրականության արժեհամակարգի փլուզմանը[9]

Տասն օր անց ստացվեց պատասխանը, որտեղ նշվում էր, որ Օլեգ Սմոլայի ներկայացուցչական հոդվածը ժողովածուի վերաբերյալ առաջացրել է «կասկածներ որոշ հանգամանքների ճշմարտացիության վերաբերյալ», այնուամենայնիվ Բրիկ ազգանվան չհիշատակումը մնում էր ուժի մեջ։ Միակ կոմպրոմիսը կապված էր «Լիլիչկա» բանաստեղծության հետ. այդ վերնագիրը հաջողվեց պահպանել[9]։

Ցենզուրային արգելքները, Լիլիա Բրիկի դերի անհետացման փորձերը, Թամարա Ժիրմունսկու վկայությամբ, երբեմն հասնում էին աբսուրդի.

Aquote1.png Ամենահայտնի նկարներից մեկում Լիլիա Բրիկին «մաքրել» էին Մայակովսկու կողքից այնպես, որ նրանից միայն բարձրակրունկն էր մնացել։ Aquote2.png


Գրական վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիա Բրիկ, հեղ.՝ Վլադիմիր Մայակովսկի, 1916 թվական

Առաջինը, ինչին ուշադրություն է դարձնում գրականագետ Անդրեյ Եսինը բանաստեղծության վերլուծությունում, ազդեցիկ էքսպրեսիան է, որը թույլ է տալիս զգալ «ծայրահեղության, անտանելիության աստիճանի հասնող ողբերգական լարվածությունը»։ Գրեթե բոլոր տողնեն ունեն «իրերի վերածող փոխաբերություններ» («սիրտը երկաթի մեջ», «սերն իմ ծանր կշռաքար է», «փթթող հոգին սիրով հրկիզեց») կամ նեոլոգիզմներ (ռուս.՝ «крученыховский», «иссечась», «опожаренный»)։ Բացի դրանից, Յուրիա Կարաբչիևսկին նկատում է, որ եթե որոշ բարդեցված կառուցվածքներ «կուլ են գնում առանց կանգի», ապա «Պղտոր ճակատով երկար չի գնա / կոտրված դողով ձեռքը ձեռքին» այնքան անթերի են, որ հեղինակը այն մասերի չի բաժանել։

Բանաստեղծության մեջ առանձնանում են երկու առանցքներ. «Թու՛յլ տուր վերջին ճիչով հեկեկամ դժգոհ ոխերի դառնությունը» (նամակի կենտրոնը) և «Թու՛յլ տուր գոնե մի վերջին քնքշությամբ ծածկեմ հեռացումիդ քայլը» (վերջաբան)։ Այս հիմնային կետերի մեջտեղում այն «անձնական» պատկերներն են, որոնց շնորհիվ ցանկացած տողում կարելի է գուշակել՝ ով է հեղինակը: Համեմատությունը փղի և ցուլի հետ հետազոտողների տարակարծության առիթ է դարձել. ինչ-որ մեկը այնտեղ տեսնում էր այլաբանություն, իսկ մյուսը՝ մեկընդմեջ գրված դեկորացիա «սիրավեպային գեղեցկությամբ»[10]։

Բանաստեղծության վերնագրում, ինչպես հիշում էր Զինովի Պապերնին, պատահաբար չէ ընտրված անվան փոքրացուցիչ-փաղաքշական տարբերակը. ծանոթանալով Մայակովսկու նամակների հետ ավելի շուտ, քան դրանք կտպագրվեին, գրաքննադատին զարմացրել էին փաղաքշական դիմելաձևերը, որոնք բանաստեղծը հնարել էր իր սիրելիի համար. «Լիլյոկ», «Լիլիկ», «Լիլյոնոկ», «Լիսյատիկ», «Լուչիկ»[11]։

Երաժշտական ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիլիչկա» բանաստեղծությունն առաջինը երգ է դարձրել Վլադիմիր Մուլյավինը 1985 թվականին։ Ավելի ուշ երգը եղել է «Песняры» անսամբլի «Ամբողջ ձայնով» ծրագրի մի մասը, որն ամբողջովին բաղկացած էր Մայակովսկու բանաստեղծություններից[12]

2006 թվականին Սպլին ռոք-խումբը ձայնագրեց «Անձի երկատում» (ռուս.՝ «Раздвоение личности») ալբոմը, որտեղ ներառված էր նաև «Մայակ» («Լիլիչկա») երգը[13]։ Հեղինակ և կատարող Ալեքսանդր Վասիլևի խոսքերով՝ երգը միստիկորեն «ստեղծվեց ոչնչից»»[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сотникова Т. А. Маяковский // XX век Биографии. Большой учебный справочник для школьников и поступающих в вузы. — М.: Дрофа, 2000. — С. 16. — 464 с. — ISBN 5-7107-3009-2. 978-5-358-01921-8
  2. С Маяковским: Альманах. — М.: Советский писатель, 1934.
  3. Речь идёт о поэме футуристов А. Е. Кручёных и В. В. Хлебникова «Игра в аду» — см. С. Кормилов Комментарии // Маяковский В. В. Стихотворения и поэмы. — М.. — Детская литература, 2005. — С. 304. — 318 с. — ISBN 5-08-003912-4
  4. 4,0 4,1 Л. А. Смирнова Русская литература конца XIX — начала XX века. — М.: Просвещение, 1993. — С. 373. — 383 с. — ISBN 5-09-004004-4
  5. С. Кормилов Идущий через громаду лет // Маяковский В. В. Стихотворения и поэмы. — М.. — Детская литература, 2005. — С. 15. — 318 с. — ISBN 5-08-003912-4
  6. 6,0 6,1 Бенедикт Сарнов У Лили Брик. Из книги воспоминаний // Континент. — 2005. — № 124.
  7. Ю. А. Карабчиевский Воскресение Маяковского (филологический роман). — М.: Русские словари, 2000. — С. 123. — 384 с. — ISBN 5-932259-010-6
  8. 8,0 8,1 Жирмунская Т. «За всех расплачусь, за всех расплачусь…» (В. Маяковский) // Континент. — 2005. — № 124.
  9. 9,0 9,1 Олег Смола Давайте поверим поэту. Страницы из дневника // Знамя. — 2014. — № 1.
  10. Ю. А. Карабчиевский Воскресение Маяковского (филологический роман). — М.: Русские словари, 2000. — С. 124. — 384 с. — ISBN 5-932259-010-6
  11. Зиновий Паперный «Если я чего написал…» // Знамя. — 1998. — № 6.
  12. Во весь голос // Виртуальный музей ансамбля «Песняры»
  13. ««Лиличка!». Группа «Сплин»»։ Youtube.com։ Վերցված է 2014-11-03 
  14. «Я панк, но в душе». Интервью с Александром Васильевым