Լիլիթ (բանաստեղծուհի)
Լիլիթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, արձակագիր և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ, Նիգ-Ապարան և Հայաստանի հանրային խորհուրդ |
Լիլիթ Վիքիքաղվածքում | |
Լիլիթ Վիքիդարանում | |
![]() |
Լիլիթ (Լիլիթ Համլետի Աղագյուլյան, մարտի 11, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիլիթ Աղագյուլյանը ծնվել է 1963 թվականի մարտի 11-ին Երևանում, ֆիզիկոս Համլետ Աղագյուլյանի և բանաստեղծուհի Մետաքսեի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը[1]։ 1987—1992 թվականներին աշխատել է «Արևիկ» հրատարակչությունում որպես խմբագիր, 1992 թվականից՝ ՀԳՄ-ում որպես գրական բաժանմունքների համակարգող, ՀԳՄ նախագահի մշակույթի և գրահրատարակչական աշխատանքների գծով օգնական, աշխատել է «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպությունում։ Լիլիթի բանաստեղծությունները տպագրվել են Հայաստանի և արտերկրի մամուլում։ Գրել է նաև մանուկների համար[2][3]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակվել են Լիլիթի «Սիրո մանանա» (1992), «Հոգի և մարմին» (1999), «Աստծո պատվիրանը» (մանկական, 2002), «Հոգու ներկայացում» (2004], «Հայոց տառերի հեքիաթը» (2012) գրքերը։ Ռուսերենից թարգմանել է Հելենա Կրիժանովա-Բրինձովայի «Դուշան» մանկական վիպակը (1989)։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի գրողների միության անդամ
- Հայաստանի Հանրային խորհրդի անդամ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հանրապետական մրցանակ՝ լավագույն երգի տեքստի համար, 1989
- ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ՝ «Սիրո մանանա» ժողովածուի համար, 1992
- ՀՀ ՊՆ պատվոգիր և դիպլոմ, 1996
- 1996 թվականին մասնակցել է ՀԳՄ մրցույթին և արժանացել Վիեննայում Հովհաննես Շիրազի անունը կրող դպրոցի օրհներգը գրելու պատվին
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դուշան։ Վիպակ։ Թարգմանություն ռուսերենից։ Հելենա Կրիժանովա-Բրինձովա, 1989։ ISBN 5-8077-01-99-2[4]
- Սիրո մանանա։ 1992, Երևան։ Նաիրի։ ISBN 5-550-00811-4[5]
- Հոգի և մարմին։ 1999, Նաիրի։ ISBN 5-550-01136-0[6]
- Աստծո պատվիրանը։ 2002։ ISBN 99930-2-314-0[7]
- Հոգու ներկայացում։ 2004։ ISBN 99941-34-78-7
- Հայոց տառերի հեքիաթը։ 2012։ ISBN 978-9939-819-26-6
- Հեքիաթներ (Երկնքից իջած մանանա)։ 2015։ ISBN 978-5-540-02382-5
- Սիրո շնչառություն։ Բանաստեղծությունների ժողովածու։ 2019։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 481։
- ↑ «AV Production - Լիլիթ»։ avproduction.am։ Վերցված է 2019-03-22
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 554։
- ↑ Կրիժանովա-Բրինձովա Հելենա, Սադովնիկովա Ելենա (1989)։ Վարդանյան Հայկ Վարդանի, ed.։ Դուշան: Վիպակ։ Երևան: Արևիկ։ ISBN 9785807701992
- ↑ Լիլիթ, Մամյան Հենրիկ Արամի (1992)։ Վարդանյան Ն Ա, ed.։ Սիրո մանանա։ Բանաստեղծություններ։ Երևան: Նաիրի։ ISBN 9785550008119
- ↑ Լիլիթ (1999)։ Հոգի եւ մարմին։ Բանաստեղծություններ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550011362
- ↑ Լիլիթ (2002-01-01)։ Աստծո պատվիրանը։ Պատմվածքներ մանուկների համար (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993023142
|