Ալեքսանդր Վասիլև (երաժիշտ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Վասիլև (այլ կիրառումներ)
| Ալեքսանդր Վասիլև | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 15, 1969 (56 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | ռոք |
| Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, բանաստեղծ և հեղինակ-կատարող |
| Երգչաձայն | բարիտոն |
| Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ, կիթառ, Տերմեն և վոկալ |
| Գործունեություն | 1986–ներկա |
| Լեյբլ | Nikitin |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
| Անդամակցություն | Սպլին |
| Կապված | Սպլին |
| Կայք | splean.ru |
Ալեքսանդր Գեորգիևիչ Վասիլև (ռուս.՝ Александр Георгиевич Васильев, հուլիսի 15, 1969, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռոք-երաժիշտ, բանաստեղծ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ։ «Սպլին» խմբի առաջնորդը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրը վաղ հասակից սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ։ 12 տարեկան հասակում առաջին անգամ հաճախել է համերգի` «Մաշինա վրեմենի» խմբի, որից հետո որոշել է լիովին նվիրվել երաժշտությանը։ 7-րդ դասարանում գնել է իր առաջին կիթառը։ 1986 թ. ընդունվել է Լենինգրադի ավիացիոն գործիքաշինության ինստիտուտ, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը` Ալեքսանդրային, և Ալեքսանդր Մորոզովին։ Հայտնվում է «Միտրա» խումբը, որին նաև միանում է Օլեգ Կուվաևը։ 1988-ին խումբը փորձում է միանալ Լենինգրադի ռոք-ակումբին, սակայն չի անցնում մրցույթը։ Դրանից հետո Ալեքսանդրը զորակոչվում է բանակ, որտեղ երգեր է գրում, որոնք հետագայում թողարկվելու են առաջին ալբոմում։ 1992 թ. ընդունվում է Թատերական ինստիտուտի տնտեսագիտական բաժինը։ Շուտով աշխատանքի է ընդունվում «Բուֆֆ» թատրոնում, որտեղ ձայնային ռեժիսոր էր աշխատում Ալեքսանդր Մորոզովը։ Վերջինս Ալեքսանդրին ծանոթացնում է Նիկոլայ Ռոստովսկու հետ, և նրանք սկսում են աշխատել առաջին ալբոմի ձայնագրությամբ։ 1994 թ. մայիսին ալբոմը պատրաստ էր։
1994 թ. մայիսի 27-ին, Սանկտ Պետերբուրգի հիմնադրման 291-ամյակի օրը, կայացավ երեկույթ` ալբոմի ձայնագրման ավարտի կապակցությամբ, որտեղ երաժիշտները ծանոթանում են Ստաս Բերեզովսկու հետ։ Այդ օրը պաշտոնապես հանդիսանում է «Սպլին» խմբի հիմնադրման օրը։
2004 թ. թողարկվում է Վասիլևի առաջին սեփական «Черновики» («Սևագրեր») ալբոմը։
2006 թ. սեպտեմբերի 12-ին ծնվել է Ալեքսանդրի զավակը` Լեոնիդը։ Այդ իրադարձությանը նվիրված է «Сын» («Որդի») երգը Անձնավորության պառակտում ալբոմից։
Ալեքսանդր Վասիլևը երգեր գրում է տանը, համակարգչով։ Նաև զբաղվում է նկարչությամբ։ 2008 թվականին կայացավ առաջին անհատական ցուցահանդեսը[1][2]։
Ծանուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Выставка Александра Васильева в галерее Врублевской Արխիվացված 2010-04-08 Wayback Machine(ռուս.)
- ↑ Ludi.ru: Выставка Александра Васильева Արխիվացված 2010-04-01 Wayback Machine(ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վասիլև (երաժիշտ)» հոդվածին։ |
| ||||||